Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն քառասուն տարուց ավելի է, ինչ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ: Այս փուլում այն ավելի ակտիվ բնույթ է ստանում: Վերլուծելով Իրանին պատերազմի մեջ ներքաշելու հնարավորության առկայությունը՝ այս մասին նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: «Այս փուլում Իսրայելը փորձում է ճնշում գործադրել Իրանի աջակցությունը վայելող երկրների, տարածաշրջանային տարբեր ուժերի նկատմամբ: Վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչպիսի հարվածներ են հասցվում Բեյրութին, Սիրիայում որոշակի գործողություններ իրականացվեցին Իսրայելի կողմից, «Հեզբոլլահը» և Իրանը պատասխանեցին դրանց: Սա կանխատեսելի էր, քանի որ Իրանի պես հզոր պետության հետ ուժի լեզվով խոսելը, կարծում եմ, մեղմ ասած, անարդյունավետ է:Ցանկացած վտանգի դեպքում Իրանը համարժեք պատասխան տալու է: Իրանում նախագահի երդմնակալության արարողության ժամանակ տեղի ունեցած գործողություններից հետո այդ երկիրը բավականին երկար ժամանակ համբերատար ձևով փորձեց դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել: Բայց, ըստ իրանական կողմի, այդ պայմանավորվածությունները խախտվեցին, և Իրանը պատասխան հարված հասցրեց Իսրայելին, ինչն այս փուլում, իմ գնահատմամբ, հաշիվը մեկ-մեկ է դարձրել: Չեմ կարծում՝ Իսրայելը կգնա էլ ավելի մեծ արկածախնդրության՝ լավ հասկանալով, որ պատասխանն էլ ավելի ուժգին ու կործանարար կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը:Նշում է՝ խոսակցություններ կան, որ այս անգամ Իսրայելը փորձելու է հարվածներ հասցնել Իրանում գտնվող միջուկային օբյեկտներին: «Չեմ կարծում՝ Իսրայելը նման քայլի կգնա: Իրանն իր քաղաքական հայտարարություններում հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը, և չեմ կարծում, որ այդ կարմիր գծերի մեջ շատ էական փոփոխություն լինի: Հնարավորինս պատասխան են տալու, ինչը հանգեցնելու է աղետալի հետևանքների Իսրայելի համար: Բնականաբար, տարածաշրջանում գտնվող բոլոր պետություններն այդ «փոթորկի» մեջ չեն շահելու: Դա մեզ վրա էլ է որոշակի ազդեցություն ունենալու: Ինչ-որ իմաստով պետք է կանխատեսենք նմանօրինակ սցենարներ, փորձենք ճիշտ դիրքավորվել, որ հնարավորինս մեղմենք մեր երկրի վրա հնարավոր ազդեցությունները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:Ամրապնդվում է այն տպավորությունը, որ Իրանն ամեն կերպ խուսափում է լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելուց: «Իրանն աշխարհում մատների վրա հաշված այն քիչ երկրներից է, որը հազարամյակների պետականություն և նույնքան դիվանագիտական փորձ ունի: Չեմ կարծում, որ Իրաննը, առանց հաշվարկելու, առանց լավ ու վատ սցենարները հաշվի առնելու, տաք գլխով որոշումներ կայացնի: Նրանք բոլոր ռիսկերը հաշվարկում են: Այդ է պատճառը նաև, որ բավականին երկար ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այսօր է հարվածելու Իրանը, վաղն է հարվածելու և այսպես շարունակ: Ընթացքը մի քանի ամիս տևեց, մինչև այդ որոշումը կայացվեց: Հրապարակային հայտարարություններից ֆիքսում ենք, որ Իրանը փորձել է դիվանագիտական ճանապարհով հարցերը կարգավորել, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել պատասխան հարված չտալու համար, և, ըստ իրանական կողմի հայտարարության, պայմանական հավաքական Արևմուտքի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվել են: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նույն այդ հավաքական Արևմուտքի կողմից Իրանի այդ հայտարարությունը հերքող հայտարարություն չենք ֆիքսել: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Իրանը փորձել է պահպանել պայմանավորվածությունները, սակայն Իսրայելը խախտել է դրանք, գնացել հակադարձ հարվածների: Սա էլ հանգեցրել է նրան, որ Իրանը մեծ ուժով հարվածներ է հասցրել Իսրայելին՝ օգտագործելով իր զինանոցի որոշակի մասը, իր զինանոցի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տարբեր հրթիռներ»,-հավելում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին Ադրբեջանի ներգրավվածությունը ևս հետաքրքիր է ուսումնասիրել: Մի կողմից՝ կարծիք կա, որ Ադրբեջանը չի համարձակվի հարվածել Իրանին, մյուս կողմից՝ մեր զրուցակցի ավելի վաղ արտահայտած կարծիքի համաձայն, Ադրբեջանը պարտք է Իսրայելին 44-օրյա պատերազմից հետո: «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջան-Իրան «փոխհրաձգություն» էր տեղի ունենում, նույնիսկ դիվանագիտական մակարդակով տարբեր կոշտ հայտարարություններ էին հնչում: Իրանական կողմը տարբեր առիթներով հայտարարում էր՝ հավաստի տեղեկություններ ունի, որ Ադրբեջանում տեղակայված են իսրայելական հատուկ նշանակության որոշակի ստորաբաժանումներ, որոնք առնվազն հետախուզական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի տարածքից: Նաև մի ժամանակահատված իրանական մեքենաների հանդեպ «հատուկ» վերաբերմունք էր դրսևորվում, երբ դրանք անցնում էին մեր տարածքով, որն այս փուլում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է:Վարորդներ ձերբակալվեցին և այլն: Այդ «փոխհրաձգությունը» մեղմվեց, արտգործնախարարների մակարդակով տարբեր հանդիպումներ տեղի ունեցան: Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածությունը պատահական չէր: Իրանը լավ էր հասկանում, որ Ադրբեջանը պարտք ունի վերադարձնելու Իսրայելին, իսկ ամենաարդյունավետ տարբերակն այն է, որ Ադրբեջանը որոշակի պլացդարմ կտրամադրի Իսրայելին՝ հատկապես իրենց օդանավակայանների տեսքով: 44-օրյա պատերազմից հետո առաջին գործը, որն արեց Ադրբեջանը, կարգի բերեց օդանավակայանները և շահագործեց դրանք: Այս ամենը լավ է հասկանում իրանական կողմը, ու որքան էլ Ադրբեջանը փորձում է մանևրել և ցույց տալ, որ իր կողմից վտանգ չկա Իրանի նկատմամբ, սակայն այդ ամենը վստահություն չի ներշնչում իրանական կողմին:Նրանք հասկանում, գնահատում են ռիսկերը: Այս կոնտեքստում իրանական փորձագիտական դաշտի վերլուծությունը վերջին տարիներին հանգում է հետևյալին՝ իրանական կողմին ստրատեգիական իմաստով ձեռք չէր տալիս արցախյան տարածքների անցումն Ադրբեջանին 44-օրյա պատերազմից հետո: Իրանը հասկանում է, որ այս մարտը պարտվել է ստրատեգիական իմաստով, և այդ է պատճառը, որ այս փուլում Սյունիքի հանդեպ իր դիրքորոշումները կոշտ է հայտարարում, չի ուզում այս մարտը ևս տանուլ տալ: Այս առումով կարևոր է հայկական կողմի դիրքորոշումը, առնվազն այս փուլում մեր և Իրանի պետական շահերի մեծ համընկնում կա, պետք է ճիշտ դիրքավորվենք ու հնարավորինս արդյունավետ աշխատենք, որպեսզի կարողանանք մեր երկրի առջև ծառացած ստրատեգիական հարցերը հնարավորինս անվտանգ և արդյունավետ լուծել»,-հավելում է ռազմական հարցերի փորձագետը:Հայաստանի շուրջ իրադարձությունների պակաս չկա, իսկ Հայաստանի իշխանությունները համաչա՞փ են արձագանքում առկա վտանգներին: «Համաչափության, իրավիճակի լրջության գիտակցման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք՝ սկսած քարոզչական դաշտից, թե ինչ մեսիջներ են հղվում իշխանություններից: Տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է: Այս իրավիճակում տարբեր երկրներում տարբեր կարևոր միջոցառումներին ընդառաջ կամ դրանցից հետո հեծանիվ ենք քշում. դա, մեղմ ասած, պրոբլեմատիկ է և անլրջության էլեմենտ: Կարևոր ամբիոնները չենք օգտագործում մեր առջև ծառացած խնդիրների բարձրաձայնման համար: Ոչ միայն կառավարությունը, իշխանությունը պետք է այս վտանգի լրջության աստիճանը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր, որպեսզի վտանգի դեպքում առնվազն անակնկալի չգան, ճիշտ կողմնորոշվեն, խուճապի չմատնվեն, իրավիճակն ավելի սթափ գնահատեն, որ կարողանանք ճգնաժամից դուրս գալ:Շատ կարևոր է, որ մեր հասարակության տարբեր շերտեր վտանգի լրջությունն ու աստիճանը կարողանան գնահատել: Այս ամենը պետք է վերևից գա, բայց, ցավոք, չունենք այդ գիտակցումը: Տարածաշրջանում նախադեպեր են ստեղծվում, որ պետություններն իրար դեմ ոչ թե ցամաքային գործողություն են իրականացնում, այսինքն՝ փորձում են դիրք, բարձունք գրավել և այլն, այլ գործողություններ են իրականացնում բավականին խորքում գտնվող օբյեկտների նկատմամբ: Այս նախադեպերը շատ վտանգավոր են, և պետք է գիտակցենք, որ Ադրբեջանն ինչ-որ գործողություններ անելու համար պարտադիր չէ, որ այս կամ այն դիրքի նկատմամբ դիվերսիոն գործողություն իրականացնի կամ փորձի այդ դիրքը գրավել և այլն, նա կարող է գործողությունների գնալ մեր բնակավայրերի խորքում գտնվող տարբեր օբյեկտների նկատմամբ, իսկ բնակավայրերի թե՛ ղեկավարները, թե՛ բնակիչներն առնվազն պետք է իմանան, թե նման սցենարների դեպքում ինչ գործողություններ պետք է իրականացնեն, որ հնարավորինս մեղմենք հետևանքները»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ
Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ
Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով
Զբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածից
Ֆինանսական հիմքերը ամրապնդելու ժամանակն է․ Օգոստոսի 20-ից հաջողության հոսք է սպասվում կենդանակերպի երեք նշանների
Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում
Կարևոր
Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբ
Ողբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում
Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում
Կենդանակերպի այս նշանները կարող են իրենց զգալ պայծառատեսներ
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Եմենում լայնածավալ պատերազմի վտանգի մասին
ՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
ՀԱՊԿ-ի հետ անդառնալիության կետը հատել ենք․ ՔՊ պատգամավոր. Թուրքիան պատրաստ է պատերազմի․ Էրդողան (տեսանյութ
Ուկրաինան մնացել է առանց Patriot համակարգերի հակահրթիռների. CNN
ՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ)
Իսրայելն ի վիճակի չէ միայնակ պատերազմ վարել Իրանի դեմ, քանի որ այն Արևմուտքի «պրոքսի ուժն» է․ ԻՀՊԿ
Կարևոր
Շարունակվում է արցախցի առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»