Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում հակասական երևույթների կարելի է հանդիպել, երբ գործող արժեքային համակարգը ու միջազգայնորեն ընդունված նորմերը՝ մասնավորապես միջազգային իրավունքի կիրառումը, դառնում են հատվածական։ Հետո էլ քաղաքական գործիչներն ու փորձագետները փորձում են պատճառներ գտնել, թե ինչու է աշխարհակարգն էրոզիայի ենթարկվում, իսկ միջազգային գործող համակարգը դառնում անգործունակ։ Պատճառը երկակի չափորոշիչների ու չափանիշների կիրառումն է, երբ մի դեպքում միջազգային ասպարեզում իրագործված հանցագործությունն ու կամայականությունը դատապարտելի են, իսկ մյուս դեպքում ոչ միայն չեն դատապարտվում, այլև խրախուսվում են։ Բոլոր փաստերը կան, որ Ադրբեջանը կոնկրետ ռազմական և ցեղասպանական հանցագործություններ է իրագործել արցախահայության նկատմամբ։ Այս հարցում Ալիևը միջոցների առաջ կանգ չի առել ու չի առնելու, բայց, միջազգային դատական ատյանների առաջ կանգնելու ու պատժամիջոցների թիրախ դառնալու փոխարեն, այնպիսի միջազգային խոշոր դերակատար, ինչպիսին, օրինակ՝ ԵՄ-ն է, եվրահանձնաժողովի ղեկավարի մակարդակով հայտարարում է, թե Ալիևի գլխավորած Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ ԱՄՆ-ը ևս փաղաքշում է Ադրբեջանին՝ կարևորելով այդ երկրի նշանակությունը՝ հատկապես էներգետիկ ռեսուրսների մատակարարման տեսանկյունից։ Իսկ ՌԴ-ն էլ իր հերթին խորացնում է համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Ու այսպիսի միջազգային մթնոլորտի պայմաններում Ալիևի ռեժիմը պատրաստվում է Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական համաժողովի անցկացմանը։ Ադրբեջանը գործի է դրել իր բոլոր միջազգային լծակները, որպեսզի մեծ ներկայացվածություն ապահովի այդ միջոցառմանը, ինչը վկայելու է Բաքվի մեծացող միջազգային հեղինակության մասին։ Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը նմանվում է նրան, որ, օրինակ՝ Սադամ Հուսեյնին վստահվեր Բաղդադում կազմակերպել օլիմպիական խաղերը, կամ, օրինակ՝ Հիտլերը խաղաղության Նոբել յան մրցանակի արժանանար։ Ճիշտ է, Ադրբեջանի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների առաջ հիմա միջազգային հանրությունը աչք է փակում, բայց բացառված չէ, որ կգա ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը ստիպված կլինի պատասխան տալ։ Մյուս կողմից էլ՝ ծիծաղելի է կլիմայական համաժողովն անցկացնել մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածնային էներգակիրների արտահանման վրա, որոնք աղտոտում են մթնոլորտը, չհաշված, որ Ադրբեջանում նավթի արտահանումը թանկ է նստում բնության վրա։ Ալիևն ու իր մանկալվիկներն ուղղակի թքած ունեն բնապահպանության վրա, ու հիմա այդ նույն Ալիևի ռեժիմը հայտարարում է Արցախը կանաչ գոտի հռչակելու մասին և փորձում ներդրումներ ներգրավել, որպեսզի Արցախում զարկ տա կանաչ էներգետիկայի զարգացմանը։ Ժամանակին ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանական» ակտիվիստները, բողոքելով Արցախում Կաշենի հանքի շահագործման դեմ, փակում էին Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանն այսօր մեծ թափով նախատեսում է շահագործել Արցախի հանքերը ու նույնիսկ այս ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում որոշ ներդրողների հետ։ Բայց, այս ամենով հանդերձ, Ադրբեջանի անամոթությունն ու սանձարձակությունն այն աստիճանի է հասնում, որ այդ երկրից պահանջում են փակել Հայաստանում գործող հանքարդյունաբերական և մյուս գործարանները՝ պատճառաբանելով, թե դրանք մեծ վնաս են հասցնում իրենց երկրի շրջակա միջավայրին ու աղտոտում են այն։ Իրենք անգամ հայկական գործարաններում մոնիթորինգի անցկացման հնարավորություն են ցանկանում ստանալ։ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ, բնականաբար, Մեծամորի ատոմակայանը փակելն է, որն իրենք պայմանավորում են հնարավոր ռադիացիոն աղետով։ Հարցն այն է, թե ինչպե՞ս է հաջողվում Ադրբեջանին անցնել բոլոր սահմանները, սակայն մեղադրել Հայաստանին ու նորանոր պահանջներ ձևակերպել։ Թերևս պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը լռում է ու ակտիվ աշխատանք չի տանում ադրբեջանական կեղծիքներն ու հանցանքները ջրի երես հանելու և նրա առաջ կոնկրետ պահանջներ դնելու համար։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին