Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հասկանալի է, թե այժմյան բոյկոտն ու ապաշնորհ իշխանության վախերը որտեղից են ծնունդ առնում․ հայտարարություն


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական դասը հանդես է եկել հայտարարությամբ․


«Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց պարբերաբար անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը։ Երբ հոգեկան անհավասարակշիռ այս զույգը Եկեղեցին զավթելու մոլուցք է դրսևորում, հետո այն համեմատում չուլանի հետ, մնում ես ապշած, թե այսպես մինչև ուր ենք գահավիժելու, այս մղձավանջը երբ է վերջանալու։ Ակնհայտ է, որ իշխանությունը մարտահրավեր է նետել Եկեղեցուն, քանի որ իրենց ազգադավ ու հայրենակործան պարտությունը քողարկելու, ինչպես նաև ազգը կործանելու հատուկ հրահանգված քարոզչություն անելու խնդիր ունեն։


Մինչ իշխանությունները դավադրաբար հրաժարվում են Արարատից, Արցախից ու մեր նվիրական սրբություններից, հայոց հայրապետը Շվեյցարիայում Եկեղեցիների Համաշախարհային Խորհրդի հարթակից, որն ունի 300 եկեղեցի և 600 միլիոն հետևորդ, բարձրաձայնում և դատապարտում է սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի հայաթափումը, Բաքվում պահվող ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունն ու միջազգային նորմերի աղաղակող խախտումները։ Ավելին, տարիներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Թուրքիայում հրապարակավ խոսում է հայոց ցեղասպանության մասին, ինչից այսօր հեշտորեն հրաժարվում են օրվա ղեկավարները։ Հասկանալի է, թե այժմյան բոկոտն ու ապաշնորհ իշխանության վախերը որտեղից են ծնունդ առնում ու ինչ նպատակ են հետապնդում հայոց Եկեղեցու և հոգևոր իշխանության դեմ հանիրավի քարկոծումով։ Նրանք փափագում են խլել մեր հոգևոր ինքնությունը, հայրենիքն ու սրբությունները, որը դարեր ի վեր երազել են իրականացնել մեր թշնամիները։ Այլապես ինչո՞ւ պիտի երկրի արտաքին սպառնալիքը թողած, օրհասական այս պահին, Եկեղեցու դեմ ներքին խժդժություններ բորբոքեին, սրբապիղծ մտքերով հանրությանը մոլորեցնեին։


Խառնակ այս օրերին համահունչ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը, որը պիտի յուրաքանչյուրի ականջին հասնի որպես ահազանգ, քանզի Միածնաէջ աստվածահիմն Սբ․ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Սբ․ Էջմիածինը։


Այսօր մենք կանգնած ենք կործանարար ճանապարհի եզրագծին ու մեր սրբազան պարտքն է ապավինել մեր հավատքի հաղթական ուժին՝ հաղթահարելու ճգնաժամը որպես մեկ միասնական ազգ, համախմբված՝ ընդդեմ այս ազգակործան չարիքի: Քաղաքական ուժերը ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ մեր կենսունակության աղբյուրն ու ինքնության ոգին՝ հարատև»։

Լրահոս

Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ)
Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից
Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա
Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել
Իրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ)
Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)
Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ
Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ»
Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած
Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած
Էրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից
Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր
Կարևոր
Եթե ՀՀ-ն կարծում է՝ ռազմաբազան պետք չէ, կհեռանանք. Պուտին
Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը
Սևիկյանը տեղափոխվել է իսպանական Սեգունդա
ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ)
Այլևս հետաքրքրված չեմ Իրանի հետ բանակցություններով. Թրամփ

Լրացուցիչ նորություններ

...

Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ)

Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Իրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ)

ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ)

Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Երբ ազգի փառավոր էջը՝ Արցախի ազատագրումը, երկրի ղեկավարն ասում է՝ թոկ, դա պրոբլեմ է. Շարմազանով

Փաշինյանի որոշմամբ՝ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է

Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան

Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին

ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)

Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը

Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ)

Կարող ենք ավելի մեծացնել մեր համագործակցության շրջանակները. Խաչատուրյանը՝ Հնդկաստանի պատվիրակությանը

Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)

ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ Փաշինյան