Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․


Արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ավելի ճիշտ՝ երեսով է տալիս, որ եթե քաղաքացիները համաձայն չեն իր վարած քաղաքականությանը, ուրեմն՝ թող հեղափոխություն անեն: Չեն անում, ուրեմն՝ հաշտ են այդ քաղաքականության հետ, ընդունում են այն: Դեռ լավ է՝ չի ասում, որ ցնծագին աղաղակներով ողջունում են: Չնայած, շուտով երեւի դա ասելուն էլ կհասնի: Փաշինյանի այդ ակնարկը կար նաեւ նախկինում, հիմա ավելի ուղիղ ասվեց նրա, այսպես ասած, «խաղաղության ուղերձում», նույնը՝ դրանից մեկ օր անց ունեցած ճեպազրույցում: Բառացի. «Եվ եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ այդպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել,- հայտարարում է Փաշինյանը, ապա հավելում:- Կարծում եմ, որ ես աշխարհի պատմության մեջ առաջին եւ միակ վարչապետն եմ, որն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն կատարել, եթե քաղաքացիները համաձայն չեն հայտարարված ռազմավարության հետ։ Երկրորդ նման դեպք ես չգիտեմ։ Բայց փաստն այն է, որ մեր քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետեւ նրանք, ինչպես եւ ես, հասկացել են, որ առանց այդ որոշումը կայացնելու, խաղաղություն հնարավոր չէ ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականորեն»:


«Հեղափոխական կոչերի» մասին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները չեն դիմանում քննադատության (ինչպես նրա բազում այլ հայտարարություններ, ի դեպ): Ի լրումն, այս «հեղափոխության կոչը» բացարձակ ցինիզմի դրսեւորում է:Տեսեք, 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, ապա նաեւ հաջորդող տարիներին տեղի են ունեցել դժգոհության, ըմբոստության զանգվածային արտահայտման ինչպես հախուռն, այնպես էլ՝ կազմակերպված դրսեւորումներ:


Կարելի է միայն մի քանիսը թվարկել: Մասնավորապես, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հավաստիացրեց, թե «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են», իսկ դրանից երկու-երեք ժամ չանցած հայտնի դարձավ, որ, ըստ էության, կապիտուլ յատիվ հայտարարություն է ստորագրել, հազարավոր մարդիկ ինքնաբուխ լցվեցին կառավարության եւ ԱԺ-ի շենքեր, ներխուժեցին կառավարական ամառանոցների կեցավայր: Դա իր էության մեջ Փաշինյանի արածին դիմադրելու, դրա հետ հաշտ չլինելու, դա չընդունելու դրսեւորում էր: 2020- ի դեկտեմբերից տեղի ունեցան Փաշինյանի հրաժարականի պահանջով խոշոր ցույցեր: Արդեն 2021-ի փետրվարին ձեւավորվեց «Հայրենիքի փրկության» շարժումը՝ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը կործանման տա- նող նրա «քաղաքականությունը» կասեցնելու առանցքային նպատակադրումներով:Այո, նույն 2021-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններում կարողացավ ինքնավերարտադրվել: Իր ու քպականների խոսքով՝ «պողպատյա մանդատ» ստացավ: Բայց ինչի՞ համար: Նա չէր խոստանում, որ Արցախը պիտի հայաթափի, որ պիտի փակի Արցախի հայության ինքնորոշման էջը, որ Հայաստանի Հանրապետությունից էլ պիտի տարածքներ նվիրի թշնամուն: Ոչ մի նման խոստում, որոնք հիմա նա հրամցնում է իբրեւ «ռազմավարություն», չեք գտնի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի 2021 թ. նախընտրական ծրագրում: Ավելին, նման դրույթներ (այն, ինչ հիմա ու 2022-ից ի վեր անում է՝ այդ «մանդատի» վա հենվելով) չկան նաեւ նույն նախընտրական դրույթների հիման վրա գրված, ընդունված ու տակավին գործող փաստաթղթի կարգավիճակ ունեցող «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրում»:


Լրիվ հակառակը. խոստացվել ու կառավարության ծրագրում էլ ամրագրվել է Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, եւ այլն, եւ այլն: Դրա՛ համար են հազարավոր մարդիկ նրան ձայն ու մանդատ տվել, այլ ոչ թե՝ Ար- ցախն ուրանալու եւ թշնամուն հանձնելու, ինչը իրականացրեց հաջորդող տարիներին: Սա՝ միջանկյալ, ինչպես ասվում է՝ փակագծերի մեջ: Շարունակենք. 2022-ին ծավալվեց ու մի քանի ամիս շարունակ ընթացավ «Դիմադրության» շարժումը՝ մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժերի, հասարակական շարժումների, գործիչների ու տասնյակ հազարավոր քաղաքացիների ներգրավմամբ: Առանցքային պահանջներն ու խնդիրներն էլի ուղղակիորեն արտաքին- քաղաքական, անվտանգային, ծվատված Արցախը պահպանելու մասին էին: Այսինքն, ըստ էության, դա եւս ընդվզում ու ըմբոստություն էր Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարած «ռազմավարության» դեմ:Նույն թվականի սեպտեմբերին «Ջերմուկի դեպքերի» ժամանակ եւս արձանագրվեց քաղաքացիների հախուռն ըմբոստացում:


Սկզբունքորեն, նման բռնկում եղավ նաեւ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին, երբ Փաշինյա-նի գործընկեր Ալիեւը սկսեց Արցախի հայաթափման ցեղասպանական բնույթի ոճրագործությունը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը հայտարարեց, որ մատը մատին չի տալու Արցախի հայությանը պաշտպանելու համար:Վերջապես, 2024-ին, այսպես կոչված, «սահմանազատման» գործընթացի հետ կապված, ձեւավորվեց ու ծավալվեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը, որը հետագայում վերանվանվեց «Սրբազան շարժում»: Չհիշեցնենք մանրամասնությունները, քանզի դա այնքան էլ վաղուց չէր:


Հիմնականը. դա էլի ընդվզում էր փաշինյանական «ռազմավարությանը», հողատվությանն ու տարածքահանձնմանը: Ավելին, հիշատակված բոլոր դեպքերում փաշինյանական վարչախումբը, վարչապետին ենթակա ռեպրեսիվ մարմինները գործել են ինտենսիվորեն, ամենայն դաժանությամբ ու վայրագությամբ, հետապնդվել ու ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, կալանավորվել են բազմաթիվ ընդդիմադիրներ եւ այսպես շարունակ: Իսկ երկու դեպքում էլ, մասնավորապես 2022 թվականին «Դիմադրության» շարժման եւ 2024-ի հունիսի 12-ին էլ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Փաշինյանի ոստիկանությունն ու հատուկ ուժերը զինված հարձակում են իրականացրել խաղաղ, անզեն ցույցերի ու ցուցարարների վրա՝ վնասվածքներ պատճառելով բազմաթիվ քաղաքացիների:


Դեռ չենք խոսում անմիջական բռնությունների, քաղաքացիներին կանխամտածված ծեծուջարդի ենթարկելու, նպատակային խեղանդամ անելու դրսեւորումների մասին: Ամենից հատկանշական ու թարմ փաստը. եթե փաշինյանական «ռազմավարության» հետ քաղաքացիները հաշտ են ու չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին են հենց այս օրերին ընթացող դատավարությունները՝ Միքայել սրբազանի «գործով», «Սրբազան պայքարի» գործով, Սամվել Կարապետյանի «գործով»:


Ինչո՞ւ է մեղադրանք ներկայացված Ռուբեն Հակոբյանին: Առհասարակ, եթե ամեն ինչ այնպես վարդագույն է, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, հապա ինչի՞ վկայություն են տասնյակ քաղբանտարկյալները... Այնպես որ, նախ՝ սուտ է, թե հանրությունը հաշտ է փաշինյանական ռազմավարությա- նը, երկրորդ՝ նման հայտարարություն անելն ուղղակիորեն տիեզերական մասշտաբի ցինիզմ է: Հասկանալի է՝ հանրությանը մոլորության մեջ գցելու եւ հոգեբանորեն ընկճելու նպատակ է հետապնդում:


Ըստ այդմ՝ քանի՞ գրոշ արժե նրա կոչը: Տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ դուրս են եկել փողոցներ, հարյուր հազարավորները տանել չեն կարողանում այս իշխանությանը, եթե նույնիսկ փողոց էլ չեն դուրս գալիս: Դրա վկայությունն է հենց Նիկոլ Փաշինյանի (չենք ասում ՔՊ-ի, որովհետեւ այդպիսի քաղաքական ուժ չկա, կա միայն Նիկոլ Փաշինյան ու նրան ենթակա մարդիկ) վարկանիշը շրիշակից ցածր է: Պարզ է, չէ՞, որ եթե այդ հարյուր հազարավորներն էլ դուրս գան փողոց, միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի զիջի, նա հազարավորների վրա կրակ կբացի, հազարավորներին բանտեր կնետի, բայց իշխանությունից չի հեռանա: 


Չնայած... գիտե՞ք, սա երեւի այն դեպքն է, երբ չարժե հուսախաբ անել Նիկոլ Փաշինյանին: Կարծես նա շատ է ուզում, որ հեղափոխություն արվի, ամեն դեպքում շատ է խոսում այդ մասին... Դե, գուցե ոչ բառացի իր ասածի նման, բայց երեւի իսկապես պետք է ցույց տալ, թե գիտակից, մտածելու ունակ հասարակությունն ինչ է մտածում այս ամենի մասին: Թեկուզ հենց ընտրությունների ժամանակ... 


Մանրամասները ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



Լրահոս

Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր
Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր
Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները
Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել
Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին
Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում
Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է
Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել
Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր
5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ)
Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․
TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ)
Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին
ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ)
Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ)
Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին
Կարևոր
Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»

Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել

ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»