Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը համարում է Լիբանանի ինքնիշխանություն ձեռք բերելու քայլ։ Բորելը լրագրողներին ասել է Նեապոլում G7-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես:
«Յահյա Սինվարի մահը նոր հեռանկարներ է բացում հրադադարի և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև հակամարտության քաղաքական լուծում գտնելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ դա նաև պոտենցիալ պայմաններ է ստեղծում «լիբանանյան ինքնիշխանության վերականգնման համար»:
Բորելի խոսքով՝ Յոթնյակի խումբը «պետք է նպաստի հրադադարի հաստատմանը և Լիբանանի նախագահի ընտրությունների անցկացմանը»։ Դրա համար «Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատը պետք է վերանայվի», քանի որ «Լիբանանում այլևս խաղաղություն չկա», կարծում է Բորելը, ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն որոշումը։