Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԳՆ-ն որդեգրում է ադրբեջանական օրակարգ․ Արմեն Այվազյան (տեսանյութ)


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի։
«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։
 
Նախ, պետք է լավ հասկանալ, թե որն է այն «խնդիրը», որը ՀՀ ԱԳՆ-ն դուրս է թողնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Խոսքը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովմանը», որը ոչ միայն ՀՀ կառավարությունը լիովին տապալել է, այլև Արցախում Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում և ցեղասպանություն։ Այսինքն՝ առաջացել է ավելի ծանր խնդիր։ Ընդ որում՝ Արցախում կատարված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը ճանաչում են այնպիսի հեղինակավոր միջազգային փորձագետներ ու մասնագիտացված կառույցներ, ինչպիսիք են Լեմկինի անվան ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
 
Եթե հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը իրենց իսկ բնիկ տարածքից՝ իրենց հայրենիքից՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ (քանի որ Արցախը և՛ պատմական, և՛ իրական Հայաստան է), ՀՀ կառավարության համար երկրորդական կամ ոչ կարեւոր խնդիր է, ապա ո՞ւմ համար այն կարող է առաջնային լինել։ Չէ՞ որ հայատյացությունը, էթնիկ զտումն ու ցեղասպանությունն Ադրբեջանի և Թուրքիայի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն են։ Այդ ֆաշիստական գոյացությունները նպատակաուղղված գործում են՝ տարածելու իրենց հակահայկական գործողությունները ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Նրանք բացեիբաց հայտարարում են, որ պատրաստվում են Հայաստան ներմուծել հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ բնականաբար, նրանց անվտանգությունն ապահովող զորքով հանդերձ։ Բացի այդ, Ադրբեջանը պնդում է, որ դուրս չի գալու ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից՝ 2021-2022 թթ. իր օկուպացրած մոտ 250 քառ. կմ-ից։ Միաժամանակ, Բաքուն պահանջում է վերահսկողություն հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վրա՝ անկախ ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության պայմանագրի» ստորագրումից կամ վավերացումից, որի ժամկետներն էլ անհայտ են։ Այսինքն՝ Ադրբեջանը նպատակ ունի ՀՀ տարածքից ռազմավարական նշանակության ևս մեկ՝ ահռելի հատված բռնազավթել՝ ոտնահարելով և ստորացնելով ՀՀ ինքնիշխանությունը և նպաստելով Սյունիքի հայաթափմանը։
 
Եթե Արցախում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը ՀՀ փաշինյանական իշխանության համար խնդիր չէ, ապա Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների հարցն առհասարակ խնդիր լինել չի կարող։ Եվ եթե այս ընթացքը շարունակվի, ապա վաղը ՀՀ իշխանությունների համար խնդիր չի լինելու նաև Սյունիքի բռնազավթումը։
 
Ադրբեջանն ու Թուրքիան մեկ քայլ իսկ նահանջելու ցանկություն չեն ցուցաբերում Հայաստանի նկատմամբ տարվող իրենց ցեղասպանական քաղաքականության ուղեգծից, մինչդեռ ՀՀ իշխանությունները համակերպվում են բոլոր տեսակի անընդունելի պահանջներին։ Այսպիսի հանձնվողական, կապիտալյանտական քաղաքականությամբ ՀՀ կառավարությունն ընդամենը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի Ադրբեջանը շարունակի անպատիժ իրականացնել նոր ոտնձգություններ, նոր հարձակումներ ու նոր էթնիկ զտումներ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։
 
Պետք է հիշել նաև, որ Արցախի հարցը հանելով ՀՀ միջազգային քաղաքականության օրակարգից, ՀՀ կառավարությունը բացահայտորեն խախտում է երկրի օրենսդրությունը՝ մասնավորապես Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը, որով «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ ՀՀ օրենսդիր մարմինը նման որոշում էր կայացրել՝ «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա»։
 
Գերագույն խորհրդի այս որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Պաշտոնապես այն ունի գործող կարգավիճակ։
Անհիմն է նաև այն կարծիքը, թե ՀՀ-ն իբր կարող է հայաթափված Արցախի խնդիրը հանել երկկողմանի բանակցությունների օրակարգից, բայց այն ինչ-որ կերպ պահպանել միջազգային միջպետական կազմակերպություններում և դատական ատյաններում։ ՀՀ-Ադրբեջան այն ոչուփուչ Խաղաղության պայմանագրի տեքստում կա նաև մի կետ, որով կողմերը պարտավորվում են միմյանց նկատմամբ չկատարել թշնամական գործողություններ։ Այդ կետն Ադրբեջանը երբեք չի կատարելու, բայց Հայաստանի կողմից Արցախի հարցի որևէ անդրադարձ դիտարկելու է որպես թշնամական քայլ՝ անկախ նրա քաղաքական, իրավական կամ մշակութային բնույթից։ Այլ պետություններն ու միջազգային կառույցներն էլ հազիվ թե լրջորեն վերաբերվեն Արցախի խնդրին, եթե այն պաշտոնապես փակված է հռչակել հենց ՀՀ-ն։
 
Իրականում հայաթափված Արցախի խնդրի բարձրաձայնումը թե՛ Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններում, թե՛ միջազգային բոլոր հնարավոր հարթակներում և ատյաններում Հայաստանի Հանրապետության համար ունի կարևոր կանխարգելիչ նշանակություն՝ ադրբեջանական շարունակվող ագրեսիան զսպելու առումով։
 
Այս իրողությունը ճիշտ գնահատող և այն որպես արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային մաս կիրառող ղեկավարություն է պետք Հայաստանին։ Եվ որքան շուտ՝ այնքան լավ»

Լրահոս

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լրացուցիչ նորություններ

...

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)

Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Հայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Գերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը

Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան

Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)

Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան