Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ս. Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ


Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամային պահերի մասին, երբ թե՛ արտաքին, եւ թե՛, դժբախտաբար, ներքին սպառնալիքները չափազանց ճնշող են:

Հաճախ անդրադարձել եմ մեր ժողովրդի միասնության անառարկելի կարեւորության մասին, քանզի միայն այդ ձեւով եմ հավատում, որ պիտի կարենանք դիմագրավել մեր առջեւ ծառացած վտանգները:

Եվ իսկապես անհասկանալի, մտահոգիչ է եւ, նույնիսկ, կասկածելի դրդապատճառներ ունի ՀՀ վարչապետի եւ իր շրջապատի կողմից վերջին շրջանում շղթայազերծված պախարակման արշավը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ իր սպասավորների հանդեպ, շատ անգամ նաեւ վարչապետի համար անվայել եւ անբարո արտահայտություններով:  

Անշուշտ, պոպուլիստական ելույթներով երբ ասում են, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն եւ կրոնին, այլ միայն կղերականներին են դեմ, հայ ժողովուրդն այդքան միամիտ չէ և հասկանում է, որ իրենց հետապնդումներն այլ են, քանզի Եկեղեցու կառույցը եկեղեցականներն են եւ հավատացյալները:

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի եւ դարեր շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզուի ու հավատքի պահպանման գործում: Եւ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին եւ սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները:  

Չափազանց մտահոգիչ են նաև լայն մաշտաբով սկսված հարձակումները եւ հետապնդումները բոլոր նրանց դեմ, որոնք իրացնում են իրենց սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքը, իրենց տեսակետներն ու համոզումներն են արտահայտում իշխանութեան դեմ կամ պահանջում իշխանափոխություն, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է: Ժողովրդավարություն, որի մասին այդքան հոխորտանքով է խոսում վարչապետը:

Անընդունելի եւ խստորեն դատապարտելի է նաեւ ձերբակալությունը եւ կալանավորումը մի անձի, ինչպիսին է իր բարերարությամբ եւ հայրենասիրական նվիրումով երկրի տնտեսական աճի գործում մեծ ավանդ ունեցած Սամվել Կարապետյանը: Նա ձերբակալվել է, քանզի քննադատում է ներկա վարչախմբին՝ մատնանշելով երկրին սպառնացող մեծ վտանգների մասին:  

Շատ երկրներ ջանում են ամեն կերպ իրենց Սփյուռքի զավակներին կապել երկրին, որտեղ իրենք իրենց կարելիությունները կներդնեն, իսկ ՀՀ վարչախումբը հեգնանքով է խոսում այլ երկրի քաղաքացիների մասին, որոնց ներդրումը, սակայն, հայրենիքի բարօրության համար անհամեմատ ավելի մեծ է, քան իրենցը:

Հստակացնեմ, որ երբեք չեմ հանդիպել եւ ճանաչել պրն. Սամվել Կարապետյանին եւ որեւէ հարաբերություն չեմ ունեցել իր հետ: Մեր միակ կապը պատահականորեն նույն ազգանունն ունենալն է:

Տեղեկացանք նաեւ, որ կրկին անգամ սկսվել են հետապնդումներն ու սպառնալիքները ՀՅ Դաշնակցության անդամների հանդեպ: Նման քայլերով երկիրը արագընթաց կերպով առաջանում է դեպի մենատիրություն եւ ընկղմվում մարդու իրավունքների խախտման գործընթած: Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի եւ փոխի իր այս ուղեգիծը:

Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հիշեցնել՝ երբ այսօր ինքն ի շարս այլոց ամբաստանում է նաեւ Արծվիկ Մինասյանին եւ Արթուր Խաչատրյանին, ինքը չէ՞ր, որ 2018 թ. Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա առթիվ ներկայացված զեկուցմանը հայտարարեց, որ երկու՝ Էկոնոմիկայի եւ Գյուղատնտեսության նախարարություններն ամենակարեւոր առաջդիմությունն ունեն: Ովքե՞ր էին նախարարները. Արծուիկ Մինասյան եւ Արթուր Խաչատրյան: Հանկարծ այսօր իրենք «վտանգաւոր հանցագործնե՞ր» դարձան: Պետք է ի վերջո լրջանանք:

Ես հաճախ խուսափում եմ Հայաստանի ներքին հարցերի մասին գրելուց կամ խոսելուց, բայց այլեւս անկարելի է, քանի որ սկսել ենք հասնել ճգնաժամային պահերի, եւ հարկավոր է յուրաքանչյուրս ստանձնենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ:

Արդ, ուրեմն, կոչ եմ ուղղում վարչապետին եւ իր շրջապատին վե՛րջ տալ իրենց այս քաղաքականությանը, որ մեծ եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր Հայրենիքի եւ Հայ ժողովրդի համար:

Հաջորդական օրերին կանդրադառնամ Արցախի հարցին եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը:

Հ.գ. Պիտի ակնկալեմ, որ վարչապետի, իր շրջապատի եւ կեղծ շահառուների կողմից իմ դեմ վարկաբեկիչ հայտարարություններ տեղի չունենան, որովհետեւ հակառակ պարագայում ստիպված պիտի լինեմ հրապարակել անուններ, թե իրենք ինչ արտահայտություններով են խոսում իմ մասին:

Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

Լրահոս

Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի

Լրացուցիչ նորություններ

...

Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին

COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան

Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան

Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին

Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար

Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը

Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին

Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07

Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան

Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան

Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան

Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու

ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը