Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$650.21

BTC

$105573

ADA

$0.661641

ETH

$2520.9

SOL

$149.67

16 °

Yerevan

19 °

Moscow

32 °

Dubai

10 °

London

25 °

Beijing

13 °

Brussels

23 °

Rome

22 °

Madrid

BNB

$650.21

BTC

$105573

ADA

$0.661641

ETH

$2520.9

SOL

$149.67

16 °

Yerevan

19 °

Moscow

32 °

Dubai

10 °

London

25 °

Beijing

13 °

Brussels

23 °

Rome

22 °

Madrid

Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի առողջապահական համակարգը՝ որպես պետության կենսունակության ու քաղաքացիների առողջության երաշխավորման առանցքային բաղադրիչ, տարիներ շարունակ կառուցվածքային, համակարգային և սոցիալ-տնտեսական բարդությունների առաջ է կանգնած, որոնք հիմնականում բարեփոխումների անարդյունավետությունից, ֆինանսական խոցելիությունից և պետական քաղաքականության բացակայությունից բխող խնդիրներ են։Առաջին հերթին անհանգստացնող է, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը մշտապես եղել է անբավարար։


ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների ցուցանիշների համեմատ, ունի ցածր պետական ֆինանսավորում։


Վերջին 25 տարվա ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1,4 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, առավել ևս՝ այն մակարդակից, որն անհրաժեշտ է համընդհանուր առողջապահության իրականացման կամ առնվազն համակարգային մատչելիության ապահովման համար։


Ու քանի որ ֆինանսավորման ծավալները բավարար չեն բնակչության պահանջները բավարարելու համար, քաղաքացիների մեծ մասը բժշկական օգնություն ստանալու հարցում ֆինանսական խոչընդոտների առաջ է կանգնում։


Սա նշանակում է, որ բժշկական ծախսերի հիմնական բեռը շարունակում է ընկնել քաղաքացիների ուսերին, ինչը խորացնում է սոցիալական անհավասարությունը, խոցելի շերտերի մարգինալիզացիան և բժշկական ծառայություններից հրաժարվելու տարածված պրակտիկան։


Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիներ, հաշվի առնելով բժշկական ծառայությունների բարձր գները, հնարավորինս խուսափում են բժշկական ստուգումների և հետազոտությունների դիմելուց մինչև այն պահը, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում։


Միաժամանակ, առողջապահության ոլորտում առկա է կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ բողոքներ են հնչում կոռուպցիոն սխեմաների, մրցույթների ոչ թափանցիկ կազմակերպման, բյուջետային միջոցների չարդարացված ծախսման և ուռճացված ու անգործության մատնված որոշ առողջապահական հիմնարկների վերաբերյալ։


Ու այս ուղղությամբ խնդիրներն այն աստիճան են արմատացել, որ առողջապահության ապահովման որոշակի ուղղություններ դարձել են ընդամենը փող աշխատելու ոլորտներ, և որևէ շահագրգռվածություն չկա բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում։

Միաժամանակ, հանրային բուժհիմնարկներում բարձրացվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բժիշկների աշխատավարձերի ցածր մակարդակը, բժշկական սարքավորումների հնությունը, տեղամասային բժիշկների պակասը և առաջին բուժօգնության ցանցի դեֆորմացիան։ Գրեթե բոլոր մարզային բուժհաստատություններում առկա է կադրային ճգնաժամ, քանի որ երիտասարդ մասնագետները հիմնականում կենտրոնանում են Երևանում՝ բարձր վարձատրության և մասնավոր հատվածում աշխատանքի հնարավորության պատճառով։ Մարզերում գործող հիվանդանոցները հաճախ միայն ձևական են գործում՝ առանց անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական պոտենցիալի։


Անհրաժեշտ է ընդգծել նաև պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի բացակայությունը, որը բազմիցս քննարկվել է, սակայն երբեք չի ներդրվել համակարգային և ամբողջական ձևով։ Հանրային առողջության ապահովագրության գաղափարը մնում է ծրագրային փաստաթղթերում, մինչդեռ բնակչության մեծամասնությունը շարունակում է ծախսել սեփական միջոցները բուժսպասարկման վրա, իսկ պետական աջակցությամբ ծառայությունները սահմանափակվում են նվազագույն սոցիալական փաթեթով, որով անհնար է առողջության ապահովման որևէ խնդիր լուծել։


Սա հանգեցնում է նաև նրան, որ որոշ հիվանդություններ ժամանակին չեն հայտնաբերվում, վաղ փուլերում չեն բուժվում, իսկ արդեն լուրջ բարդությունների դեպքում բուժման ծախսերն անչափ մեծ են դառնում թե՛ պետության, թե՛ քաղաքացու համար։Առողջապահության ամենախոցելի ոլորտներից է դեղորայքի շուկան։ Դեղերի գների բարձր մակարդակը, համեմատած տարածաշրջանային և նույնիսկ եվրոպական երկրների հետ, անհամաչափ ծանր բեռ է բնակչության համար։ Վաճառվող բազմաթիվ դեղամիջոցներ գերբարձր արժեքներ ունեն՝ պայմանավորված թե՛ մենաշնորհային ներմուծման սխեմաներով, թե՛ թույլ պետական վերահսկողությամբ և թե՛ մաքսային ու հարկային խոչընդոտներով։ Չկան հստակ մեխանիզմներ դեղերի գների կարգավորման, մրցակցության խթանման, ինչպես նաև գերշահույթների սահմանափակման համար։


Դեղերի շուկայում նաև հաճախակի են դեպքեր, երբ նույն դեղը տարբեր արտադրողների կողմից ներմուծվում է տարբեր գներով՝ առանց որակի տարբերության, ինչը վկայում է գների ոչ թափանցիկ ձևավորման մեխանիզմների մասին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում դեղագործության ոլորտը զարգացած չէ։ Դեղորայքի 92 տոկոսը ներմուծվում է, միայն 8 տոկոսն է արտադրվում Հայաստանում։ Այնինչ, դեղերի արտադրության ոլորտը կարող էր նաև նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար և դառնալ արտահանման նոր ուղղություն։Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեղորայքի գրանցման և վերահսկման համակարգը բավարար չափով արդյունավետ չէ։


Դեռ կան դեպքեր, երբ Հայաստան ներմուծվում են կասկածելի որակի դեղամիջոցներ, կամ նույնիսկ այնպիսիք, որոնք այլ երկրներում արգելված են օգտագործման համար։ Ու հատկապես մտահոգիչ է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում վտանգավոր հետևանքների հանգեցնող դեղերի ներմուծման մասին։ Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի շրջանառությունը։ Շուկայում տարածված են այնպիսի միջոցներ, որոնք ներկայացվում են որպես բուժիչ, բայց չունեն համապատասխան ապացուցողական բազա, չեն անցել կլինիկական կամ լաբորատոր փորձարկումներ և որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից։ Այսպիսի միջավայրում քաղաքացիները հաճախ մոլորվում են՝ հավատալով գովազդային խոստումներին և վտանգելով իրենց առողջությունը։Մյուս կարևոր հարցն այն է, որ առողջապահության թվայնացումն ու միասնական տվյալների բազաների ստեղծումը դեռևս մնում է կիսատ։


Թեև իրականացվել են որոշ քայլեր առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, սակայն բժիշկների մեծ մասը շարունակում է աշխատել թղթային եղանակով, իսկ հիվանդների բժշկական պատմագրերն ամբողջական չեն՝ բաշխված են տարբեր հաստատություններում և անհասանելի են համընդհանուր տեսանկյունից։ Սա դժվարեցնում է արդյունավետ բժշկական պլանավորումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Թվային առողջապահության համատեքստում հարկ է նախաձեռնել այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնցում շեշտը դրվի նաև քաղաքացիների առողջությանը վերաբերող տվյալների պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության վրա։


Մյուս կողմից էլ՝ առողջապահական համակարգում պակասում է կանխարգելման վրա հիմնված մոտեցումը։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագրերը հիմնականում ձևական բնույթ ունեն, թերի է իրականացվում պարբերական զննումների համակարգը, իսկ հասարակության առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերն աննշան ազդեցություն ունեն։ Տարածված է նաև բժշկական ծառայությունների որակի նկատմամբ անվստահությունը՝ հատկապես պետական հաստատություններում։ Շատ քաղաքացիներ նախընտրում են դիմել մասնավոր կլինիկաների՝ վճարելով ավելի մեծ գումար՝ միայն թե չբախվեն անտարբերության, անլուրջ մոտեցման, անվստահելի ախտորոշման կամ վատ վերաբերմունքի հետ։


Իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին ֆինանսական հնարավորություն չունի մասնավոր բուժսպասարկման դիմելու համար, հաճախ հաշտվում է վատառողջ լինելու հանգամանքի հետ կամ դիմում է ինքնաբուժման՝ դեղատնից ստացած խորհուրդների հիման վրա։ Սա ուղիղ սպառնալիք է հանրային առողջությանը, քանի որ ոչ ճիշտ բուժումը հանգեցնում է բարդությունների, քրոնիկ հիվանդությունների զարգացման և, ի վերջո, մահացության մակարդակի բարձրացման։Բժիշկների վերապատրաստման ու մասնագիտական որակավորման հարցում նույնպես լուրջ բացեր կան։ Շատ բժիշկներ տարիներով չեն մասնակցում վերապատրաստման դասընթացների կամ արդիականացման ծրագրերի, քանի որ համակարգը բավարար խթանիչ մեխանիզմներ չի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ բժիշկները մոտիվացված չեն ինքնակրթմամբ զբաղվելու և մասնագիտական գրականություն ուսումնասիրելու հարցում այն պարագայում, երբ համաշխարհային մակարդակով բժշկությունը շատ մեծ արագությամբ առաջընթաց է արձանագրում, և բուժման նոր մեթոդներ են հայտնաբերվում։


Այս բոլոր խնդիրները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանի առողջապահական համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ համակողմանի և համակարգված մոտեցմամբ։ Առողջապահությունը չպետք է դիտվի միայն որպես սոցիալական ծախս կամ սոցիալական օգնության ձև, այլ որպես ազգային անվտանգության և երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։ Առանց առողջ հասարակության ո՛չ մի տնտեսություն, ո՛չ մի կրթական համակարգ և ո՛չ մի քաղաքական վերափոխում կայունություն չի կարող ապահովել։


Իսկ առողջ հասարակություն հնարավոր է ունենալ միայն այն ժամանակ, երբ քաղաքացին վստահում է առողջապահական համակարգին, կարողանում է մատչելի և որակյալ բուժօգնություն ստանալ, իսկ պետությունն այդ վստահությունը վերածում է պատասխանատու քաղաքականության։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Լրահոս

Հունիսի 11-ին, 13-ին և 16-ին գազ չի լինելու․ հասցեներ
Կանադան Ուկրաինային ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի
Նիկոլին անցնցում հեռացնելու վրա պետք է կենտրոնանալ. Անդրանիկ Թևանյան
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում հունիսի 9-ին և 10-ին լույս չի լինի
Քաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվել
«Բրատվա, խնդրում եմ, մի կռվեք». Կանյե Ուեսթը հորդորել է Մասկին և Թրամփին հաշտվել
20 տարի անց՝ Պոդոլսկայան և Պրեսնյակովը նորից ամուսնացան (տեսանյութ)
Ամեն ինչ շատ արագ է զարգանալու. «ՔՊ»-ականները «խելոք» կմիանան Փաշինյանի իմպիչմենտին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Համաշխարհային աստղը նշում է իր 50 ամյակը (տեսանյութ)
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը
Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում
«Գրիգորի Լեպսը ինձ չորս անգամ ամուսնության առաջարկ է արել». Ավրորա Կիբան հուզականորեն արձագանքել է Ֆիլիպ Կիրկորովի քննադատությանը
Կորի Գաուֆը` Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող
Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում
«Փաշինյանին տրամաբանական բան ենք առաջարկում»․ Դանիելյանը՝ իմպիչմենտի, վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ)
Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ
Եկեղեցին վաղը կնշի Հոգեգալստյան տոնը
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մաhացել. մանրամասներ` Կոմիտասում գրանցված դեպքից

Լրացուցիչ նորություններ

...

Ո՞վ է ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն. Իշխանական ֆրակցիան բոյկոտել է Հայկ Սարգսյանին

Հովսեփ Խորշուդյանը պետք է ապացուցի, որ ձերբակալված անձինք իմ «հովանավորյալներն են». Ռոմանոս Պետրոսյան

«Հրապարակ». Մատվիենկոն միջանցքներում նկարվել չի սիրում

Այս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»

«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»

«Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել

Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»

Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ»

Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»

Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ»

Լատվիայում կարող են քրեական գործ հարուցել ռուսերենը պաշտպանած պատգամավորի դեմ

«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում

Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին. «Հրապարակ»

«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»

Մարզային դատախազից Քննչական կոմիտեի ղեկավար դարձած Արթուր Պողոսյանի եկամուտները. 6 գույք ունի. «Ժողովուրդ»

Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկ. «Ժողովուրդ»

Հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը. կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները և Երևանի ու Աբովյանի հրշեջ-փրկարարները

Նիկոլ Փաշինյանից շատ Աստվածաշունչը մեջբերող առաջնորդ չենք ունեցել․ Ալխաս Ղազարյան )տեսանյութ)

Մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞