Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լավրովյան թուրքասիրությունը Ռուսաստանին ապահով հանգրվան չի տանում․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. 

«Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հանդիպումներից մեկի ընթացքում հանդես է եկել հետևյալ թուրքամետ կամ, ավելի ստույգ, թուրքասիրական հայտարարությամբ.«Եթե խոսենք մեր Եվրասիական մայրցամաքի մասին, ապա այստեղ դեռ շարունակում են գոյություն ունենալ մեծ քաղաքակրթություններ՝ չինականը, հնդկականը։ Այժմ վերածնվում է նաև օսմանյան քաղաքակրթությունը։ Մենք հույս ունենք, որ այդ վերածննդի գործընթացը կհամաձայնեցվի մյուս ենթատարածաշրջանային միտումների հետ»։[«Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».]Սա արդեն ոչ այլ ինչ է, քան թուրքական պատմագրության կեղծ թեզերի ուղիղ որդեգրում և պատմության կոպիտ խեղաթյուրում։ Այն, թե ինչ ծանրագույն հետևանքներ է բերել «օսմանյան քաղաքակրթության վերածննդի գործընթացը» ամբողջ տարածաշրջանի համար վերջին տասնամյակներում՝ բոլորիս աչքի առջև է.


• Կիպրոսի հարյուր հազարավոր հույների էթնիկ զտում, ինչպես նաև այդ պետության տարածքի մոտ 40 տոկոսի արդեն 51 տարի տևող բռնազավթում և բռնակցում.• Արցախում իրականացված էթնիկ զտում և ցեղասպանություն.

• Հայաստանի Հանրապետության ավելի քան երեսնամյա շրջափակում.

• ՀՀ տարածքի ռազմավարական հողակտորների բռնազավթում Թուրքիայի դաշնակից-կցորդ Ադրբեջանի կողմից.

• Սիրիայում և այլուր միջազգային ահաբեկչական խմբավորումների խրախուսում, ֆինանսավորում և թիկունքային աջակցություն.

• Սիրիայում հրահրված արյունալի քաղաքացիական պատերազմ, այնուհետև այդ պետության փաստացի մասնատումը, հյուսիսային շրջանների բռնազավթումը, ալավիտների ջարդերը.

• Սիրիայում քրդաբնակ շրջանների քաղաքացիական բնակչության անխնա ռմբակոծումներ.

• Իրաքի հյուսային շրջանների բռնազավթում (2024 թ․ դեկտեմբերի դրությամբ թուրքական զինված ուժերը Հյուսիսային Իրաքում կառուցել էին առնվազն 136 մշտական ռազմաբազա. BBC-ի վերլուծության համաձայն՝ այդ ընդարձակ ռազմական ցանցի միջոցով Թուրքիան փաստացի վերահսկում է Իրաքի տարածքի ավելի քան 2,000 քառ. կմ).

• Քաղաքական բռնաճնշումներ Թուրքիայի ներսում՝ ազգային փոքրամասնությունների և ընդդիմադիր ուժերի նկատմամբ, և այլն, և այլն...Իսկ եթե հարցը դիտենք պատմական տեսանկյունից, ապա պարզապես անիմաստ է հերթական անգամ անդրադառնալ Օսմանյան կայսրության ցեղասպանական էությանն ու հանրահայտ ուղեգծին։ Այդ մասին գրված գրքերը մի առանձին գրադարան կարող են կազմել։

Մասնավորապես, երջանկահիշատակ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանն դեռևս 1998 թ․ ջախջախել է «օսմանյան քաղաքակրթության» մասին հնարովի դրույթները։ Նրա առանձին քննադատական ուսումնասիրությունը հենց այդպես էլ վերնագրված է՝ «ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՍԻԱՅԻ» ՄԱՍԻՆ»։ Ստորև՝ պատճենահանումներով, ներկայացնում եմ ընդամենը մի քանի պերճախոս հատված այդ ուշագրավ և ծավալուն վերլուծությունից, որը Մ. Ներսիսյանն անձամբ ինձ էր նվիրել՝ մի պարտավորեցնող ընծայագրով (դա էլ եմ ներառել)։ 

Մինչ այդ՝ 1997 թ․ անգլերեն առանձին գրքով ես հրապարակել եմ մի պատմագիտական ուսումնասիրություն այն մասին, որ հայությանն ամբողջությամբ բնաջնջելու ծրագրերը Կ. Պոլսում (Ստամբուլում), օսմանյան արքունիքում, քննարկվել են դեռևս 1720-ականներին (գիրքս կոչվում է «THE ARMENIAN REBELLION OF THE 1720S AND THE THREAT OF GENOCIDAL REPRISAL», այսինքն՝ «1720-ական թթ. Հայոց ապստամբությունը և ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը»)։

Այդ ժամանակ Արևելյան Հայաստանում՝ հատկապես Երևանում, Արցախում և Սյունիքում, վերստեղծվել էր հայկական մարտունակ զինուժ, որն ուժգին դիմադրություն ցույց տվեց Իրան ներխուժած օսմանյան բանակներին՝ պատճառելով նրանց մեծաքանակ կորուստներ։

Գրքում վերլուծել եմ էթնիկական բնաջնջման օսմանյան պետական ավանդույթի համակարգային, գաղափարական և հոգեբանական արմատներն ու որոշումների ընդունման մեխանիզմը։ Լավրովյան թուրքասիրությունը Ռուսաստանին ապահով հանգրվան չի տանում, ինչը և ավելի ու ավելի հաճախ են նկատում բազմաթիվ ռուս վերլուծաբաններ։

Սակայն այսքանով բավարարվեմ և վերադառնամ իմ ընդհատված գործերին, թեև Ս. Լավրովի զգլխիչ հայտարարության վերաբերյալ դեռ շատ բան կա ասելու։Հ.գ. Ահա նաև նշված աշխատությունները.

Մ. Գ. Ներսիսյան. Օսմանյան պետության «քաղաքակրթական միսիայի» մասին. –Ներսիսյան Մ. Գ. Պատմության կեղծարարները (հոդվածներ և հաղորդումներ)։ Երևան. ՀՀ ԳԱԱ, 1998, էջ 7-58 (նույն ուսումնասիրությունը երկու մասով հրապարակվել է նաև «Պատմա-բանասիրական հանդես»-ում, 1997, № 2, էջ 41-58, 1998, № 1-2, էջ 27-44)։Armen Aivazian. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, American University of Armenia, 1997). VI+87 pp., with a map and table.Համացանցային հղումները՝ մեկնաբանությունների դաշտում»։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ ԲՀԿ-ում ներկայացնում են նախընտրական ծրագիրը
Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia 24-ի եթերում
Արմինե Ադիբեկյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia 24-ի եթերում
Թուրքիայում ցնցում․ կառավարության շենքը դարձել է հարձակման վայր
Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․Ռուբիո․ ՀՀ անձնագիրը կլինի կարմիր գույն
Կարևոր
Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր
Նոր անձնագրեր՝ նոր վերահսկողություն․ Հայաստանը անցնում է թվային ռեժիմի
Գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ պետք է ունենա
Չենք պատկերացնում պետության զարգացում՝ առանց գիտության զարգացման. Փաշինյան
Երկու ամսվա ընթացքում առաջին հեղուկացված բնական գազի խմբաքանակն անցել է Հորմուզի նեղուցով
Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել
Պուտինը նշել է, որ ինքնիշխանությունը կարևորող երկրները կարևոր դեր են խաղում աշխարհում
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ-ում հանդիպում է գիտական հանրության հետ
Politico. Իրանում հակամարտությունը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի դեմ կռվելուն
Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարարը ներկայացնում են ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը
Իրանը շնորհակալ է ՌԴ-ին համերաշխության և դիվանագիտական ​​աջակցության համար. Արաղչի
Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»
«Հրապարակ»․ Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը
«Հրապարակ»․ Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
«Հրապարակ»․ Միհրան Պողոսյանն Արցախի դրոշն իր տուն է տարել

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ ԲՀԿ-ում ներկայացնում են նախընտրական ծրագիրը

Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia 24-ի եթերում

Արմինե Ադիբեկյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia 24-ի եթերում

Թուրքիայում ցնցում․ կառավարության շենքը դարձել է հարձակման վայր

Իրանը ցանկանում է աշխարհին թելադրել խաղի իր կանոնները․Ռուբիո․ ՀՀ անձնագիրը կլինի կարմիր գույն

Նոր անձնագրեր՝ նոր վերահսկողություն․ Հայաստանը անցնում է թվային ռեժիմի

Գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ պետք է ունենա

Չենք պատկերացնում պետության զարգացում՝ առանց գիտության զարգացման. Փաշինյան

Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություն գերիների մի մասին վերադարձնել

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ-ում հանդիպում է գիտական հանրության հետ

Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարարը ներկայացնում են ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը

Ես չեմ քննարկում Գագիկ Ծառուկյանի որոշումները․ մանդատակռվի ու «ցուցակամոլության» մեջ չենք մտնի (տեսանյութ)

Ադրբեջանցիներն էլ էին զարմացել՝ ինչպես այդքան արագ կարողացան հասնել Շուշի․Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Արման Աբովյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում

Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում

Bloomberg. Ֆիլիպինները խորհուրդ են տվել չուղարկել նավաստիներ Պարսից ծոց

Ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում. Աննա Հակոբյան

Այս հարցով խախտվում է իմ ընտրության և ազատ կամարտահայտության իրավունքը. Աննա Հակոբյանը՝ լրագրողին

Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության. Արաղչի. Որոնք են 1000 խոշոր հարկատուները

Դուք հերքու՞մ եք, որ ձեր հիմնադրամը ասոցացվում է վարչապետի հետ. Հարց` Աննա Հակոբյանին