Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ այս մասին նշված է ՀՀ վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Խորապես ցավում եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետի՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել։
Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար»,-նշել է վարչապետ Փաշինյանը։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ ցավակցել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։