Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ ՊՆ կանայք վիրավորված են Պապիկյանից


«Հրապարակ» թերթը գրել է.

ՊՆ-ի զինվորական եւ քաղծառայող կանայք վիրավորված են վերադասի վերաբերմունքից։ Նախարարության կազմավորումից ի վեր՝ կանանց միամսյակի առիթով իրենք մշտապես մեծարվել են` շնորհավորանքներ, ծաղիկներ ու պարգեւավճարներ ստացել։ Տպավորված են եւ հատկապես հիշում են Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը: «Սպաները՝ տոնական հանդերձանքով ու սպիտակ ձեռնոցներով, մուտքից դիմավորում էին, ժպիտ ու ծաղիկներ նվիրում։ Դե, տոնական պարգեւավճարն էլ պարտադիր կար։

Մեծ գումար չէր՝ պահումներով մոտ 38 հազար դրամ էինք ստանում, բայց մեզ գնահատված ու արժեվորված էինք զգում»,- պատմեց կին զինծառայողը՝ փոխանցելով նախարարության կին աշխատողների վիրավորանքը։Տղամարդկանց միջավայրում աշխատող ու ծառայող կանայք մարտի 8-ը տխուր ու աննկատ անցկացնելուց հետո մտածել են՝ գուցե ապրիլի 7-ի՞ն կարժանանան շնորհավորանքի։ «Բայց շատ կուլտուրական մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին։ Ասացին՝ եթե լիներ, մարտի 8-ին կլիներ։ Վերջ, թեման փակված է։ Նույնիսկ բարձրախոսով չշնորհավորեցին, դա էլ հո փողով չի՞, տարրական հարգանք է, որին չարժանացրին։

Այսքան անտեսված ու արհամարհված երբեք չենք եղել»,- զայրույթը չթաքցրեց կինը։Ըստ նրա՝ երբ կադրերի վարչությունից նախարարին են ներկայացրել զորքի եւ նախարարության կանանց ցուցակը՝ տոնական պարգեւավճարի հրամանը ստորագրելու համար, չի հաստատել, ասել է՝ գումար չկա, զենք պետք է գնենք։

«Ծիծաղելի ու անհեթեթ պատասխան է տվել։ Այսինքն՝ ուզում եք զենք գնեք, ու տարեկան մեկ անգամ կանանց տրամադրվող այդ 38 հազա՞րն էր ձեզ պակասում։ Էս ի՞նչ ողորմելի վիճակի եք հասել։ Լավ, այնքան սնանկ եք, որ նույնիսկ ՊՆ-ի բյուջեո՞ւմ փող չեք թողել։ Բա ո՞նց է, որ ձեր ղեկավար կազմի, ԳՇ պետի, վարչությունների պետերի համար ամսական 700 հազար դրամ պարգեւավճարը միշտ կա` չի պակասում։ Իսկ երբ հերթը հասնում է մեզ, սահմանափակումներ եք անում։ Լավ, անհարմար չէ՞։

Գոնե մի քիչ տղամարդ եղեք։ Ո՛չ բանակին եք օգուտ տալիս, ո՛չ ներսում եք ձեզնից բան ներկայացնում, ո՛չ դրսում։ Մի քիչ արժանապատվություն ունեցեք, չէր խանգարի՝ մի քիչ էլ կնամեծար լինեիք»,- վրդովված ասում էր զրուցակիցս։Նրա խոսքով՝ սահմանափակումներից միայն կանայք են տուժում:

Տրանսպորտի կրճատումն էլ իրենց «գլխին կոտրվեց»։ ՊՆ աշխատակազմին սպասարկող ավտոբուսների կրճատումից հետո կանայք մնացին հանրային տրանսպորտի հույսին։ «Հիմա մենք ենք մեր գլխի ճարը տեսնում․ յուրաքանչյուրս ամսական 10-13 հազար դրամ ենք հավաքում, տալիս ենք ավտոբուսի վարորդին, որ ժամանակին գործի հասցնի։ Իսկ տղամարդիկ իրենց մեքենաներով են, նրանք միշտ շահեկան վիճակում են»։

Զուցակցիս ասելով՝ մեծարանքի են արժանացել եւ տոնական պարգեւավճարներ ստացել ԱԺ-ի, կառավարության, բանկային համակարգի, օդանավակայանի եւ այլ կազմակերպությունների կին աշխատողները։ «Իսկ ՊՆ կանայք, միամսյակի առիթով, բանակին զենք նվիրեցին»,- հեգնեց զինծառայողը։

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին