Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, բացի իր բերած փորձանքներից, թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում շարունակում է ունենալ այնպիսի դրսևորումներ, որոնցով նաև խայտառակում է մեր երկիրը, մեր ժողովրդին...


Հայաստանի Հանրապետությունը անցած 35 տարվա ընթացքում 4 ղեկավար է ունեցել, ներառյալ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, միանգամայն տարբեր մարդիկ են՝ իրենց աշխարհընկալմամբ, մտածելակերպով, մոտեցումներով:


Ավելին, նրանցից յուրաքանչյուրին մեզանից ամեն մեկը, ավելին՝ հենց նրանք՝ միմյանց նկատմամբ կարող են (ենք) ունենալ և ունեն (ունենք) խիստ տարբեր վերաբերմունք, հաճախ՝ ծայրահեղորեն տարամետ:


Տվյալ պարագայում դա չէ հարցը, այլ այն, որ նախորդ ղեկավարներից և ո՛չ մեկի դեպքում մենք մեր երկրի, մեր պետության համար չենք ամաչել: Կրկնենք՝ անկախ այն բանից, թե իրենցից յուրաքանչյուրի պաշտոնավարման շրջանում, նաև պաշտոնավարումից հետո կոնկրետ իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք ենք ունեցել:


Անկախ նրանց սխալներից, թերություններից, որոնք, իհարկե, եղել են: Բայց երբ նրանք այլ պետությունների ղեկավարների հետ են «նստել-վեր կացել», երբ ներկայացրել են մեր պետությունը աշխարհում, միջազգային կառույցներում, կազմակերպություններում, տարբեր գագաթաժողովների են մասնակցել , կրկնենք՝ երբեք չենք ամաչել: Էլ չենք խոսում, օրինակ՝ թշնամի Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցային հանդիպումների մասին:


Չենք ասում՝ հպարտացել ենք, կամ ինչ-որ այլ նման բան, թեպետ որոշ դեպքերում կարող էր և նման զգացողություն լինել:


Արձանագրում ենք, որ նախորդ ղեկավարներից ոչ մեկի պատճառով կամ պահվածքով պայմանավորված՝ մենք մեր երկրի, մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար վատ կամ անհարմար զգալու առիթ չենք ունեցել, չենք ամաչել, այլոց ու թշնամիների ծաղրի առարկա չենք դարձել:


Աշխարհքով մեկ խայտառակ չենք եղել:Իսկ Նիկոլ Փաշինյանը, կարծես, քայլող մարմնավորումը լինի Դանելիայի հանճարեղ ֆիլմում հնչած ֆրազի. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»:


Նա Էստոնիայում «կոմունիզմի զոհերի» հուշարձանին խոնարհվելուց հետո, գիտեք, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու և Կարմիր հրապարակում զինվորական շքերթին ներկա գտնվելու: Իր «սպեցիֆիկ» գլխարկով:


Բանն այնտեղ հասավ, որ երբ Փաշինյանն իր այդ գլխարկով հայտնվեց հանդիսությանը հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված կարմիր ուղեգորգի վրա, «Ռոսսիա 1» հեռուստաընկերության մեկնաբանը շփոթվեց, թե՝ «տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարին... կներեք, Հայաստանի վարչապետին...»:


Ոմանք ասում են՝ հատուկ շփոթվեց այդ մեկնաբանը, այսինքն՝ այդպես էլ նախատեսել էին: Բայց եթե անգամ այդպես է, ապա դա շատ ավելի վատ է, քան եթե պարզապես լեզվի սայթաքում լիներ:


Երևի Չինաստանի ղեկավարն էլ էր շփոթվել, որ իրեն բարևելու մղվող Փաշինյանին ընդհանրապես չնկատեց: Ինքը՝ Փաշինյանն էլ շփոթվեց, երբ ՌԴ նախագահ Պուտինը հանդիսավոր նիստից առաջ պալատի սանդղահարթակի վրա դիմավորում էր հյուրերին:


Փաշինյանը ողջունեց ու ցանկանում էր վեր ելնել աստիճաններով, բայց Պուտինը ժեստով հասկացրեց, թե՝ «սխալ ուղղությամբ եք ընթանում, Նիկոլ Վովաևիչ...»: Խորհրդանշական էր, ինչ խոսք:


Ինչևէ, ոչ միայն տեսախցիկները որսացին, այլ նաև ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներ նկատեցին, թե դեմքի ինչ դժգոհ արտահայտություն ուներ Փաշինյանը, առանձնահատուկ շեշտեցին, որ նա «իր ափսեի մեջ չէ», դա իր տեղը չէ և այլն:


Իսկ Հայաստանում էլ շատ-շատերին, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած, այդ պատերազմում զոհված նախնիներ ունեն, բազմապատիկ ավելի տհաճ էր, որ հայության դեմ ֆաշիստական ոճիրներ գործած ադրբեջանական զորախումբը անցավ Կարմիր հրապարակով, թեպետ Ալիևն, օրինակ՝ չէր ընդունել Պուտինի հրավերն ու Մոսկվա չէր գնացել:


Իսկ Հայրենական մեծ պատերազմում հարյուրից ավելի հերոսներ, մարշալներ, ծովակալ, բազմաթիվ գեներալներ ու հարյուր հազարավոր մարտիկներ տված հայ ժողովուրդը, ի դեմս Հայաստանի բանակի, բացակա էր:


Այ դա, իսկապես, խայտառակություն է: Մինչդեռ, դա քաղաքական կարևոր ենթատեքստ ուներ: Ու բնութագրական է, որ Հայաստանը, ընդգծենք՝ Փաշինյանի ղեկավարած ու ներկայացրած Հայաստանը գլխովին բացակա էր:Իսկ ի՞նչ կա ներսում:


Փաշինյանը Ազգային ժողովում «ինքնատիրապետման կորստի» հերթական սեանսն ունեցավ: Հարց տվեցին կոռուպցիայի մասին, Փաշինյանին յուրային կուսակցության ներկայացուցիչ թաղապետի (վարչական շրջանի ղեկավարի) կողմից քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելու և անպատիժ մնալու, այդ խայտառակությանն անգամ քաղաքական գնահատական չտալու մասին:


Փաշինյանը (նորից) կորցրեց ինքնատիրապետումը, ընդդիմադիր պատգամավորներին սպառնաց է՛լ ԱԱԾ-ի «պադվալները» գցել, է՛լ կախել, է՛լ վիզ կտրելու ոչ երկիմաստ ժեստ ցույց տվեց, սկսեց գոռգոռալ՝ գործածելով «համբալ» բառը...


Դա տեսան բոլորը, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Տեսան մոտիկ հարևաններն ու հնարավոր դաշնակիցները, տեսան եվրամիութենականներն ու մյուսները:Ի՞նչ եք կարծում, որևէ մեկը լուրջ կընդունի՞, կցանկանա՞ առհասարակ որևէ գործ ունենալ նման մի գործչի կամ նման ղեկավար ունեցող պետության, ղեկավարի պաշտոնում նման անձնավորության հանդուրժող ժողովրդի ներկայացուցիչների հետ:


Դա պետության ղեկավարի պահվածք չէ:Դա պահվածք է, որի համար նույնիսկ պետության ղեկավարին անմիջապես «գործից ազատում» են...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին