Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի օր, անկասկած, Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում. Վարդան Օսկանյան

Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:«Երեկ Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

Ադրբեջանի վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձևը կոչ է անում Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը և թույլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց տները՝ միջազգային վերահսկողության ներքո։ Այս բանաձևը լրացնում է Եվրոպական խորհրդարանի՝ 2024 թվականին ընդունած երկու բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչված է միջնորդելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիներիս իրենց հայրենիք վերադառնալ»ւ հարցում։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավորներ վերջերս իրենց աջակցությունն են հայտնել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությանը, և շուտով կլսենք նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատիից։

Իսկ երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք վտանգավոր և անտրամաբանական պնդումների շարքում, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը «փակված» է։ Նա միանշանակ հայտարարեց, որ տարածքն ադրբեջանական է և, գուցե ամենամեղադրելին՝ խոստովանեց, թե իր միակ ափսոսանքն այն է, որ այս զիջումն ավելի վաղ չի իրականացրել։ Այդ «սխալը», ինչպես ինքն է անվանում, արժեցավ հազարավոր հայերի կյանք, ավարտվեց հայկական պատմական հայրենիքի էական մասի կորստով և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության լիակատար հարկադիր տեղահանությամբ։

Ցանկացած գործուն ժողովրդավարությունում նման կործանարար սխալ հաշվարկի ընդունումը կհանգեցներ անհապաղ հրաժարականի և անդառնալի քաղաքական խայտառակության։ Փոխարենը, Փաշինյանը կառչել է իշխանությունից և փորձում է հայտարարել, թե բաց վերքն արդեն բուժվել է։Սակայն ճշմարտությունը հնարավոր չէ այսքան հեշտությամբ մոռացության տալ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։

մամուլի ասուլիսը, ո՛չ էլ պատմության վերաշարադրման փորձերը չեն կարող փոխել այս հիմնարար իրականությունը։Փաշինյանը փորձում է համոզել աշխարհին, թե Հայաստանն այլևս ասելիք կամ անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հարցով։ Նրա մղումները ակնհայտ են՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական դիմակայությունից, շեղել պատասխանատվությունը և շարունակել կառչել իշխանությունից։ Նրա հռետորական շրջադարձը, ըստ որի՝ իբր Լեռնային Ղարաբաղը երբեք իսկապես հայկական չի եղել, բարոյական և քաղաքական դավաճանություն է, որը և պատմական, և իրավական առումով կեղծ պնդում է։Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետության մաս։

Նրա հայկական արմատները ձգվում են հազարամյակներ՝ շատ առաջ՝ մինչև ժամանակակից Ադրբեջանի ձևավորումը։ Տարածքն իր անկախությունն հռչակեց 1991 թվականին՝ նույն խորհրդային իրավական հիմքով, որով ձևավորվեցին Հայաստանի և Ադրբեջանի հետխորհրդային հանրապետությունները։

Մի օր, անկասկած, Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով։ Սակայն ոչ մի ներողություն չի կարող չեղարկել այն վնասը, որ նա պատճառել է։ Այդ վնասի համար նա երբեք չի ներվի հայ ժողովրդի կողմից։Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այն շարունակում է ապրել՝ քանի դեռ վերադարձի իրավունքը չի իրագործվել, և արդարությունը չի վերականգնվել էթնիկ զտման և հարկադիր արտաքսման զոհերի համար»,- գրել է նա։

Լրահոս

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Լրացուցիչ նորություններ

...

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան