Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մայա Սանդուն Փաշինյան չէ, չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, որը Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում․ Աշոտյան

Մայա Սանդուն Նիկոլ Փաշինյան չէ, չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, որը Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Մոլդովական հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասկանալիորեն դարձան նաև հայկական քննարկումների թեմա։ Սակայն տպավորություն ունեմ, որ այդ դիսկուրսում կրկին գերակա են դարձել ոչ թե բուն հայկական աշտարակից դիտարկումները, այլ պարզապես գեոպոլիտիկ ճաշակով թելադրված կլիշեները։ Հայաստանի արևմտամետները տանում են Euronews-ի և CNN-ի գիծը, իսկ ռուսամետները Սոլովյով-Կիսելյով գաղափարաքարոզչական շրջանակներում են:


Փորձենք հասկանալ՝ բուն հայկական օրակարգից ելնելով՝ ի՞նչ դասեր կարելի է քաղել Մոլդովայի զարգացումներից։


Նախ պիտի շեշտել, որ Մայա Սանդուն Նիկոլ Փաշինյան չէ և ոչ մի պարագայում։ Նրան անձամբ եմ ճանաչում դեռևս ԿԳ նախարար եղած ժամանակներից, իսկ հետո՝ ԵԺԿ-ում համատեղ աշխատանքի ընթացքում։ Մայան չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է, ով ունի «իզմ»-եր, թաթախված չէ կոռուպցիոն սկանդալների մեջ և Բրյուսելում իրոք հեղինակություն է վայելում։ Նիկոլի հետ չունի և ոչ մի կերպարային կամ մարդկային նմանություն։


Ի տարբերություն Հայաստանի, որին Փաշինյանը 2018-ից հետզհետե ներքաշեց գեոպոլիտիկ պայքարի մեջ՝ որպես հերթական թատերաբեմ, Մոլդովան այդպիսին էր դեռևս վաղ 90-ականներից և նման կարգավիճակում գործելու ոչ միշտ դրական, բայց փորձ և «ավանդույթներ» ունի։


Եվրոինտեգրման տեսլականով բոլոր հետխորհրդային պետություններից Մոլդովան ամենառեալ շանսերն ունի այդ ճանապարհը մինչև վերջ անցնելու՝ շնորհիվ ավելի կոմպակտ չափերի, Ռումինիայի լոբբինգի և աշխարհագրական դիրքի։ Թեև Մոլդովային ցուցաբերած եվրոպական օգնությունը, ի տարբերություն Հայաստանի, ռեալ է և շոշափելի՝ թե ֆինանսական, թե քաղաքական առումով, բայց, միևնույն է, երկրի բուն բնակչությունը դեմ քվեարկեց հանրաքվեին։


Մոլդովան դեռևս 2013-ին, ինչպես Վրաստանը, ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 2014-ից ստացավ առանց վիզաների ռեժիմ։ Այդքանով հանդերձ, եվրոհանրաքվեի արդյունքները հիասթափեցնող էին նույնիսկ արևմտյան կենտրոնների համար։


Լինելով Ռուսաստան-Արևմուտք բախման կետերից մեկը և ունենալով Մերձդնեստրի կոնֆլիկտը, Սանդուն, ի տարբերություն Նիկոլի, չի հայտարարել՝ «Մերձդնեստրը տանք, հանգիստ ապրենք», և սկզբունքային կերպով այդ հարցում առաջ է մղել սեփական շահերը։ Չի ասել, որ այդ հարցը «պարան է Մոլդովայի վզին», որ «խանգարում է ինքնիշխանությանը»։ Մոլդովան չի հրաժարվել իր տարածքներից, թեպետ հասկանում է, որ այդ խնդիրների առկայությունը մի կողմից լծակ է Մոսկվայի համար, մյուս կողմից՝ խանգարում է երկրին ավելի արագ ինտեգրվել ՆԱՏՕ և ԵՄ։


Մոլդովայի եվրոինտեգրման «քավորը» Ռումինիան է, և այդ ճանապարհն իրատեսական է թե աշխարհագրական, թե քաղաքակրթական առումով։ Ի տարբերություն Հայաստանի, ում նիկոլենք համոզում են թեքվել դեպի Բրյուսել, բայց իրականում հանձնում են Էրդողանին։


Նիկոլը պարբերաբար «Մոսկվայի ձեռքն» է տեսնում ամենուրեք և ամեն ինչում՝ փորձելով կապել ներքաղաքական ընդվզումները Կրեմլի հետ։ Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, որ երբ Մոսկվան իրոք շահագրգռված է լինում ներքաղաքական զարգացումներում, նա բավականին էֆեկտիվ և բազմաճակատ գործում է։ Այս հանգամանքը, ի դեպ, վերաբերում է թե «ընդդիմությունը ռուսամետ է», թե «Մոսկվան Նիկոլին չի պահում» թեզերի ջատագովներին։


Մոլդովայի ամենամեծ պրոբլեմն իրականում ոչ թե այս կամ այն թևի հաղթանակն է, այլ բևեռացված հասարակություն և պառակտված պետություն լինելու հանգամանքն է։ Այս նույն հիվանդությունը 2018-ից բերվեց նաև Հայաստան և դարձավ խրոնիկ ու խորացավ։


Արևելյան գործընկերության տարածքում բոլոր երկրների հետագծերը ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը միակ ճիշտ ճանապարհն էր, որ թույլ էր տալիս մեզ մի կողմից՝ պաշտպանել մեր ազգային շահերը, մյուս կողմից՝ չարժանանալ տարածքային կորուստներ ունեցող երկրների ճակատագրին կամ չնմանվել Լուկաշենկո-Ալիև զույգին։


Իսկ Փաշինյանի խաղերի արդյունքում Հայաստանը և՛ կորցրեց մեր Հայրենիքի հատվածներ, և՛ սրընթաց կերպով բռնապետանում է։ Հիրավի, աննախադեպ «և-և» է…»,-գրել է նա:

Լրահոս

Թրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNN
Վտանգավոր է լինելու․ հունիսի 7-ին Արևմուտքը և Ռուսաստանը բախվելու են Հայաստանի տարածքում (տեսանյութ)
Ամերիկյան ավիակիրը շուտով կլքի Մերձավոր Արևելքը. Ըստ Փաշինյանի՝ Մուստաֆաևի այցը պատմական է (տեսանյութ)
Գաղտնի բանակցություններ․ աշխարհի ճակատագիրը՝ Թրամփ–Պուտին ձեռքերում (տեսանյութ)
Իրանի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կրկնակի հարձակումը
ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոններն ապաստան հայցողների համար. CNN
Կարևոր
«Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում է հավաքներ կազմակերպել
Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)
Իրանը իրավունք ունի պահանջելու ԱՄՆ-ից այն,ինչ ուզում է․ Սամվել Կարապետյանի մեսիջը՝ իշխանություններին (տեսանյութ)
Ի՞նչ պետք է պայմանավորվեն թուրքի հետ, երբ մեր երեխաներին են կոտորել․ տիկին Լիդա
Լույսը վառի՛ր. Այցելուն
Պատերազմի մասին ինչ հայտարարություն արել եմ, ուժի մեջ է. ԱՀԾ պետ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Ի՞նչ օրակարգով էր ադրբեջանական պատվիրակությունը եկել ՀՀ. հայ ո՞ր գործարարների հետ են հանդիպել
Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը ոչ միայն պատմականորեն անհիմն է, այլև քաղաքականորեն վտանգավոր. քաղաքագետ
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Ալհամբրա․ Գրանադայի պատմական մարգարիտը
Իրանի նախկին արտգործնախարարը սպառնացել է Ադրբեջանին. Սամվել Ալեքսանյանը միս կներկրի Հնդկաստանից

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան