Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ուիգմոր»-ում մահացած 1-ամյա երեխային ծնողները կատարվածում «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին են մեղադրում


Ապրիլի 29-ին «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնում մահացած 1-ամյա երեխայի ծնողները պնդում են, որ երեխան մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի անգործության և մասնագիտական պարտականությունները չկատարելու հետևանքով։ Այս մասին ծնողներն ասել են Shamshyan.com-ի հետ զրույցում:

«Մարտի 21-ին նկատեցինք որ երեխան իրեն վատ է զգում, անընդհատ փսխում է, նորմալ չի սնվում ու ամուսնուս հետ տարանք «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ մոտեցանք բժիշկների պոստին ու մանկաբույժ Նավասարդյանին, ով պարապ կանգնած էր, դիմեցինք, ով պատասխանեց, որ դա իր պրոֆիլը չի, տեղ չունեն, ոչինչ չի կարող անել, քանի որ զբաղված է և տեղափոխենք ինֆեկցիոն բաժանմունք։ Տարանք այնտեղ ու ասացին, որ նոր սկսվող ինֆեկցիա է, այնինչ երեխան անընդհատ քնել էր ուզում, փսխում էր, ասացինք, որ տանը ճաշիկ է կերել, ասացին՝ հնարավոր է ճաշիկից լինի ու պառկեցրեցին։ Մինչև հաջորդ օրը մենք բուժվեցինք։ Հաջորդ օրը եկավ հերթապահ բժիշկ ու ասացինք, որ փսխումները նույն ձև առկա են, երեխան անընդհատ քնում է, կաթը ուտում, հետ է տալիս ու միայն սիստեմա է ստացել։ Արդեն երեկոյան երեխան սկսեց տհաճ հոտով փսխել, գույնը գցեց։ Հիվանդանոցի բժիշկ Գագիկ Ղամբարյանը հասկացավ, որ աղիքի ոլորում է, ինչից սեպտիկ շոկ է սկսվել ու պետք է շտապ վիրահատվի։ Մի կերպ կարողացանք «Ուիգմոր Քլինիք»-ից կանչել ռեանիմոբիլ, որով երեխային տեղափոխեցինք այնտեղ։ Միանգամից տարան ռեանիմացիա, որտեղ սկսեցին համապատասխան բուժումը, հետազոտություններ կատարեցին ու ասացին, որ պետք է շտապ վիրահատեն։ Նորմալ անցավ վիրահատությունը, որից հետո սկսեցին բուժել թոքաբորբի և արյան սեպսիսի դեմ։ Շուրջ 1 ամիս արեցին ամեն ինչ, ջանք ու եռանդ խնայեցին, բայց ցավոք ապարդյուն։ Մեզ ասացին, որ ուշացած վիճակ է երեխայի մոտ, դրա համար չկարողացան պայքարել ու ապրիլի 29-ի առավոտյան երեխան մահացավ։

Մենք հասկանում ենք, որ մեր երեխային հետ չենք բերի, բայց ցանկանում ենք, որ մեր նման այլևս ոչ մեկ վիշտ չունենա։ Մենք վստահ ենք, որ եթե Վանաձորի հիվանդանոցի բժիշկ Նավասարդյանը զններ երեխային, հետազոտություններ նշանակեր ապա մեր երեխան մեր հետ կլիներ։ Մենք շատ գոհ ենք «Ուիգմոր Քլինիք»-ի անձնակազմից, ովքեր արեցին ամեն ինչ, բայց քանի որ հիվանդությունը արդեն բարդացել էր, այլևս հնարավոր չէր ոչինչ անել»,- պատմել է մայրը:

Լրահոս

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

Լրացուցիչ նորություններ

...

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին

Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում

Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր

Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր

Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է

«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա

Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է

Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի

Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է

Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են

Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա

Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված