Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կկրի Բաքվից Գրոզնի թռչող AZAL ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը և կապահովի արդարադատությունն այս գործում, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը գերմանական «Berliner Zeitung» թերթին։
Հաջիևի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում հիմնարար փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին ամիսներին երկկողմ օրակարգում որոշակի թյուրըմբռնումներ և աճող լարվածություն է նկատվել։