Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$659

BTC

$108354

ADA

$0.583799

ETH

$2534.01

SOL

$151.24

28 °

Yerevan

28 °

Moscow

34 °

Dubai

21 °

London

29 °

Beijing

20 °

Brussels

30 °

Rome

34 °

Madrid

BNB

$659

BTC

$108354

ADA

$0.583799

ETH

$2534.01

SOL

$151.24

28 °

Yerevan

28 °

Moscow

34 °

Dubai

21 °

London

29 °

Beijing

20 °

Brussels

30 °

Rome

34 °

Madrid

Խոչընդոտել են Փաշինյանի տեղաշարժը, ձվերով հարվածել ավտոմեքենաներին․ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը:

2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի կողմից մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ Ագարակ, այնուհետև Մեղրի բնակավայրերում շրջայցեր կատարելու ընթացքում Ա.Գ.-ն իր հանցավոր նպատակն իրագործելու, բնակչության շրջանում պետական մարմինների և պաշտոնատար անձանց նկատմամբ դժգոհություն և անհանդուրժողականության մեծ ալիք բարձրացնելու, հասարակական կարգը խախտող հակաիրավական գործողություններն արդարացնելու, դրանց մեծ թափ հաղորդելու, հակաիրավական գործողությունների կատարմանը մեծ թվով անձանց ներգրավելու, մասնակիցների թիվն ավելացնելու, նրանց մոտ բռնության, գույքի ոչնչացման,  վնասման և այլ հակաիրավական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու, ներգրավված անձանց ավելի ագրեսիվ գործողությունների մղելու, նշված հակաիրավական գործողությունները զանգվածային անկարգությունների վերածելու նպատակով՝ ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի միջոցով և տվյալ լրատվամիջոցի ներգրամամբ ապահովել է տեղի ունեցող իրադարձությունների կազմակերպված բնույթ կրող հակաիրավական գործողությունների ուղիղ հեռարձակումը:Լրատվամիջոցի օպերատորն իր հերթին ապահովելով ուղիղ հեռարձակումը՝ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու նպատակով ոչ թե տեսանկարահանել և լուսաբանել է պաշտոնական այցի մանրամասները, այլ՝ հակաիրավական գործողությունները, որն ուղեկցվել է իր և լրագրողի կողմից նշված հակաիրավական գործողություններն արդարացնելով, պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելով՝ նպատակ ունենալով բնակչությանը ներգրավել տեղի ունեցող հակաիրավական գործողություններին:

Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը դրսևորվել է հետևյալ գործողություններով. մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այն է՝ բարոյականության նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցադրմամբ հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների,  հասարակական նշանակության օբյեկտների աշխատակիցների, հանդիպման եկած և ուղիղ հեռարձակմամբ հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ  ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաև ուրիշի գույքի վնասմամբ: Մասնավորապես՝ կատարված խուլիգանության ընթացքում վնասել են ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների վարած ավտոմեքենայի առջևի դուռը, պատռել են Պետական պահպանության ծառայության պետի և աշխատակցի հագուստները, պոկել են Ոստիկանության աշխատակցի ուսադիրը, պատռել են վերջինիս համազգեստը, ինչի արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, հասարակական վայրում չի պահպանվել օրինապահ և կայուն վարքագիծը, խաթարվել է մարդկանց ամենօրյա կենսագործությունեությունը, ինչպես նաև խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ:

Բացի այդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի բնակավայրերի մի խումբ ներկայացուցիչներ, ովքեր ձեռք բերված ընդհանուր համաձայնության շրջանակներում, ՀՀ վարչապետի կողմից հիշյալ տարածքով անցնելու ընթացքում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությունն իրացնելու նպատակով՝ նշված վայրում հավաքված անձանց տվել են ցուցումներ, նրանց շահագրգռելու և տարածքը մի քանի ժամ չլքելու նպատակով ապահովել են սնունդով և Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա սեղաններ գցել, իսկ հավաքված անձանց մոտ հանցագործության կատարմանը մասնակցելու ցանկություն առաջացնելու, նրանց վրա ներազդելու, խուլիգանական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու և նրանց ակտիվ գործողությունների դրդելու նպատակով ալկոհոլ են հյուրասիրել:Շարունակելով խուլիգանության կազմակերպանն ու ղեկավարմանն ուղղված իրենց հանցավոր գործողությունները՝ Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:

Բացի այդ՝ Մ.Հ.-ի և Հ.Ա.-ի կազմակերպմամբ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոշարասյանը հարվածելու նպատակով ձվեր են հավաքվել և բաժանվել հավաքված անձանց, որից հետո Մ.Հ.-ն  վերջիններիս հրահանգավորել է ձվերով հարվածել ավտոշարասյան ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաներին:Այնուհետև, Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն ղեկավարել են հանցանքի կատարումը, մասնավորապես՝ վերջիններիս ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել է դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին և ՀՀ վարչապետին և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Կապանից Գորիս մեկնելու ընթացքում՝ Շուռնուխ բնակավայրի մոտ, խուլիգանության մասնակիցները՝ այդ թվում նաև Մ.Հ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք են դրսևորել բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին և վերջիններս դիտավորությամբ ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաև ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել և տարածվել է համացանցում:

Արդյունքում, Ա.Գ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից դրսևորած զուսպ և հավասարակշռված վարքագծի, կազմակերպված բնույթ կրող, սադրող հակաիրավական գործողություններին առանձին դեպքերում համարժեք իրավաչափ հարկադրանք կիրառելուց զերծ մնալու, ինչպես նաև հասարակության լայն շրջանակի կողմից իրավահպատակ վարքագիծ դրսևորելու և հակաիրավական գործողություններին մասնակից չդառնալու արդյունքում մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:

Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան
ԱՄՆ դեսպանը գոհ է Լիբանանի արձագանքից խաղաղության առաջարկներին
Ռուսաստանը ծրագրում է մեծացնել ռազմական ներկայությունը Հայաստանում․ Ուկրաինայի հետախուզություն (տեսանյութ)
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը
Պետդումայում չեն բացառել Ադրբեջանի հետ իրավիճակի սրումը. ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերին թիվը՝ 1277 (տեսանյութ)
Գերմանիան ավելի քան 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի մատակարարման չեխական նախաձեռնությանը
Հայտարարագիր լրացրած 33.104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան
Ինչու՞ էս անձեռնմխելիության ինստիտուտը չենք վերացնում. Աղազարյան (տեսանյութ)
Դուք ի՞նչ արժանիք ունեք՝ զբաղեցնելու գլխավոր դատախազի պաշտոնը, բռնաբարում եք օրենքը. Մինասյան (տեսանյութ)
«Արա՛, կարող ա ջոգել եք․․․»,«Ինձ չես կարա, բան ասես»,«Կարամ, ասում եմ, նստի»․ վեճ՝ ԱԺ ում (տեսանյութ)
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ
Ըստ ռուսական ԶԼՄ-ի՝ ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել
Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
Իսրայելն իմ դեմ մшhափnրձ է կազմակերպել, որը ձախողվել է. Իրանի նախագահ
Սպասվում են նոր ձերբակալություններ, քնած գործերը վերաբացում են, ովքեր են հաջորդը
Կարևոր
Նիկոլը տվեց «ֆաս» հրամանը. «ենիչերիները» առաջիկա ժամերին գրոհելու են Մայր Աթոռը. Նաիրա Զոհրաբյան
Ուկրաինան ինքնուրույն կիրականացնի Ռուսաստանի չեզոքացումը
ԱԺ-ում սկսվել է Օհանյանին ու Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու հարցի գաղտնի քվեարկությունը

Լրացուցիչ նորություններ

...

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ. Փաստաբան

Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների հայտարարությունը

Պատկերացնում եմ՝ որքան եք հիշել մեզ խցանումների մեջ, բայց ուզում եմ խնդրել ձեր ներողամտությունը. Ավինյան

Լույս չի լինի

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Мальчик, это не толпа, это-мой народ. В Следующий раз не прощу. Միքայել Աջապահյանը՝ Անդրեյ Մալախովին

Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյանքի ճանապարհը. Հովնան Սրբազան

Հայաստանում արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել

Նիկոլի կառավարման ամեն տարում մոտ 40-50 հազար ՀՀ քաղաքացի ընդունում է ՌԴ քաղաքացիություն. Գագիկ Համբարյան

Ժամանակը չէ վերլուծությունների և մեկնաբանությունների, մեկ կողմ թողեք ամեն բան և միավորվեք․ Բագրատ Սրբազան

Սյունիքի քննչականի պետն աշխատանքից ազատվել է

Խոշոր վթար Շիրակի մարզում. 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են

Սյունյաց դշխուհու գանձը այլևս սրբությամբ պահվում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ԵԱՏՄ-ում տավարի և հավի միսն ամենաթանկը Հայաստանում է

Գառնիում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում․ այն վերածվել է մետաղե ջարդոնի․ վարորդը հիվանդանոցում է

Գերմանիայում ամեն կիրակի ցույց տեղի կունենա՝ Սրբազանների և Կարապետյանի ազատ արձակման պահանջով

Անձրև և ամպրոպ․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Կոտայքի մարզում օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան՝ նրան սպանել են

Երկրաշարժ՝ Հայաստանում