Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։
Այս մասին հայտնում է TRT Global-ը։
Այցի ընթացքում նախատեսվում է Ֆիդանի ընդունելությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։