Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դեղը, որ դուք խմում եք, չգիտեք՝ այդ դե՞ղն է, թե՞ ոչ. Անուշ Պողոսյան


«Դեղեր ներկրելու համար անհրաժեշտ է, որ դրանք գրանցված լինեն ՀՀ-ում կամ ԵԱՏՄ-ում, այսինքն` ներառված լինեն դեղերի գրանցման գրանցամատյանում (ռեեստրում)։ ԵԱՏՄ բոլոր երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, դեղերը պետք է շրջանառվեն առանց սահմանափակումների․ եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ում և ներառված է միասնական գրանցամատյանում, ապա այն կարող է շրջանառվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Հայաստանի այս իշխանությունները, սակայն, պարտադրում են, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս դեղերը գրանցվեն նաև Հայաստանում»-Այդ մասին 168.am-ի «Առողջ որոշում» հաղոդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել Հայաստանի դեղերի շուկային:

«ՀՀ-ում դեղ գրանցելու գործընթացը շատ թանկ է, հատկապես՝ այս վերջին տարիներին արված օրենսդրական փոփոխություններից հետո։ Քանի որ մեր շուկան փոքր է, այդ թանկ գինն արտադրողին ձեռնտու չէ, նրանք շահագրգռված չեն իրենց դեղերը Հայաստանում գրանցել։ Ներկրողներին ձեռք չի տալիս գրանցել դրանք։ Արդյունքում, 2019-ից մինչև 2024-ը Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Գրանցման ժամկետը լրանում է, արտադրողն այլևս չի վերագրանցում, հեռանում է մեր շուկայից։ Դրա համար էլ դեղերի դեֆիցիտը Հայաստանում գնալով աճում է»,-ասաց Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանում գրեթե 3 անգամ մատչելի են գրանցում։ Ավելին, այնտեղ, եթե դեղը գրանցված է ԵՄ անդամ երկրում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, այն այլևս փորձաքննություն չի անցնում, միանգամից ճանաչվում է:

«Այսօր Վրաստանում պաշտոնապես գրանցված է 11.000 անվանում դեղ։ ՀՀ քաղաքացիների մեծ տոկոսը գնումներ է կատարում Վրաստանի շուկայից։ Այնտեղ դեղերը ՀՀ համեմատ 30-40 տոկոսով ավելի մատչելի են, էժան են։ 2018թ.-ից մինչև 2023թ. ավարտը Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազել է 1160-ով, այսինքն՝ մոտ 35%-ով պակասել է գրանցված դեղերի քանակը։ Յուրաքանչյուր դեղգ րանցելու համար անհրաժեշտ է ավելի քան 2 միլիոն դրամ ու առավելագույնը 150 օր՝ գրանցման համար, ինչը շատ քիչ ժամանակահատված է։ Եթե օրենքով սահմանված ժամանակահատվածում դեղի փորձաքննություն չեն կարողանում անել, ուրեմն կադրերի խնդիր ունեն կամ, չգիտեմ՝ ինչու չեն կարողանում այդ գործընթացն արագ կազմակերպել»,-ասաց Անուշ Պողոսյանը:

Վերջինս նշեց՝ դեղերի լաբորատոր փորձաքննություն չի արվում։

«Դեղը, որ դուք խմում եք, չգիտեք՝ այդ դե՞ղն է, թե՞ ոչ։ Վերջին 4 տարում փորձաքննություն չի արվում։ Պետությունը չի վերահսկում, դեղի որակի անվտանգության խնդիրը մնում է արտադրողի ու ներմուծողի խղճին»,-եզրափակեց առողջապահական ոլորտի փորձագետը՝ հիշեցնելով, որ 2018թ. Հայաստանում գրանցված է եղել 4560 անվանում դեղ, 2020-ին` 3920 անվանում, 2021-ին` 3650 անվանում, 2022-ին` 3480 անվանում, 2023-ին՝ 3400 անվանում դեղ (ներկայացված թվերը կլորացված են,-հեղ.)։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան