Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան ակտուալ չէ։
Հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է Report-ը:
«Երբեմն խաղաղության համաձայնագրերըստորագրվում են միայն ձևականորեն՝ իրական խաղաղություն չբերելով։
Հարավային Կովկասի դեպքում իրավիճակնայլ է. այստեղ իրական խաղաղություն կա։Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ էսկալացիան օրակարգում չէ։
Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունն ու երկխոսությունը» - նշել է պաշտոնյան։
«Այո, մնում են որոշ չլուծված մանրամասներ։ Օրինակ, Հայաստանի Սահմանադրությունը տարածքայինպահանջներ է պարունակում Ադրբեջանինկատմամբ։
Սահմանադրությունըյուրաքանչյուր երկրի ներքին հարցն է, եթե այն չի շոշափում մեկ այլ պետության անվանումը կամ տարածքը: Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։
Մենք հույս ունենք, որ հայերը փոփոխություններ կկատարենՍահմանադրության մեջ և պաշտոնապեսկհրաժարվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից», - հավելել է նա։