Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երբ երկրում հետընտրական շրջանը մեկնարկում է աննախադեպ քաղաքական լարվածությամբ, իսկ խաղի կանոնները սկսում են թելադրվել բացառապես ուժային դիրքերից, հասարակությունը կանգնում է համակարգային ճգնաժամի առաջ։


Իրավիճակը, երբ ընդդիմադիր խոշորագույն ուժի առաջնորդը հայտնվում է տնային կալանքի տակ, իսկ իշխող վերնախավը հրապարակայնորեն սպառնում է պատժել ու բանտարկել բոլոր հիմնական հակառակորդներին, խախտում է քաղաքական մրցակցության տարրական նորմերը։


Ավելին, երբ նախընտրական ծրագրերով թիրախավորվում են սահմանադրական պաշտպանություն ունեցող հոգևոր ու կրոնական կառույցները, իսկ կենտրոնական ընտրական մարմիններն ու դատարանները հետընտրական մանիպուլ յացիաներով զրկում են ուժերից մեկին խորհրդարանական մանդատներից, օրենքի գերակայությունը դադարում է գործել։


Պատգամավորական անձեռնմխելիության կամայական չեղարկումը, ընդդիմադիր գործիչների ու նրանց սեփականության դեմ սկսված իրավական արշավները, ինչպես նաև պետական մեդիայի ու հրահանգավորվող փորձագիտական դաշտի միակողմանի քարոզչությունը փաստում են մեկ բան՝ պետական ապարատն ամբողջությամբ լծվել է անձնիշխանության պահպանմանը։


Այս ծանր պայմաններում ընդդիմադիր դաշտը, կարծես թե, սկսել է ելքեր որոնել ստեղծված իրավիճակից։ Այդ հնարավոր քայլերի ու ռազմավարության մասին որոշակի փակագծեր երկու օր առաջ բացահայտեց Սամվել Կարապետյանը։


Նա նշեց, որ շուտով նախաձեռնում է ընդդիմադիր ուժերի լայն կոնսոլիդացիա, որն ուղեկցվելու է նաև հանրահավաքային ակտիվ պայքարով, և արդեն օրեր անց հանդես կգան մեծ հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությամբ։


Ստեղծված իրավիճակում, ըստ էության, ձևավորվել է երկու հիմնական ճանապարհ, որոնցով պիտի ընթանա քաղաքական պայքարը, և ինչպես ցույց են տալիս զարգացումները, ընդդիմությունն ընտրել է դրանց զուգահեռ կիրառման տակտիկան։ Առաջին ուղին իրավական գործընթացների շարունակականությունն է։ Չնայած դատախազության և դատարանների կողմից իրականացվող բացահայտ ընտրողական արդարադատությանը, իրավական բոլոր ատյաններով անցնելը, բողոքարկումներն ու օրենսդրական փաստարկումները մնում են անհրաժեշտություն։


Սա կարևոր է թե՛ ներքին հանրությանը, թե՛ միջազգային դիտորդներին իշխող համակարգի կամայականություններն ու ապօրինությունները փաստագրված ներկայացնելու համար։


Երկրորդ և առավել վճռորոշ ճանապարհը փողոցային ճնշման կտրուկ մեծացումն է, ինչի մասին էլ հենց ազդարարեց Սամվել Կարապետյանը։ Երբ սահմանադրական ու խորհրդարանական խողովակները բռնի ուժով սահմանափակվում են, ուղիղ ժողովրդավարությունն ու հանրային զանգվածային օրինական դիմադրությունը դառնում են այն միակ ազդեցիկ գործիքը, որը կարող է ստիպել վարչական մեքենային՝ հաշվի նստել հասարակության իրական պահանջների հետ և կանգնեցնել պետության սահուն անցումը դեպի տոտալ ավտորիտարիզմի։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Լրացուցիչ նորություններ

...

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով