Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչը չեն կարողանում «մարսել» ու հանդուրժել Հայաստանի օրվա իշխանությունները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.Միանգամայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն: Կարելի է ասել՝ իր ֆեյսբուքյան «պատը» վերցրած, արշավանք է սկսել մեր ազգային եկեղեցու դեմ: Թեպետ, «սկսելն» էլ ճիշտ բնորոշում չէ, որովհետև Փաշինյանն այդ պայքարը կամ արշավանքը նոր չէ, որ ձեռնարկել է:

Այո, այն, ինչ կատարվում է այս օրերին, ոչ թե առանձին վերցրած եկեղեցականների, Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր հայրերի դեմ է ուղղված, այլ թիրախում Եկեղեցին է՝ որպես ազգային, հոգևոր հաստատություն: Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարությունների հարցում Փաշինյանի հիպերակտիվությունը, բնականաբար, ունի մի շարք էական պատճառներ, որոնցից մի քանիսն էլ ստորև կդիտարկենք:Օրինակ՝ կա տեսակետ, որ Փաշինյանի հակաեկեղեցական վերջին «ժայթքումները» փոխկապակցված են ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից վերջերս Հայ առաքելական եկեղեցու դեմ բացահայտ թշնամական, կրոնական անհանդուրժողականություն սերմանող հայտարարություններով: Այսինքն՝ Փաշազադեն ասաց, Փաշինյանը «փոխանցումը» վերցրեց ու գլորեց առաջ: Կան նման մեկնաբանություններ և, մեր մեջ ասած, դա այն է, ինչ առաջիններից մեկն է ուշադրություն գրավում: Սակայն խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզապես ադրբեջանական կողմի հերթական հանձնարարությունը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կողմից կատարելու կասկածը:Մեծ հաշվով, անցած 7 տարում թեթևակի քողարկված, իսկ վերջին 2-3 տարում շատ ավելի անթաքույց ու սանձարձակ կերպով Հայաստանում իրականացվում է դենացիֆիկացիայի քաղաքականություն: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության կողմից արդեն բացահայտ կերպով տարվող պայքարը ոչ միայն լիովին տեղավորվում է այդ դենացիֆիկացիայի քաղաքականության շրջածիրում, այլ դրա առանցքային բաղադրիչներից է: Դենացիֆիկացիան ենթադրում է ազգային ամեն ինչի վարկաբեկում, խեղաթյուրում, զրոյացում, ջնջում պատմական, մշակութային, գաղափարական, արժեքային, հոգևոր հարթություններում, ինչով էլ զբաղված են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները:Եվ այդ տեսանկյունից, բնականաբար, հիմնական հարվածներից մեկը պիտի ուղղվեր Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային, հոգևոր, մշակութային, գիտակրթական, պատմական, գաղափարական ակունքները պահող հաստատության դեմ: Մեր ազգային ինքնության, ինքնագիտակցության ու նույնականացման հիմքերը մեր Եկեղեցում են:

Եվ եթե մեկը որոշել է հայերիս դենացիֆիկացիայի ենթարկել, բնականաբար, նրա հիմնական թիրախներից մեկը հենց Եկեղեցին պիտի լիներ՝ որպես հաստատություն, ազգային բազմադարյա ինստիտուտ:Երկրորդը. ի՞նչ է անում կոնկրետ այս վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը: Նա զազրելի բառապաշարով արտահայտություններ է անում բարձրաստիճան եկեղեցականների հասցեին: Ի դեպ, իր տան անդամը՝ ևս: Հաշվարկն այն է, որ շատերը միգուցե կհամաձայնեն, թե եկեղեցում «պետք է հեղափոխություն անել, բայց ոչ այդ տոնով, ոչ այդ բառապաշարով»: Իբր՝ «ինքը ճիշտ է ասում, բայց վարչապետին սազական չեն այդ բառերը» ու նման բաներ:

Նախորդ հրապարակումներում մենք ակնարկել էինք այդ հեռանկարի ու «հույսերի» մասին: Եվ ահա, երեկվա իր գրառման մեջ արած արտահայտությամբ Փաշինյանն, ինչպես ասվում է, ինքը «վառեց» իր տարած խաղը: Ասում է. «Որքան հասկանում եմ, մայիսի 29–ի մի գրառման արձագանքը հետևյալն է. «Իսկ ինչո՞ւ ***ել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»:Այո, սա նրա նպատակն էր, որ իբր նման տպավորություն ստեղծվի: Սակայն հընթացս նկատենք, որ Փաշինյանն այս հարցում էլ է կեղծում (այդ էր պակաս՝ չկեղծեր), խեղաթյուրում իրականությունը, քանզի իրականում ոչ մի «կոնսենսուս» էլ նրա գրառման վերաբերյալ, իր ընկալած տարբերակով, չի եղել: Տեսեք, բազմաթիվ քաղաքական, հասարակական ուժեր, կառույցներ, միավորումներ ու առանձին անհատներ կտրուկ դատապարտել են Փաշինյանի ու նրա՝ շեֆին քծնելու մրցույթի մտած թիմակիցների հակաեկեղեցական դրսևորումները: Ո՞րն է այդտեղ «կոնսենսուսը»:Չնայած, կարելի է ասել, որ յուրօրինակ կոնսենսուսի Փաշինյանն ինչ-որ տեղ հասել է, բայց այն առումով, որ այս խմբին չի կարելի հանդուրժել իշխանության ղեկին: Վաղուց չէր կարելի, իհարկե...Երրորդը՝ փաշինյանական իշխանության հարձակումների հիմնապատճառների հետ կապված: Տեսեք, Հայ առաքելական եկեղեցին այն սակավ ինստիտուտներից է, արդեն երևի կարելի է ասել՝ միակ հաստատությունն է, որը Փաշինյանը չկարողացավ զավթել 2018-ից հետո: Գործնականում բոլոր պետական ինստիտուտները զավթեց, գրավեց դատարանները, Սահմանադրական դատարանը, բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության և իրավապահ մարմինները, պետական կառավարման համակարգը, բուհերը, դպրոցները, ստեղծագործական միությունները: Գրեթե ամեն ինչ, բայց ոչ Մայր Աթոռը:

Չկարողացավ զավթել, չնայած բազմաթիվ ու շարունակական փորձերին: Բավական է հիշեցնել «Նոր հայրապետ» խայտառակ շարժումը, Ամենայն հայոց կաթողիկոսի վրա ֆիզիկական հարձակման փորձերը, Հայ առաքելական եկեղեցին հարկային տեռորի ենթարկելու փորձը և այդպես շարունակ:Եվ այն, որ չի կարողանում գրավել Եկեղեցին, Նիկոլ Փաշինյանին հունից հանում է: Նա, տեսեք, արդեն ծուռվիզ կեցվածքով պայմանավորվել է Էրդողանի հետ, մի գավաթ սուրճի շուրջ շարունակում է խաղաղության թուղթ մուրալ Ալիևից: Բայց մեկ էլ այդ ամենի խորապատկերում Հայ առաքելական եկեղեցու կողմից, Վեհափառի գլխավորությամբ, միջազգային հարթակներում հնչեցվում են Արցախի հայության անկապտելի իրավունքների, Արցախի հոգևոր-մշակութային հայկական ահռելի ժառանգության պահպանման հարցերը: Դա էլ է հունից հանում Փաշինյանին: Դա և, կրկնենք, այն, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները՝ Գարեգին Երկրորդը, Արամ Ա-ն, նվիրապետական աթոռների գահակալները, հոգևոր վերնախավը, մեծ հաշվով, չանցան Փաշինյանի «թրի տակով»:

Չանցան, չնայած նրա անդադար շանտաժներին, հիստերիաներին ու անընդունելի այլևայլ դրսևորումներին, ինքնակոչ ինկվիզիտոր-հավատաքննիչի նրա կեցվածքին:Այնպես որ, սա, կրկնենք, առանձին վերցրած որևէ հոգևորականի կամ որևէ անձի կողմից մեղք գործել-չգործելու հարց չէ: Սա ամենաիսկական պատերազմ է հենց Եկեղեցու դեմ:Առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ, չնայած ամեն ինչին, Հայ առաքելական եկեղեցին այն հաստատությունն է, որն ունի հայության ճնշող մեծամասնությանը համախմբելու, միավորելու և ազգային-կառուցողական, բնականոն հուն վերադարձնելու ներուժ: Ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլ համայն հայությանը միավորելու ներուժ: Բնականաբար, կան այնպիսիք, որոնք չեն կարող հանդուրժել նման կառույցի առկայությունն ու գործունեությունը: Նրանք չեն կարող հանդուրժել ազգասեր, հայրենասեր, պետականասեր, արժեքներ կրող մարդկանց համախմբումը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լրահոս

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում