Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար․ Արարատ Միրզոյան


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:


Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։


-Ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնում հանդիպումների արդյունքները։


-Եթե կարճ, ապա Սպիտակ տանը տեղի ունեցածն, իհարկե, պատմական իրադարձություն էր։ Նկատի ունեմ նախևառաջ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։


Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։


Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ։


-Խոսելով ենթակառուցվածքների մասին՝ Վաշինգտոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի շուրջ տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ են արվում փորձագետների, քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչների կողմից։ Ինչպիսի՞ն է Ձեր ընկալումը։


-Բայց տարբեր մեկնաբանությունների տեղ չկա։ Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։


Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։


Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար։


-Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով։


-Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն։


-Այցի ընթացքում կայացան նաև երկկողմ հանդիպումներ, հուշագրեր ստորագրվեցին, ի՞նչ է դա նշանակում, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համար։


-Իսկապես, այցը կարևոր էր նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջմղման տեսանկյունից։ Փաշինյան-Թրամփ հանդիպման ընթացքում հնարավոր եղավ քննարկել ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր, ստորագրվեց երեք հուշագիր։


«Խաղաղության խաչմերուկի» կարողությունների զարգացման հուշագիրն արտահայտում է ԱՄՆ աջակցությունը «Խաղաղության խարմերուկ» նախագծին, ընդգծում Հայաստանի կարևոր դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և վերահաստատում է Միացյալ Նահանգների աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը։ Այն միտված է խթանելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը։ Այն ներառում է մասնավոր ներդրումների խրախուսում և մաքսային և սահմանային կարողությունների ամրապնդում։


Արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության վերաբերյալ հուշագիրը նպատակ ունի զգալիորեն խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգացնելով կիսահաղորդիչների էկոհամակարգը և արհեստական բանականության կիրառությունները։ Այն ընդգծում է մասնավոր ներդրումների և պետություն-մասնավոր համագործակցության, ակադեմիական գործընկերության կարևորությունը։ Կողմերը հանձն են առնում խթանել աշխատուժի պատրաստումը և ամրապնդել տեխնոլոգիական գործընկերությունը։ Կողմերը նաև մտադիր են աշխատանքներ տանել հասնելու անրաժեշտ պայմանների ապահովմանը՝ ԱՄՆ արտահանման վերահսկման շրջանակում Հայաստանի կարգավիճակը բարձրացնելու համար։


Էներգետիկ անվտանգության հուշագիրը միտված է աջակցելու Հայաստանի էներգետիկ կայունությանն ու էներգետիկ համակարգի արդիականացմանը, մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև զարգացնելու քաղաքացիական միջուկային համագործակցությունը։


Հուշագիրը նաև նախատեսում է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խթանում և մասնագիտական կարողությունների զարգացում՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը։


Նշվածի և ռազմավարական գործընկերության այլ բաղադրիչների կյանքի կոչման ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել ենք առաջիկայում ակտիվացնել համատեղ աշխատանքը։


Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ այս հանգրվանին հասնելու համար ամիսներ շարունակ մանրակրկտորեն պլանավորված աշխատանք է իրականացվել, և այս փուլում աշխատանքների ծավալը և բովանդակությունը պետք է էլ ավելի ընդլայնվի։ Երեկ նախագահ Թրամփը ստորագրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կյանքի կոչման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հրամանագիրը, և մոտ առաջիկայում մենք Երևանում ակնկալում ենք բարձրաստիճան քննարկումներ այս ուղղությամբ՝ օգտագործելու այս կարևոր պահը հետագա սերունդներին ավելի փոխկապակցված Հարավային Կովկաս ժառանգելու նպատակով։

Լրահոս

Կարևոր
Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները
Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր