Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան


ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՊԵՏ ԳԵՐՇ․Տ․ ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻՆ
(19 ԱՊՐԻԼԻ, 2025 Թ․, ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՅՐ ՏԱՃԱՐ)
 
     Քույրեր և եղբայրներ,
Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։
Երկու հազար տարվա հեռավորությունից Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այն առանցքն է ու գագաթնակետը քրիստոնեական հավատքի,անժխտելի վկայությունը Հիսուս Քրիստոսի Աստվածության։ Եվ դրա համար սուրբ առաքյալը Փրկչի Հարությունից երկու տասնամյակ հետո Կորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղված իր նամակում անառարկելի համոզվածությամբ հայտարարում է․ «Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:14)։ Այո, Սուրբ Հարության հրաշքով ամբողջանում է Աստվածորդու փրկագործությունը, բացահայտվում Նրա երկրավոր առաքելության նպատակը։ 
Փրկչի Հարությանը նախորդող այս օրերին քրիստոնյաներս վերապրեցինք Տիրոջ երկրավոր կյանքի տիեզերական, բայց և ողբերգական իրադարձությունները։ Աշակերտների հետ Տիրոջը սեղանակից եղանք Վերնատանը, մասնակից եղանք Հաղորդության Սուրբ Խորհրդի հաստատմանը, ականատես դարձանք Հուդա Իսկարիովտացու մատնությանն ու դավաճանությանը, հետևեցինք հրեա աստիճանավորների խարդավանքներին ու հռոմեական զինվորների բռնություններին, ցնցվեցինք Քրիստոսի կրած չարչարանքներից, Գողգոթայի ճանապարհին Նրա հետ սայթաքեցինք ու վայր ընկանք, Տիրամոր ու Տիրոջը հավատարիմ կանանց հետ վշտահար սրտով տեսանք խաչին գամված Փրկչին, լսեցինք Նրա հոգեվարքի հառաչանքներն ու աղաղակող ձայնը․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46)։
Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։
Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Հարության հրաշքով Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։


Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզման։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)։
Հազար-հազար անգամներ մեր ժողովուրդն անցել է մահվան ու սարսափի հովիտներով, ցմրուր ըմպել դառնության բաժակը, քաջաբար մարտնչել արհավիրքների դեմ, երբեմն խելահեղ մի հուսախաբությամբ փորձել փախուստ տալ ողբերգական իրականությունից, իսկ երբեմն, նույնիսկ, կասկածի տակ առել Հարության ճշմարտացիությունն ու Աստուծո լինելիությունը։
Այսօր էլ շարունակում ենք կրել ցեղասպանական գործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացած դեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույս մայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկված արցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերում ապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ու չքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո․
-տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում,
-տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում,
-տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում,
-տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում:
Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում:
Մի՞թե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում Սուրբ Հարության հրաշքը։ Ինչպե՞ս հավատալ, որ Փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։
Քույրեր և եղբայրներ,
Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։
Ունեմ միայն համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։
Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։
Եվ ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած։
Արդ, փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք, մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարպվենք հույսից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա և ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը և թագավորում՝ սերը։
Եվ ուրեմն թող օրհնյալ լինի Տիրոջ Սուրբ Հարությունը: Թող Փրկչի Սուրբ Հարության շնորհները առատորեն սփռվեն մարդկանց հոգիներում և համանգամայն հայ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից, ամեն․  
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց․
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։

Լրահոս

Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները
«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել
Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել
Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները
Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն
«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով
«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան
Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով
Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել
Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել
Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է
Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր
Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո
«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով

Լրացուցիչ նորություններ

...

«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով

Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն

«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան

«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց

Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ)

23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ

Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)

Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)

Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)

Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը

Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում

Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է