Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թ. ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17,9 տոկոսով, միրգը՝ 7,9:


Ավելին՝ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ: Շարունակվող գնաճը մտահոգիչ է, երբ հատկապես խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է:


Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է՝ գնաճի հիմքում, որը հաշվարկում է վիճակագրական կոմիտեն, ինչպես նաև սահմանում է Կենտրոնական բանկը, հաշվի է առնվում 425 ապրանքի միջին գների աճը։


«Այսինքն՝ երբ խոսում ենք պաշտոնական վիճակագրության և գնաճի մասին, պետք է նկատի ունենանք, որ 425 ապրանքի գների տատանումների դինամիկան ենք ներկայացնում: Պետք է նշենք, որ մարդկանցից շատերը այդ 425 ապրանքը մեկ ամսվա ընթացքում չեն ձեռք բերում, գուցե տարվա ընթացքում էլ ձեռք չբերեն, բայց հաշվարկի հիմքում ընկած է համաշխարհային այդ մեթոդաբանությունը, բոլոր երկրներն ըստ դրա են հաշվարկում:


Երբ ստանում ենք պաշտոնական վիճակագրություն, որի համաձայն հունվար-ապրիլ ամիսներին ապրանքների գներն աճել են ընդամենը 2,7 տոկոսով, մեր քաղաքացիների շրջանում արդար ընդվզում է նկատվում՝ ինչպե՞ս, մենք ավելի շատ ենք վճարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:


Նշում է՝ այս դժգոհությունն արդարացված է նրանով, որ մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, մասնավորապես՝ բանջարեղեն, միրգ և այլն: «Երբ բանջարեղենի, մրգի գները բարձր են լինում, մարդկանց համար այդ գնաճի զգացումն ավելի մեծ է լինում:


Մի հասարակության պարագայում, որտեղ ամեն չորրորդը աղքատության մեջ է ապրում, բանջարեղենի, մրգի և, առհասարակ, սննդի գնաճը բավականին զգալի է և ցավոտ: Մեր հասարակությունը պարբերաբար դրա մասին բարձրաձայնում է, սակայն պաշտոնատար անձինք այդ մարդկանց լռեցնում են պաշտոնական թվերով, որը նրանց կյանքից չի բխում, նրանց կենցաղից հեռու է:


Այստեղ հիշեցնեմ, որ ունենք բավականին զգալի գնաճ նաև կրթության ոլորտում. այն կազմում է 7,8 տոկոս՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ նախակրթարանների, և՛ հիմնական կրթության ոլորտում:Կրթությունն այն գործիքն է, որը թույլ է տալիս մարդկանց դուրս գալ աղքատությունից, բարեկեցիկ կյանք ունենալ: Երբ կրթությունը թանկանում է, դառնում է անհասանելի շատերի, հատկապես աղքատ խավի համար:


Աղքատությունը ծնում է աղքատության, երբ երեխաները, չստանալով բավարար որակյալ կրթություն, ապագայում, մեծ հավանականությամբ, նույնպես աղքատ են դառնում: Ի դեպ, այս տարի ևս որոշակի գնաճ է նախատեսվում դարձյալ կրթության ոլորտում, քանի որ և՛ նախակրթարանների, և՛ դպրոցների, և՛ բուհերի վարձերը պարբերաբար վերանայվում են:


Սա միանշանակ մեծ ազդեցություն է թողնում երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա: Մարդիկ ամեն ինչից հրաժարվում են իրենց երեխային կրթության տալու համար: Վերադառնալով սննդի թեմային՝ պետք է նշենք, որ ունենք գնաճ նաև այն ապրանքների առումով, որոնք տեղում ենք արտադրում և բավարար քանակությամբ կարող ենք արտադրել: Դրա վառ օրինակը կարտոֆիլն է:


Մեր պարենային անվտանգության համար անհրաժեշտ քանակից շատ կարող ենք կարտոֆիլ արտադրել, բայց, արի ու տես, որ ունենք բավականին բարձր գնաճ՝ ապրիլին՝ 47 տոկոս: Բարձր գնաճ ունենք նաև այլ ուղղություններով՝ կաղամբի՝ 14,2, ծաղկակաղամբի՝ 23,6, կանաչ լոբու՝ 20,8, խնձորի՝ 16,4 տոկոս: Գնաճ կա նաև ներկրվող ապրանքների դեպքում. նարինջ՝ 29,4, կիտրոն՝ 22,5 տոկոս և այսպես շարունակ:


Թանկացել են ինչպես ներկրվող, այնպես էլ տեղում արտադրվող ապրանքները: Ներկրվող ապրանքների թանկացմանն ավելի կասկածանքով պետք է մոտենանք այն տրամաբանությամբ, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք նաև դրամի արժևորում, և ներկրվող ապրանքների մասով պետք է ունենայինք գների որոշակի նվազում:


Անշուշտ պետք է ուսումնասիրել, թե գների ինչպիսի փոփոխություն է եղել համաշխարհային կամ մեր հարևան երկրների շուկաներում, որտեղից ներկրվում են ապրանքները:

Ուշագրավ է, որ, օրինակ՝ հագուստի ոլորտում և մի շարք այլ ապրանքների դեպքում ունենք գների նվազում, որը կապված է հիմնականում օնլայն առևտրի զարգացմամբ:


Օնլայն տարբեր հարթակների առկայության պարագայում հագուստն էլ ավելի մատչելի է դարձել մեր քաղաքացիների համար:Վերավաճառողները ստիպված են գներն իջեցնել կամ վերանայել դրանք՝ հակառակ դեպքում շուկայից դուրս կմնան, չեն կարողանա մրցակցել օնլայն խանութների հետ:


Մեր ընդհանուր տնտեսական իրավիճակը, գների դինամիկան բավականին անկանխատեսելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ապրանքների մի զգալի մասը, հատկապես պարենային ապրանքների մոտ կեսը ներկրվում է: Գների վրա էական ազդեցություն են թողնում ոչ միայն փոխարժեքը, այլ նաև տրանսպորտային ծախսերը, դրան գումարած՝ նաև այդ երկրներում գները, նաև այն հանգամանքը, որ անվտանգային հարցեր կարող են առաջանալ և այլն:


Դրանից բացի, այն ապրանքների մասով, որոնք տեղում կարող ենք արտադրել, բավականին թերացումներ ունենք: Օրինակ՝ կարտոֆիլի, կաղամբի, ծաղկակաղամբի բարձր գնաճը պայմանավորված է նրանով, որ անցած տարի մեր գյուղացիները հազարավոր տոննաներով գյուղմթերք ոչնչացրեցին, ուղղակի թափեցին:


Անցած տարի գները կտրուկ իջել էին: Գյուղացիները չէին կարողանում վաճառել իրենց ապրանքը: 2024 թվականին նրանք հրաժարվեցին իրենց արտադրությունից, և այս տարվա առաջին եռամսյակին ունենք բարձր գնաճ, քանի որ անցած տարի տեղի էր ունեցել կտրուկ անկում, պահանջարկը կտրուկ նվազել էր լոգիստիկայի, գների և այլ հանգամանքների պատճառով:


Պետք է երկարաժամկետ գյուղատնտեսական քաղաքականություն վարենք, գյուղատնտեսներին երկարաժամկետ երաշխավորված պահանջարկ ապահովենք, որը թույլ կտա նրանց պարբերաբար կայունություն ապահովել շուկայում, ոչ թե մի տարի շատ ցանեն, մի տարի՝ քիչ:


Կտեսնեք՝ մյուս տարի ունենալու ենք կարտոֆիլի գերարտադրություն: Գյուղացիները, տեսնելով կարտոֆիլի բարձր գինը շուկայում, սկսելու են ավելի շատ կարտոֆիլ արտադրել, և դարձյալ գների կտրուկ անկում ենք ունենալու: Այս տատանումները պետք է կարգավորի պետությունը՝ ճիշտ ազդակներ փոխանցելով գյուղացիներին, թե ինչ, երբ աճեցնել և ինչ եղանակով:


Այդ աշխատանքը, ցավոք, բավարար մակարդակի վրա չէ, ինչի արդյունքում ունենք այսպիսի կտրուկ տատանումներ թեկուզ հենց միայն ներքին շուկայում»,-հավելում է տնտեսագետը:Քաղաքացին իր գրպանի ու սառնարանի պարունակությամբ, ձեռք բերված նոր տեխնիկայով է առաջնորդվում, երբ ուզում է հասկանալ՝ նա լավ է սկսել ապրել, թե ոչ:


Պատահական չէ, որ այսօր շատերը փորձում են մեկից ավելի տեղերում աշխատել, որպեսզի հասցնեն հոգալ իրենց կենսական ծախսերը: Բայց գումարը, մեղմ ասած, չի բավականացնում: Մյուս կողմից՝ կան մարդիկ, որոնց եկամտի աղբյուրը բացառապես կենսաթոշակն ու նպաստն է: Վարվող տնտեսական քաղաքականությունը կարո՞ղ է էլ ավելի վատթարացնել մարդկանց սոցիալական վիճակը:


«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը: Դրա վառ օրինակը հարկային քաղաքականությունն է փոքր ու միջին բիզնեսում: Վերջինս, զրկվելով իր եկամտից, լրացնելու է աղքատների կամ չունևորների շարքերը:


Երբ գործող կառավարությունը տնտեսական քաղաքականություն է իրականացնում, պետք է հաշվի առնի դրա սոցիալական հետևանքները, որը, ցավոք, չի անում: Իրավիճակն էլ ավելի է սրվում, հատկապես այս տարի դա ակնհայտ է փոքր ու միջին բիզնեսի պարագայում:


Նրանց և՛ հարկերն են ավելացել, և՛ շրջանառությունն է նվազել, չեն կարողանում խոշորների հետ մրցակցել: Դրան գումարած՝ նաև ռուս ռելոկանտների «փողերն» են կրճատվել Հայաստանի տնտեսության մեջ, դա ևս իր ազդեցությունն է ունեցել: Առհասարակ, պետությունն իր սոցիալական խնդիրը չի կարող միայն սոցիալական գործիքներով լուծել, պետք է փորձի լուծել նաև տնտեսական գործիքներով։


Սոցիալական գործիքներով պետք է լուծի այն դեպքում, երբ տնտեսական գործիքները դեռ հասանելի չեն մարդկանց, կամ այս կամ այն պատճառով խնդիր կա»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխին (տեսանյութ)
Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցը
Լիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար
Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը
Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Պենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական Ամերիկայում
Կարևոր
«Euronews-ը դարձավ Բաքվի քարոզչամեքենայի ձայնը»․ կոշտ քննադատություն՝ Արցախի հայկական ժառանգության մասին հրապարակման հասցեին․ Այվազյան
Հայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը
ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներ
Global Times. Լուսինը ռազմականացնելու ԱՄՆ փորձերը սպառնում են բոլոր երկրների անվտանգությանը
Դեպի Գերմանիա՝ Խաղաղության մրցանակի հետևից․ Մեր առաքելությունը կավարտենք. Նեթանյահուն՝ Իրանին
Այդ հրաշքն ունի անվանում՝ «Ուժեղ Հայաստան» և Ս․ Կարապետյան. Բաղդասարյանը՝ «Meta»-ի զեկույցի մասին
Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել
Ռուսաստանի շուրջ պայթյունավտանգ զարգացումներ․ Չինաստանը, Հնդկաստանը և ԿԺԴՀ-ն կոշտ արձագանքում են
Հովակիմյանին գզելու բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան
Վարչապետն ասել է, որ մենք մշտապես պիտի լինենք ինքնակրթման պրոցեսի մեջ. Էդուարդ Աղաջանյան
Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` փողոցում առկա ազդանշանն արգելող նշանի մասին
Վերջին 2 տարում անվանափոխված կուսակցություններին պետք է արգելել մասնակցել ընտրություններին. Ղազարյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է․ շնորհավորական ուղերձ՝ Արարատյան թեմից

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»

Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել

ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»