Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի երեք վտանգավոր խոստովանությունը. քաղաքագետ


«Այսօր Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ հնչեցին երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ»»,-արձանագրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու թվարկում դրանք.


1.Հռչակագիրը հակադրեց պետականության գաղափարին։ Նա հայտարարեց, որ այն ծնվել է Ղարաբաղյան շարժման ազդեցության ներքո, իսկ այդ շարժումը ձևավորվել էր ԽՍՀՄ կողմից հայերի մեջ տասնամյակներով սերմանված սոցիալ-հոգեբանության արդյունքում։ Այսպիսով՝ Անկախության հիմքը ներկայացվում է ոչ թե մեր ժողովրդի ազատության կամքը, այլ Մոսկվայի հաշվարկված ծրագիրը։


2.Փաշինյանը ակնարկեց, որ Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ի հրահրած պրոեկտ էր։ Նա հայտարարեց, թե գրքերի, ֆիլմերի ու ներկայացումների միջոցով ԽՍՀՄ-ը մեզ «մոդելավորված հայրենասիրություն» էր պարտադրում, որն իբր բերեց շարժման և Հռչակագրի։ Այս ձևակերպմամբ համազգային շարժումը ոչ միայն նսեմացվում է, այլև ներկայացվում է որպես օտար կայսրության մանիպուլյացիա։ Փաստորեն, ժողովրդի ինքնաբուխ կամքի ու համազգային համախմբման ամենաառաջնային դրսևորումը՝ Ղարաբաղյան շարժումը, Փաշինյանի պատկերացմամբ վերածվում է ԽՍՀՄ-ի ինտրիգի ու սցենարավորված խաղի։ Սա պատմական հիշողության կոպիտ աղավաղում է և վիրավորանք այն սերնդի հասցեին, որը իր կյանքի գնով կերտեց Հայաստանի անկախության ճանապարհը, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը:


3.Խոստովանեց, որ ինքը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց։ Ըստ նրա՝ պատերազմից խուսափելու միակ տարբերակը զիջումներն էին, բայց նա հրաժարվեց այդ ուղուց՝ հայտարարելով, թե պատերազմը ավելի քիչ էր վտանգում անկախությունը, քան փոխզիջումները։


Փաստորեն, ըստ Փաշինյանի խոտոր տրամաբանության՝ հազարավոր զոհերով, տարածքների կորստով ու պետական կառույցների խարխլմամբ պատերազմը կարող է ավելի շատ ծառայել անկախությանը, քան բարդ, բայց հնարավոր դիվանագիտական լուծումները։


Այսօր մենք ունենք վարչապետ, որը փորձում է անցյալի փառավոր շարժումը, հերոսամարտը ներկայացնել որպես ԽՍՀՄ դավադրություն, Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության խոչընդոտ, իսկ 44-օրյա աղետը՝ որպես «անկախության պահապան»։ Սա ոչ միայն պատմության կեղծագրում է, այլև պետականության հիմքերի վտանգավոր արժեզրկում։


Իրականությունն այն է, որ պետություն ունեցող ժողովուրդը չի զոհաբերում իր գոյությունը կեղծ «պահպանման» պատրանքների համար։


Պետություն ունեցող ժողովուրդը կառուցում է խաղաղություն, ամրապնդում ինստիտուտները և իր անկախությունը պաշտպանում ոչ թե արկածներով ու կեղծ գաղափարախոսություններով, այլ պատասխանատու քաղաքականությամբ ու ազգային համախմբմամբ։

Լրահոս

Դոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու Դաբի
Իսրայելը պատրաստվում է Գազայի հատվածում նոր ռազմական գործողությունների
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» եւ նվաճեց սուպերգավաթը
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը Պուտինին «առևանգելու» ցանկություն է հայտնել
Երևանում Honda Elysion-ը գլխիվայր շրջվել է․ տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր
Մոսկվայում վտանգի դեղին մակարդակ է հայտարարել վատ եղանակի պատճառով
Գինովցած տղամարդը ձանձրույթից ֆուտբոլային ակումբ է գնել
Հայտնի է՝ երբ կնշվի Սուրբ Զատիկն այս տարի
Կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել
Հայտնի է գարնանային արձակուրդների օրերը
Եվրոպայում կոչ են արել ստեղծել 100,000 հոգանոց բանակ
Թրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը․ CNN
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր
ԱՄՆ-ն այլ երկրների հետ համատեղ Սիրիայում հարվածել են ԻՊ-ի ավելի քան 35 թիրախի
Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը կրկին փակվել է
Իմ որդիական անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Վեհափառ Հայրապետին․ Տեր Հովհաննես քահանա
Կուբան պատրաստ է պաշտպանվել մինչև արյան վերջին կաթիլը․ նախագահ
Գահընկեց արված շահի որդին ծրագրում է վերադառնալ Իրան
Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Լրացուցիչ նորություններ

...

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան

Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան

Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին․ Հայր Ասողիկ

Հայաստանում վաղուց այլեւս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են. Գեղամ Մանուկյան

Իրանի Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել խաղաղ քայլերթ․ իրանագետ

Իբր բարենորոգիչներ, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից. Մհեր Մելքոնյան

Հեռանում եմ Առաջինից. Հանրային Հեուստաընկերության գլխավոր պրոդյուսերը հայտարարություն է տարածել

Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան

Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը

Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. Ասողիկ աբեղա

Ընդդիմադիր դաշտում հայտնվել են գործիչներ, որոնք Նիկոլի նման սկսել են «հույս վաճառել»․ Արմեն Աշոտյան