Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը․ ««Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:


Սա հատված է ՀՀ ԱԳՆ պատասխանից, որ տրվել է Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան: Իսկ հարցը վերաբերել է Ալիևի հայտարարությանը, որ մինչև 2024 թվականի հունվար Հայաստանը փորձել է Արցախի խնդիրը տեղավորել այսպես կոչված խաղաղության օրակարգում:


Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը թերևս դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ հայտարարություն: Իհարկե, Երևանը պետք է ինչ որ արդարացում գտնի, թե ինչո՞ւ է տեղի տվել Ադրբեջանին և դուրս թողել Արցախի հարցը, կամ հրաժարվել Արցախի հարցից:


Բայց, արդարացումը, թե դրա պատճառը այն է, որ Արցախը հրաժարվել է երրորդ երկրներում Ադրբեջանի հետ բանակցելու հնարավորությունից, կամ Արցախի լուծարման հրամանագիրն է «փակել» հարցը, մեղմ ասած անարժանապատիվ է:


Պաշտոնական Երևանն ամենից լավ գիտե, որ Արցախը չի հրաժարվել Ադրբեջանի հետ այսպես ասած բանակցության երրորդ երկրների նախաձեռնությունից: Դրանից հրաժարվել է Ադրբեջանը, որը դրել է բանակցության մի պայման, այն պայմանը, որը դրել էր սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո:


Օրինակ, եթե որևէ մեկն ասի, որ այդ ագրեսիայից և զոհերից խուսափելու համար պետք էր գնալ ու պայմաններն ընդունել ավելի վաղ, ապա այդ դեպքում իհարկե դա լրիվ հասկանալի դիրքորոշում է: Որեւէ մեկը կարող է համաձայնել, կամ ոչ, բայց դա հասկանալի դիրքորոշում է: Բայց, ներեցեք, մանիպուլյատիվ է ասել, թե այդ այսպես ասած բանակցությամբ Արցախին տրվելու էր ավելին, մինչդեռ չհամաձայնելով՝ կորցրել են կամ հրաժարվել:


Պաշտոնական Երևանը սակայն, Արցախի հարցից հրաժարման գործընթացը սկսել է 2022 թվականի Պրահայից: Իհարկե, դա պարզ դարձավ հետո, որովհետև Պրահայի հանդիպումից հետո եղած հայտարարություններում այդպիսի ուղիղ արձանագրումներ չկային: Բայց, սկսվեց գործընթացը, իմ գնահատմամբ՝ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայով ահաբեկելու միջոցով:


Իսկ ռեինտեգրացիայի հարցը օրակարգ բերվելու է դրանից երկու շաբաթ առաջ, ինչպես մի քանի անգամ նշել եմ՝ Բրյուսելի հանդիպմանը՝ Միշել-Փաշինյան-Ալիև: Երևանն այն չի ընդունել: Երկու շաբաթ անց հաջորդել է գրոհը Ջերմուկի ուղղությամբ: Դրանից երեք շաբաթ անց Երևանը Պրահայում փաստորեն սկսել է Արցախի հարցից տարանջատվելու գործընթացը»։

Լրահոս

Շտապ
Ողբերգական դեպք Երևանում. 15-ամյա երեխան կախվել է
Կարևոր
«Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա». Նազիկ Ամիրյանը մեկնարկել է քարոզարշավը Էջմիածնում
Ռյուտեն աջակցել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Թրամփի գաղափարին. մանրամասներ
Իմ սիրելի, փոքր հորաքույրը հեռացավ մեզանից. նրանք հիմա միասին են. Սեդա Ազնավուրը լուսանկար է հրապարակել
Արամ Ա-ն և Կանադայի վարչապետը քննարկել են մի շարք հարցեր
Իրանը չի վերսկսի բանակցություններն ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Դիմակավորվածներ ու ձեռնոցներ․ ավազակության բացահայտում, ապօրինի թմրամիջոցի օգտագործում. Քրեական նորություններ (տեսանյութ)
Կրեմլը մեկնաբանել է Պուտինի մասնակցությունը G20-ին.Պուտինը և Թրամփը չեն ցանկանում ժամանակ վատնել (տեսանյութ)
Իսրայելը դեմ է Գազայում խաղաղապահ առաքելությանը թուրքական ուժերի մասնակցությանը
Մահացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը․ հայտնի է մահվան պատճառը
Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել․ ՔԿ
Շվեյցարիայի կառավարությունը որոշել է հրաժարվել պետական ​​դպրոցներում հիջաբներ կրելու արգելքից
Կարևոր
Հայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները
Գուտերեշը զգուշացրել է համաշխարհային առևտրային համակարգին սպառնացող վտանգի մասին
Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարությունում պոշտոնանկություն է եղել
Հայաստանի Մ17 հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2026թ. առաջնության առաջին փուլին
Վենեսուելան պատրաստ է աջակցել Կոլումբիային Թրամփի հետ կոնֆլիկտում. Հունգարիան չի ձերբակալի Պուտինին (տեսանյութ)
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են «Volvo»-ն ու «VAZ 2106»-ը. կա զոհ և տուժածներ
Կյանքս կդնեմ, դրանցից եկեղեցին ազատելու համար. Փաշինյան
Մասնագետները նշել են չափից շատ ուտելու հետևանքներից ազատվելու պարզ միջոց

Լրացուցիչ նորություններ

...

«Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա». Նազիկ Ամիրյանը մեկնարկել է քարոզարշավը Էջմիածնում

Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարությունում պոշտոնանկություն է եղել

Կյանքս կդնեմ, դրանցից եկեղեցին ազատելու համար. Փաշինյան

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը (տեսանյութ)

Էս մարդկանց սիրտը «Փարաքար 2» է ուզում, սա ի՞նչ է, եթե ոչ՝ հրահրել արյունահեղություն․ Գրիգորյան (տեսանյութ)

Անկախ որևէ հանգամանքից, այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է. Սերժ Սարգսյանը՝ Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին

Հայաստանի ժողովուրդը պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Մեկից ստացան «կաշառակերի» տարբերակը, ինձնից էլ երևի «կրիմինալն» են փորձելու․ Գրիգորյան (տեսանյութ)

Իմ անձնական կարծիքով էդ մարդիկ էլ պետք է բանտում լինեն. Սիմոնյան (տեսանյութ)

Մենք գրեթե այլախոհ չունենք, բոլորի դիմակները հերթով կբացեմ․ Սիմոնյան (տեսանյութ)

Եթե հայտարարություն ա անում՝ պետք ա պատասխան տա. Սիմոնյան (տեսանյութ)

Մակրոնը պահանջել է Լուվրում անվտանգության միջոցառումների ուժեղացում

ՈւՂԻՂ․ «Մայր Հայաստանը» հավաք և երթ է իրականացնում Էջմիածնում

Գյումրիում բախումներից հետո 4 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել․ նրանք կանգնած են կալանքի վտանգի առջև (տեսանյութ)

Իմ բախտը բերում ա, ինձ գոլդ թվեր են հասնում․ Տարոն Մարգարյան (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն է ընթանում

ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Հերթական անգամ Ռուբինյանը աղավաղեց հայ ժողովրդի վերջին 35-40 տարվա պատմությունը․ Մանուկյան

Դաշնակցության ինքնությունը խարսխված է պետականություն չունենալու փաստի վրա․ Կոնջորյան

Պարո՛ն Մանուկյան, Ձեր անունը շատ գեղեցիկ անուն է և սազում է Ձեզ․ Ռուբինյան