Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. Չալաբյան


Հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Իր համահեղինակներ Ջեյմս Րոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ միասին, այս տարվա Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ծագումով հայազգի, Ստամբուլում ծնված և մեծացած, և հիմնականում ԱՄՆ-ում աշխատող տնտեսագետ Դարոն Աճեմողլուն։

Սա կարևորագույն ձեռքբերում է այս գիտնականների համար, քանի որ նրանց հեղինակած աշխատությունները դեռևս շատ թարմ են (Նոբելյան մրցանակները հաճախ տրվում են գիտական աշխատությունների հրապարակումից 30-40 տարի անց): Աճեմողլուի և Րոբինսոնի կողմից առավել նշանավոր աշխատությունը՝ "Ինչու են ազգերը ձախողում" հրապարակվել է ընդամենը 12 տարի առաջ, և թեև շատ հարցերում վիճելի է, միանգամից համաշխարհային բեստսելեր է դարձել։Այս հիմնարար աշխատության կարևորագույն թեզը երկրների տնտեսական հաջողության, և նրանցում գործող քաղաքական համակարգի միջև կապի բացահայտումն է բազմաթիվ երկրների օրինակով։ Հեղինակները ծավալուն ապացույցներ են ներկայացնում առ այն, որ այլ հավասար պայմանների դեպքում, տնտեսական հաջողության են հասնում այն երկրները, որտեղ քաղաքական համակարգը մրցակցային և ներառական է, արդյունքում դատական համակարգն ավելի անկախ և արդյունավետ է, գործարարների վրա քաղաքական ճնշումը և կոռուպցիոն բեռը՝ զգալիորեն պակաս, տնտեսության տարբեր ոլորտներ մուտքի և գործունեության ազատությունը՝ շատ ավելի բարձր։

 Թեև այս օրինաչափությունից որոշակի բացառություններ ևս կան, ընդհանոր առմամբ նմանատիպ երկրների դեպքում այն հստակ գործում է։ Առավել ակնառու են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների միջև տարբերությունները՝ ներառական, ժողովրդավար և կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրները շատ ավելի մեծ տնտեսական հաջողության են հասել, քան նրանք, որտեղ գերիշխել է մեկ կուսակցություն, կամ եղել է ռազմական դիկտատուրա։Մեզ համար այստեղից կա մի պարզ հետևություն՝ պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, որպեսզի դատարանները անկախ լինեն, իրավունքը՝ գերակա, քաղաքական հակառակորդներին շինծու գործերով չկալանավորեն, իսկ գործարարներն էլ ու նրանց ձեռնարկությունները չդառնան կամայական բռնազավթման թիրախ։

Ցավոք, այսօր մենք դեռ հեռու ենք դրանից (և շարունակում ենք հեռանալ), սակայն եթե ցանկանում ենք կենսունակ մնալ, և հաջողության հասնել մեր գիշատիչ արտաքին միջավայրում, ուրիշ այլընտրանք չունենք։Այսքանով ջերմորեն շնորհավորւմ եմ պարոն Աճեմողլուին և նրա գործընկերներին, և հույս հայտնում, որ երբևիցե կկարողանանք նրանց հետ անմիջական աշխատել ի բարօրություն մեր ազգի ու պետության»։

Լրահոս

Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ
Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության

Լրացուցիչ նորություններ

...

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ