Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սյունիքը վերածվում է ոչ միայն միջանցքի, այլև ռազմաքաղաքական լծակի․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սյունիքով անցնող միջանցքի «արտապատվիրակումը» Վաշինգտոնին ունենալու է չափազանց ցածր տնտեսական ՕԳԳ։ Գործարքի իմաստը ոչ թե լոգիստիկ զարգացումն է որպես այդպիսին, այլ Հայաստանի ինտեգրումը բարդ ու անարդյունավետ տրանսպորտային մի կոնստրուկցիայի, որը խարսխված է եվրասիական տարանցման մեջ Ադրբեջանի բացառիկ դերակատարման մասին միֆի վրա:

Ռուսաստան-Հնդկաստան և Չինաստան-Եվրոպա ուղղություններով Ադրբեջանի «հանգույցային» կարևորության մասին ստեղծված միֆն այսօր վերարտադրվում է նախանձելի հետևողականությամբ։

Փաստացի լոգիստիկան ադապտացնում են առանձին աշխարհաքաղաքական նկրտումներին: Սակայն, իրական տվյալներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում՝ այդ լոգիստիկ երթուղիները պարզեցնելու փոխարեն Բաքուն դրանք ավելի է բարդացնում:

Ադրբեջանը ոչ թե ռազմավարական կամուրջ է, այլ ֆրագմենտացիայի, մասնատման կետ։2024 թ. Ադրբեջանի երկաթուղային ցանցով տարանցվել է ընդամենը 7,3 մլն տոննա բեռ, ինչը չի հասնում փոխադրումների ընդհանուր ծավալի 40%-ի:Հատկապես կարևոր է անդրադառնալ Հյուսիս-Հարավ միջանցքին, որի ադրբեջանական երթուղով 2024 թ.-ին փոխադրվել է ընդամենը 814,000 տոննա բեռ։ Սա Ադրբեջանի ընդհանուր տարանցիկ հոսքի ընդամենը 11%-ն է, ինչը վկայում է դրա աննշան դերի մասին նշյալ լոգիստիկայում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ցուցանիշներն էլ առավել քան խոսուն են. 6,5 մլն տոննա թողունակության պարագայում՝ 250 հազ. տոննա փոխադրված բեռ ս.թ. 7 ամսա ընթացքում:Միևնույն ժամանակ, կան աշխարհագրորեն և առևտրային առումով կենսունակ այլընտրանքներ։

Դրանցից մեկը Աստրախան/Կասպիյսկ-Անզալի երթուղին է, որը հասնում է մինչև Բանդար Աբբաս և/կամ Չաբահար նավահանգիստներ։ Այն ապահովում է ուղիղ կապ առանց վերաբեռնումների՝ մոտ 25-30%-ով կրճատելով տրանսպորտային ծախսերը։Ինչ վերաբերում է Եվրոպա-կովկաս-Ասիա միջանցքին՝ Չինաստանից Եվրոպա՝ Ղազախստանի, Կասպից ծովի և Ադրբեջանի տարածքով, ապա դա խիստ մասնատված լոգիստիկ շղթա է՝ պայմանավորված մի քանի հանգամանքով. չին-ղազախական սահմանին երկաթուղու փոփոխություն (Չինաստանում՝ 1455 մմ, Ղազախստանում ու, առհասարակ, հետխորհրդային տարածքում՝ 1520 մմ՝ ''царская колея''), Ակտաուի նավահանգստի գերբեռնվածություն, ծովային առաքում Բաքու, նոր վերաբեռնում, ապա՝ Թուրքիայի հետ սահմանին կրկին երկաթուղու փոփոխություն։ Հնարավոր է, Սյունիքով նախագծվող միջանցքով նույնպես կառուցվի նեղ երկաթուղի, ինչը մասամբ կնվազեցնի տրանսպորտային ծախսերը։

Սակայն, ընդհանուր առմամբ, նման երթուղին ի վիճակի չէ մրցակցել նշված ավելի ճկուն այլընտրանքների հետ, հատկապես տրանսպորտային ծախսերի աճի և ենթակառուցվածքային անհամապատասխանությունների պայմաններում։Միաժամանակ, «Միջին միջանցքի» բեռնափոխդարումների ծավալների թմբկահարվող աճը ևս չպետք է մոլորեցնի: Իրականում սա քանակական աճ է նախորդ աննշան բազայի ֆոնին, այլ ոչ թե որակական առաջընթաց։

Լոգիստիկ տեսանկյունից Ադրբեջանը չի պարզեցնում հաղորդակցությունները, այլ, հակառակը, մեծացնում է դրանց խոցելիությունը։ Բոլոր օբյեկտիվ չափանիշներով Ադրբեջանը զիջում է՝ և՛ որպես Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տարանցիկ հանգույց, և՛ որպես Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհի կապող օղակ։

Ռուսաստանը և Իրանը շրջանցող այս անարդյունավետ տրանսպորտային սխեմաներին Հայաստանի ինտեգրումը ուղղված է ոչ թե տարածաշրջանային լոգիստիկայի զարգացմանը, այլ Երևանի աշխարհաքաղաքական վերադասավորմանը:Եվ այս պայմաններում Սյունիքը վերածվում է ոչ միայն միջանցքի, այլև ռազմաքաղաքական լծակի՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր գոյաբանական սպառնալիքներով»։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց
«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Փողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ)
Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին
Կարևոր
Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա
Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)
X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին
ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ
Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»