Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան

Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում և տարեվերջին կկազմի 1.3-1.5 տոկոս, մայիսի 13-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2024 թվականի ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ այս մասին հայտարարեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա ընդգծեց, որ 2024 թվականից ԿԲ-ն ներդրել է դրամավարկային քաղաքականության մշակման, իրականացման և հաղորդակցման նոր համակարգ, որը հիմնված է ռիսկերի խելամիտ կառավարման սկզբունքի վրա:

«Աճող անորոշություններն ու ռիսկերը կենտրոնական բանկերի համար նոր իրականություն և մարտահրավերներ են, որոնք պահանջում են դրամավարկային քաղաքականության մշակման և հաղորդակցման գործող մոտեցման վերաիմաստավորում: Այս համակարգը ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության կառուցվածքային և համակարգված մոտեցում է, որը մեզ հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերլուծել և հաղորդակցել քաղաքականության համար կարևոր ռիսկերն ու անորոշությունները: Այս համակարգի ներքո դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում մենք առաջնորդվում ենք Հայաստանի տնտեսության զարգացման մի քանի սցենարների կառուցմամբ և դիտարկմամբ: Այդ սցենարները, երկու կամ ավելի, ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի ընթացիկ սպասումների համեմատությամբ ավելի բարձր կամ ավելի ցածր ուղեգիծ՝ ձևավորելով դրամավարկային ռիսկերի կառավարման տեսանկյունից որոշումների կայացմանն անհրաժեշտ տրամաբանություն»,- նշեց Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից:

«Այդ համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես, ԱՄՆ-ի ֆեդռեզերվն առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- հայտնեց բանախոսը:

Նշվեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշակի կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարների տեսանկյունից:

Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը որոշակիորեն թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական:

«Այդ իրավիճակում 2024 թվականի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 5-6.5 տոկոսի միջակայքում: Բնականաբար, ստեղծված իրավիճակը լի է ռիսկերով և մեծ անորոշություններով:

2024 թվականի անցած չորս ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի ապրիլին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով -0.7 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից: Սա հիմնականում պայմանավորվել է արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով՝ արտահայտելով պարենային ապրանքների էական գնանկում: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես գտնվում է բացասական տիրույթում. մարտին կազմել է -0.7 տոկոս:

Նշեմ, որ տնտեսությունում ներքին պահանջարկի պայմաններն առավել լավ արտացոլում է ոչ արտահանելիք կոշտ գների ինդեքսը, որը, չնայած 2023 թվականի ընդհանուր գնաճի կտրուկ նվազմանը, պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում: Այնուամենայնիվ, վերջին ամիսներին այդ ցուցանիշը նույնպես սկսել է դանդաղել և 2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.4 տոկոս: Զուգահեռաբար նվազել է նաև արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղեցման միտումները: Մինչդեռ, արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունները, այդ թվում՝ օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում»,- արձանագրեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում և տարեվերջին կկազմի 1.3-1.5 տոկոս:

«Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նոր համակարգի ներքո և մակրոտնտեսական ընթացիկ զարգացումներում առկա ու ապագա զարգացումների հետ կապված մեծ անորոշությունների պայմաններում քննարկում և դիտարկում ենք տարբեր սցենարներ:

2024 թվականի մեր վերջին որոշումների ընթացքում հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ԿԲ խորհուրդը ներկա փուլում շարունակել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը: Մենք շարունակում ենք մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ ենք ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»,- եզրափակեց Մարտին Գալստյանը:

Լրահոս

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»
Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»
Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»
Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»
Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»
Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի
Ո՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար
Մուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ)
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ
Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները հաղթելու համար. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է
Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)
Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ողջ արտահանումից

Ռուսաստանը նոր սահմանափակումներ է կիրառում «Ջերմուկի» նկատմամբ

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է վտանգել առևտրաշրջանառության 40%-ը

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 8 վագոն դիզելային վառելիք

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 9-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 5-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 26-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 19-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին

Սևանի թերակղզում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ

Մեր պարտքի բեռը 59%-ից իջել է 49%-ի․ Պապոյան

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին