Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհերքելի է, որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում․ Շարմազանով


Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Անհերքելի է,որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում։


1941-ի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան պատերազմ է սկսում Խորհրդային Միության դեմ։


Նույն այդ ժամանակաշրջանում Թուրքիայում ակտիվանում են պրոգերմանական տրամադրություններն ու քարոզչությունը։


Գերմանիայի հետ դաշինքի կողմնակիցները շատ էին հատկապես Թուրքիայի զինված ուժերում ,գլխավոր շտաբի պետ գեներալ Չաքմակի գլխավորությամբ։


Պատերազմից մի քանի օր առաջ ՝1941-ի հունիսի 18-ին Գերմանիան Թուրքիայի հետ կնքում է «բարեկամության ու չհարձակման» պայմանագիր/Սարաջօղլու- ֆոն Պապպեն/։


ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակմանը զուգահեռ Թուրքիան մասնակի մոբիլիզացիա հայտարարեց ՝Խորհրդային Հայաստանի հետ սահմանին կենտրոնացնելով մեծ քանակությամբ զորք։


Պատմաբան Յ.Գորկովի վկայությամբ,թուրքական մոբիլիզիացիայից հետո Ստալինը հստակ նշել է,որ «վստահ չէ Թուրքիայի չեզոքությանն » ու չի բացառում վերջինիս կողմից հարձակում :


Նման մտահոգություն ունեին նաեւ բրիտանացիները,իսկ 1941-ի սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցող դաշնակից երկրների ներկայացուցիչների առաջին կոնֆերանսին Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ լորդ Բիվերբրուկն առաջարկում էր «խրախուսել Թուրքիային չեզոքություն պահպանելու համար»,սակայն Ստալինը կտրուկ դեմ արտահայտվեց ու նշեց,որ չի վստահում թուրքերին։/]Ржешевский О. А. Сталин и Черчилль. Встречи. Беседы. Дискуссии: Документы, комментарии. 1941—1945. — М.: Наука, 2004. — С. 22. — ISBN 5-02-009821-3/:


Ստալինի նման վերաբերմունքը հիմնավոր էր,քանի որ քիչ անց թուրքական ռազմական պատվիրակությունը գեներալ Ալի Ֆուադ Էրդենի ղեկավարությամբ մեկնեց ԽՍՀՄ օկուպացված տարածքներ՝հանդիպելով Ադոլֆ Հիտլերի հետ։ Թուրքական գեներալիտետը 1942-ին պահանջում էր նախագահ Իսմեթ Ինենյուից անհապաղ պատերազմ սկսել ԽՍՀՄ-ի դեմ,բայց վերջինս չէր շտապում ու սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի արդյունքին։ 1942-ի ամռանը թուրքերն իրականացրին լայնամասշտաբ մոբիլիզացիա ու շուրջ 750 հազար զինվոր տեղակայեցին ԽՍՀՄ-ի հետ սահմանին։


Վ. Կոնտեւսկին իր «Россия-Турция: этапы торгово-экономического сотрудничества»աշխատության մեջ նշում է,որ Անդրկովկասյան ճակատի դեմ թուրքերը կենտրոնացրել էին շուրջ 50 դիվիզիա։


Թուրքական 750.000-1 մլն բանակի դիմաց կանգնած էր ընդամենը 200 հազարանոց խորհրդային խմբավորումը։ Ստալինգրադի ճակատամարտի օրերին՝1942-ի օգոստոսի 27-ին ,Թուրքիայի ԱԳՆ Սարաջօղլուն Գերմանիայի դեսպան ֆոն Պապպենին ասել է.


«Ռուսաստանի կործանումը թուրք ժողովրդի դարավոր երազանքն է»։ /Надеин-Раевский В. А. Пантюркизм: идеология, история, политика // Экспансионистская доктрина: от Османской империи до наших дней и судьбы Турции, России и Армении. — М.: 2017. — С. 155./:


Հարկ է նշել,որ պատերազմի ընթացքում Թուրքիան գերմանական բանակին մատակարարում էր բացառիկ մետաղ՝քրոմ։ Հետեւաբար Թուրքիայի աջակցությունը Գերմանիային եղել է շատ ծանրակշիռ։ Սակայան Ստալինգրադում խորհրդային բանակի փառավոր հաղթանակը ստիպեց թուրքերին հետ կանգնել իրենց պլաններից։ Ստալինգրադի փառավոր հաղթանակում մեծ է եղել նաեւ հայ ժողովրդի զավակների ներդրումը։ Ճակատամարտին մասնակցած 30 հազար հայորդիներից 10 հազարը նահատակվեց մարտի դաշտում,իսկ նրանցիզ 5-ը արժանացան ԽՍՀՄ հերոսի բարձր կոչման։ Բացառիկ հերոսություն է դրսեւորել Հայկական հրաձգային 76-րդ դիվիզիան,որի շարքերում կռվել է նաեւ պապս՝ Պետրոս Ավագյանը։ Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։

Լրահոս

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»
«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը
«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում
«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»
«Հրապարակ»․ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել
Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»
Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը.Իսագուլյան
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը.Իսագուլյան
Առանց քաղաքական ուժերի համախմբման կունենանք նույն խայտառակ խորհրդարանը. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Ոնց ասեմ՝ 18+ չստացվի. Իրանք ինձ ռադ չեն կարա անեն ԱԺ-ից. Ասլանյան (տեսանյութ)
Վարդենիսում դանակահարված 3 զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ MakaryanNews
Խազերի մրցակցությունից խուսափելով չես զարգացնի արվեստդ. Արաքսյա Մուշեղյան (տեսանյութ)
9 ամիս այստեղ ուրիշ բան եմ տեսել, վստահ եմ` ժամանակները կփոխվեն, պատասխանատվությունն էլ կփոխվի (տեսանյութ)
Քողարկված թուրքական կառավարման են հանձնում հայկական երկաթուղիները․ Արմեն Մանվելյան (տեսանյութ)
TOP 20. Աշխարհը բռնկվել է․ Իրան-Իսրայել պատերազմ, հարվածներ ՌԴ-ում ու գլոբալ քաոս (տեսանյութ)
ԱՄՆ–Իրան․նոր պատերազմի վտանգն աճում է. Պաշտոնյաներ են ձերբակալվել (տեսանյութ)
Ասուլիս. «Գրքային դիվանագիտության արդյունավետությունը միջպետական հարաբերություններում»

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին