Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բրնձողները.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում են՝ «բրնձել»: Այնպիսի կայուն տպավորություն է, որ իրենց պաշտոնական պարտականությունները դասական առումով «բրնձելուց» զատ, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները մրցակցության մեջ են, թե նրանցից որ մեկը ավելի սաստիկ «կբրնձի», բայց արդեն նաև՝ խոսակցականի առումով:Այլևայլ կարկառուն քպականները միգուցե սրտնեղեն, բայց հոգ չէ, իրենք էլ հաստատ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը այդ առումով մրցակցությունից դուրս է: Եվ անցած շաբաթավերջի նրա ելույթները դրա անմիջական վկայությունն են, ինչպես ասվում է՝ միանշանակ ու աներկբա: Նախ՝ Փաշինյանը ելույթ ունեցավ իր իսկ հորինած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում, որտեղ մասնավորաբար հայտարարեց, թե բանակն ամենևին էլ առաջնային դեր չունի երկրի անվտանգության ապահովման գործում: Մինչև այդ էլ Քննչական կոմիտեում ելույթ էր ունեցել ու հայտարարել, թե... (բռնվեք) Հայաստանում այլևս «գործ կարելու» երևույթը չկա: Այս հայտարարությունը կարող է մրցել նույն հեղինակի՝ «կոռուպցիան հաղթահարված է» և նմանօրինակ այլ պնդումների հետ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն:Հետո էլ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Որտեղ հաց, այնտեղ կաց. Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսություն է ունեցել ՔՊ ժողովրդավարության դպրոցում: Այս պաշտոնական տեղեկություննախադասության մեջ հրաշափայլ ու զմայլագեղ է գրեթե ցանկացած բառակապակցություն: Նախ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետական, պաշտոնական գաղափարախոսության աստիճանի, ինչն արդեն ողբերգություն է կամ ողբերգության նախերգանք: Երկրորդ՝ պարզվում է, որ բացարձակ բռնատիրական ու անձնիշխանական ՔՊ-Փաշինյանի կազմակերպությունը «ժողովրդավարության դպրոց» ունի:Կարելի է միգուցե մեջբերումներ անել Փաշինյանի այդ «բանախոսությունից», օրինակ՝ քրտնելու վերաբերյալ, բայց դա չենք անի՝ խնայելով ընթերցողների առողջությունն ու հարգելով մեր կրթությունն ու դաստիարակությունը: Առհասարակ, Փաշինյանի ու նրա իշխանությունը ներկայացնող այլևայլ «նիկոլփաշինյանների» այդօրինակ «բրնձումների» առնչությամբ առիթ ունեցել ենք նկատելու, որ նման «ուշագրավ» հայտարարությունները, որպես կանոն, արվում են հենց ուշադրություն ու լրահոս գրավելու նպատակով: Դրանք արվում են ոչ թե վերլուծելու, քննադատելու, այլ ուղղակիորեն հենց լրահոս գրավելու, դրանց շուրջ քննարկումներ ծավալելու, թեկուզ ծաղրելու գնով միայն դրանց մասին խոսելու և առանցքային հարցերից ու հարցադրումներից հնարավորինս շեղելու նպատակով: Ի դեպ, հացի մասին:Զարմանալի է, բայց Փաշինյանն իր բանախոսությունը չէր համաձայնեցրել իր իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նորաթեզի (ողորմի Օրուելին) հետ, որը վերջինս հնչեցրեց նույն «խաչմերուկային» համաժողովում: Հանգստյան օրերին շատերը սոցցանցերում հնարավորինս ծաղրեցին այդ «թեզը», բայց խնդիրը շատ ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ: Արմեն Գրիգորյանի ասածը, եթե հակիրճ վերապատմենք, այն է, որ եթե հաց (ցորեն) չլինի, ապա բրինձ կուտենք: Ո՞րն է հարցը: Հարցն այն է, որ Հայաստանը ցորենի առումով այլևս ինքնաբավ չէ: Երբ Արցախն այս իշխանությունները դեռ չէին հանձնել թշնամուն, Հայաստանը «ձգում» էր ցորենային ինքնաբավության, թեպետ էլի ներկրում էր նշված ռազմավարական հացահատիկը: Իսկ ցորեն Հայաստանը ներկրում է գերազանցապես Ռուսաստանից:Ու քանի որ Թուրքիայի հետ բարեկամանալու «գիծը բռնած» Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը բանը տանում են հայ-ռուսական հարաբերությունների խզման, նշանակում է, որ ցորենից էլ պիտի հրաժարվել: Գտել են հանճարեղ լուծում՝ ցորենը կփոխարինեն բրնձով: Իհարկե, լռում են այն մասին, որ բրինձը Հայաստանն ընդհանրապես ամբողջովին է ներմուծում: Գուցե ֆուտբոլային խաղադաշտերո՞ւմ է փաշինյանական իշխանությունը բրինձ աճեցնելու (միևնույնն է, ֆուտբոլում արդյունքներ չկան), բայց ավելի շուտ, բնականաբար, ներմուծելու են: Որտեղի՞ց: Գուցե Պակիստանի՞ց: Չէ՞ որ այս իշխանության «պապաները» չեն թողնի, որ Իրանից կամ Չինաստանից բրինձ ներկրեն: Իսկ Պակիստանը, որ մշտապես ՀՀ-ի հանդեպ թշնամական է դիրքավորվել, իսկն է: Հա, և Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանի «անվտանգության խորհրդի քարտուղարը», հայտարարում է նաև. «Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի. կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը»: Այստեղ կարևոր է, թե ով է նման հայտարարություն անում: Իսկ դա անում է ներկայացուցիչը մի իշխանության, որ ձեռքի տակ ունեցել է բացարձակապես բոլոր կարողությունները (դաշնակիցներ, արտաքին-քաղաքական կապեր, մասնագիտական մարդկային ներուժ, սպառազինություն, կարողունակ բանակ, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերման՝ նախորդից եկած պայմանավորվածություններ, նպաստավոր ռազմատեխնիկական դիրքավորում և այլն), բայց տանուլ է տվել պատերազմում, Արցախը մատնել է աղետի ու կորստյան, հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ հայկական այս բնօրրանը հայաթափության է հասցրել, ՀՀ բուն տարածքից ահռելի կտորներ է զիջել ցեղասպանական ոճրագործ թշնամուն:Ու հիմա, կներեք, քանի՞ գրոշ արժեն Արմեն Գրիգորյանի ու, առավել ևս, Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները: Այդ ինչպե՞ս է լինում, առհասարակ, որ «հարձակման դեպքում պաշտպանվելու», կարողություններ ձեռք բերելու մասին պնդում է ներկայացուցիչը նույն իշխանության, որի ղեկավարը որտեղ նստում է, հենց միայն այն մասին է խոսում, որ ՀՀ ղեկավարությունը ոչ մի դեպքում ռազմական ճանապարհով չի փորձում և չի փորձելու ազատագրել թշնամու կողմից զավթված իր ինքնիշխան տարածքները: Այլ բան էլ է հետաքրքիր: Շատերն են նկատել, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից ու խաղաղության պայմանագրից, այնքան ավելի հաճախ է նրա իսկ ԱԳ նախարարությունը ակնարկում հնարավոր պատերազմի, ադրբեջանական ռազմական ագրեսիայի հնարավորության մասին: Շատերին թվում է, թե այստեղ հակասություն կա: Չկա:Պարզապես հիշեք, որ երբ Կիրանցի, Ոսկեպարի մերձակա հայկական տարածքները այս իշխանությունները պատրաստվում էին հանձնել թշնամուն, Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ ու Հայաստանի քաղաքացիներին ահաբեկել, թե՝ պետք է հանձնել, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Հաջորդ շաբաթ: Հիշեցի՞ք: Իսկ հիմա պարզապես դերաբաշխում է արվել: Փաշինյանը խոսում է խաչմերուկից, միջանցքից և այլն, իսկ նրա ԱԳ նախարարը բացեիբաց ակնարկում է պատերազմի մասին: Երբ համադրում ես, նույն սպառնալիքն է. եկեք միջանցքը հանձնենք թշնամուն, թե չէ պատերազմ կսկսվի: Ահա և՝ փաշինյանական իշխանության ամենայն «բրնձելացավի» արմատը:ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները
Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը
ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը
ԵՄ-ն սպառնում է Թրամփին պատասխանով. 1 մլրդ դրամ գրավ, կալանքներ, մոր դաժան սպանություն (տեսանյութ)
Կարևոր
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել
Իսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել
Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման
Իսրայելի բանակը հայտնել է Հորդանան գետի Արևմտյան ափին ահաբեկչական հարձակման փորձի մասին
Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Պեսկովը պատասխանել է Ուիթքոֆի և Քուշների հնարավոր այցի ամսաթվի վերաբերյալ հարցին
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Կրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասին
Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագիր կնքել
Կալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին չորս տարվա ընթացքում ամենամեծ ընդլայնման մասին
ԿԸՀ-ի որոշումը, ԱՄՆ-ի կոչը Բաքվին. Լավ նորությունն այն է՝ ֆոբիաները բուժվում են․ Զախարովան՝ Կալլասին
«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
ՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում են

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»