Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել են Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրված հուշաթերթի շրջանակում:

Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից:Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքները (Անիպեմզայից մինչև Շիրականավան):

Պայմանագրային արժեքը շուրջ 3 մլրդ դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքները Շիրակի մարզում, մյուս մասը՝ Արագածոտնի։

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մարալիկի կարիքների համար ձեռք բերված բազմաֆունկցիոնալ տեխնիկան: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից Կառավարությունը հատկացրել է 26 մլն դրամը: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել 1 JCB-3cx էքսկավատոր-ամբարձիչ:

Միաժամանակ, Կառավարությունը համայնքի հրատապ կարիքների համար հատկացրել է 279 մլն դրամ, որի շրջանակում հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: 2023թ. պետական բյուջեից հատկացվել է 223 մլն դրամ: Փաստացի ծախսվել է շուրջ 187 մլն դրամ:

Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:Արթիկում Վարչապետին ներկայացվել են նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 793 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Պայմանագրային արժեքը 565 մլն դրամ է:

Վարչապետը ծանոթացել է նաև Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին (Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ): Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 525 մլն դրամ:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 184 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվում է Կառավարության, համայնքի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 75 երեխաների համար նախատեսված մանկապարտեզ։

Ախուրյան համայնքում Վարչապետին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի կողմից իրականացված աշխատանքները:

Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար մասնավոր ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող, որից՝ 45 հա աշնանացան ցորեն, 5 հա գարնանացան գարի, 30 հա վարսակ, 50 հա կարտոֆիլ, 5 հա բազուկ, 3 հա գազար, 8 հա եգիպտացորեն, 10 հա կորնգան, 3 հա առվույտ։ Ներդրողի կողմից Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով ձեռք է բերվել նաև գյուղատնտեսական տեխնիկա: Ներդրողը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագրեր նախաձեռնելու և գյուղոլորտի զարգացմանը նպաստելու համար:

Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են Կառնուտի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվել են երկու փուլով: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներդրվել է 259 մլն դրամ, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Միաժամանակ, մարզպետի աշխատակազմին հատկացվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Արդյունքում` կառուցվել է երկու հարկանի մանկապարտեզի շենք՝ 300քմ մակերեսով։ Նոր մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։

Նշվել է, որ մինչ այս Կառնուտում մանկապարտեզ երբևէ չի գործել:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ալբերտ Սևինս» բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված ծերերի խնամքի կենտրոն՝ զրուցել շահառուների հետ, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Վարչապետը ծանոթացել է Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է: Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ դեպի Վանական համալիր և մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերի կառուցում ճանապարհի ողջ երկայնքով, Վանական համալիրի տարածքում ճեմուղիների կառուցում բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի «Հեղնար աղբյուր» տանող ճեմուղու կառուցում և տարածքի բարեկարգում: Կառուցվել է նաև ջրագիծ, տեղադրվել է նոր ենթակայան: Իրականացվել է Վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների կառուցում, գետի երկայնքով կառուցվել է ցանկապատ։ Տարածքում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, նշաններ, տեղեկատվական վահանակներ, արգելափակոց, իրականացվել է տարածքի լուսավորում և այլ աշխատանքներ։Մարզում Կառավարության ղեկավարը ծանոթացել է Բերդաշենի միջնակարգ դպրոցի շենքի կառուցման ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար:Աշոցք բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է պուրակի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվել են 2 փուլով: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: 2 փուլերով կառուցվել է 3730 քմ տարածքով պուրակ՝ լուսատուներով, շատրվաններով և կանաչապատմամբ։Այցի շրջանակում Վարչապետին ներկայացվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը (Աշոցքից Բավրա ճանապարհ): Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ: 2024թ. պետական բյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ:Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Հովունի բնակավայրի Ս․ Աստվածածին եկեղեցի տանող ասֆալտապատման աշխատանքներին: 2024թ. սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 26 մլն դրամ է, որից 12 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:Աշխատանքային այցի շրջանակում Վարչապետը ծանոթացել է նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին և առկա խնդիրներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 6 մլրդ 796 մլն դրամ է: Ծրագրի արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր սպորտային համալիր, որը ներառում է սպորտային, ինչպես նաև լողավազանի և հյուրանոցի մասնաշենքեր: Վարչապետը պատասխանատուների տվել է հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման, շինաշխատանքների որակյալ և ժամանակին իրականացման վերաբերյալ:Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գ.Նժդեհի փողոց 3/6 հասցեում ծննդատան նոր շենքի կառուցման աշխատանքներին: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 650 մլն դրամ է:«Գյումրու բժշկական կենտրոն»-ում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 1.5T հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ սարքը, որի արժեքը 1,200,000 եվրո է: Ծառայության կահավորման և գործարկման հավելյալ արժեքը 50 մլն դրամ է։ Միջոցները հատկացրել է մասնավոր ներդրողը: Նշվել է, որ այն իր տեսակի մեջ եզակի բարձրադաշտ մագինսառեզոնանսային սարք է, որն օժտված է վերջին սերնդի արհեստական բանականության գործիքակազմով և ծրագրերով (նևրոլգիա, օնկոլոգիա, ոսկրամկանային համակարգ, որովայնի և կոնքի օրգաններ ուսումնասիրելու համար):Այնուհետև՝ Վարչապետին ներկայացվել են Գյումրի համայնքի կարիքների համար ձեռք բերված նոր հասարակական տրանսպորտային միջոցները:Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերականգնում» բաղադրիչով իրականացվող աշխատանքներին: Բաղադրիչի ընդհանուր արժեքը 1 մլրդ 113 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվել են Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Ծրագրի արդյունքում բարեկարգվում են Գյումրի քաղաքի ընդհանուր ոճին ներդաշնակ զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ենթածրագրի բաղադրիչի շրջանակում նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները՝ 0,62 կմ Աբովյան փողոցի, եկեղեցու հարակից այգու վերակառուցում, նոր շատրվանների տեղադրում, ճեմուղու կառուցում, մայթերի և հուշարձանի տարածքի բարեկարգում, ինժեներական ենթակառուցվածքների անցկացում, կահավորում: 

Լրահոս

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)

Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան

Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)

Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը

Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին

Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան

Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի

Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան

Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան

Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին

ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը

Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից

Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն

Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան

Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում

Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար