Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե իշխանությունն անկարող է բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տա, որ դա անեն կարող ուժեր․ Վարդան Օսկանյան


Սովորաբար նման բան չեմ անում, բայց ուզում եմ հիմա ուղիղ մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մի ելույթից. «Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, և միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։

Թվում է՝ սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթների մեր վերլուծությունը ցույց է տալիս դա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։«Ցավալի է, որ երկրի վարչապետին այս «հայտնագործության» համար անհրաժեշտ էր ավելի քան երկու տարի և, իր իսկ ձևակերպմամբ, «ադրբեջանական խոսույթների վերլուծություն»։ Ի՞նչ վերլուծության կարիք կար, երբ արդեն ավելի քան երկու տարի զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ստանալու է իր համար մաքսիմումը՝ Հայաստանին չտալով նույնիսկ ակնկալվող մինիմումը։ Ադրբեջանի արածը աբսուրդ չէ՝ սեփական մաքսիմալիստական նկրտումների լկտի պարտադրում է դիմացի կողմին, որն անընդունակ է պաշտպանել սեփական մինիմալ շահերը։Աբսուրդը Հայաստանի կառավարության բանակցային կարողություններն են։

Մարդ կարող է փորձ ու գիտելիք չունենալ, բայց համառորեն անտեսել տասնյակ տարիների փորձով մարդկանց զգուշացումները։ Իսկապես աբսուրդ է։ Սա նման է 2018-ի «բանակցությունները սեփական կետից» սկսելու հայտարարությանը։ Ինչ եղավ դրանից հետո, տեսանք։ Հիմա նույնն է. երկու տարի շարունակ զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ոչինչ չի տալու ու մաքսիմալը պոկելու է, քանի որ դու ոչ մի օրակարգ չունես, ամեն ինչին ասում ես այո, բանակցային սեղանին ոչ մի պահանջ չես դնում։ Երբ դեռ հնարավոր էր կանխել Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը, ասում էինք, հնարավորություն տուր բանակցելու այն մարդկանց, որոնք ի տարբերություն քո թիմի՝ գիտեն՝ ինչ բան է բանակցությունը։ Արցախի հայաթափումից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը սրա դիմաց էլ, հակառակ քո սպասումներին, քեզ ոչինչ չի տալու, իսկ իր համար մաքսիմալն է պահանջելու։ Էլի՝ քար լռություն։

Վստահ եմ՝ այս մարդը համոզված էր, թե մենք ուզում ենք իրեն մոլորեցնել, որ բանակցային սեղանին ոչ մի պահանջ չդնելով՝ ինքը հասնելու է ինչ-որ արդյունքի։ Ես շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել։ Շարունակում եմ պնդել, որ արցախցիների վերադարձի պահանջը բանակցային սեղանին դնելը դիվանագիտական բոլոր կանոններով ընկալելի և ընդունելի կլինի միջազգային հանրության բոլոր կողմերի ու խաղացողների համար։ Լավագույն վերջին ապացույցը Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն է։

Ավելին՝ արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար, որպեսզի Ադրբեջանը դադարի Հայաստանի իշխանություններին «զարմացնել» իր աբսուրդ պահանջներով։ Եվ ես շարունակում եմ պնդել, որ եթե օրվա իշխանությունները անկարող են բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տան, որ դա անեն ավելի կարող ուժեր»։

Լրահոս

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)
Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում