Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող հրապարակված կեղծ տեղեկությունները և ներողություն խնդրել: Գրում է Հետքը։
Սա Ռոբերտ Քոչարյանի կողմից Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված երկրորդ հայցն է վերջին մեկ ամսվա ընթացքում, և կարելի է ասել՝ մեկը մյուսի շարունակությունն է։
Ազգային ժողովի նախագահը, իմանալով, որ Հանրապետության երկրորդ նախագահը հայց է ներկայացրել իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, սոցիալական հարթակների իր էջերում գրառումներ է կատարել այդ մասին, ինչն էլ դարձել է երկրորդ հայցադիմումի հիմք։