Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պետական մեդալների շարքին է դասվում նաև «Ծնողական փառքի» մեդալը:

Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:

Ընդ որում՝ այդ մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում առողջ ապրելակերպ, ապահովում զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ և այլն:Նման ընտանիքի օրինակ են Մոսինյանները:

Նրանց ընտանիքում յոթ որդի է մեծանում, ամռանն էլ սպասում են ութերորդի ծնունդին: «Տղաներիցս մեկը Հայաստանի առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիր է:

Անցյալ տարի տղաս միջազգային խաղերում ճանաչվել է լավագույն խաղացող: Երկու տղաներս հանդբոլի Հայաստանի հավաքականի թիմն են ներկայացնում»,-ասում է ընտանիքի հայրը՝ Արենը:

Լոռու մարզպետը դիմել է վարչապետի աշխատակազմին՝ միջնորդելով ընտանիքին շնորհել «Ծնողական փառքի» մեդալ։ Վարչապետի աշխատակազմի արձագանքը եղել է հետևյալը. ««Ծնողական փառքի» մեդալով պարգևատրելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ՀՀ վարչապետի կողմից ՀՀ նախագահին չի ներկայացվել։

ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը հայեցողական իրավասություն է»:«Մի քանի տարի է՝ այդ մեդալով որևէ ընտանիք չի պարգևատրվել:

Վարչապետի աշխատակազմը սլաքներն ուղղում է վարչապետի վրա՝ սևեռվելով մեկ բառի վրա, թե դա կառավարական պարգև է, որը կամայական բնույթ է կրում, այսինքն՝ երբ նա կամենա, կդիտարկի դիմումը և կարձագանքի:

Հայաստանի Հանրապետությունում 12 ընտանիք է ստացել այդ մեդալը: Նման բազմազավակ 800 ընտանիքից շատերն են կարծում, որ մեդալի հավակնորդ են, ինչպես և ես: Դիմում են գրել, բայց մեդալ չեն ստանում:

Ընդ որում՝ անգամ մերժման ձևով պատասխան չեն ստանում, օրինակ՝ գուցե պատճառաբանմամբ, որ չեն համապատասխանում օրենքով նախատեսված չափանիշներին: Երկու տարի է՝ ինձ ասում են, որ օրենքի մեջ պետք է փոփոխություն կատարեն, հետո կդիտարկեն իմ դիմումը:

Ասում եմ՝ ժամկետ նշեք, օրինակ՝ գործընթացը կասեցված է կոնկրետ ժամկետով, չէ՞ որ եթե դա չեն անում, ուրեմն գործ ունենք քաղաքացու շահերի ոտնահարման հետ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը:

2024 թ. մայիս-հունիս ամիսներին Վանաձորի համայնքապետարանը ևս նույն միջնորդությամբ դիմել է վարչապետի աշխատակազմին։ Համայնքապետարանը Մոսինյաններին ասում է՝ գրավոր պատասխան չի ստացել, որ կարողանա գրավոր ձևով պատասխանել ընտանիքի նամակին։

Արենի խոսքով, վարչապետի աշխատակազմը ևս չի հերքում, որ նման միջնորդագիր է ստացել Վանաձորի համայնքապետարանից։ Գործ ունենք օրենքի խախտմա՞ն հետ։ Քաղաքացու կամ պետական գերատեսչության հարցումներին գրավոր պատասխանելու համար սահմանված են հստակ ժամկետներ։

Մոսինյանները բազմաթիվ շնորհակալագրերով են պարգևատրվել Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի կողմից, այս կերպ ընդգծել են նրանց օրինակելի ընտանիք լինելը:

Երեխաները տարբեր մրցույթներից մի քանի տասնյակ մեդալներ ունեն: Բայց Արենը կարևորում է նաև պետական այս պարգևը:

Հարց է, թե ինչո՞ւ տարիներ շարունակ փոփոխություն չի կատարվում օրենքում, և խախտվում են ոչ թե մեկ, այլ տասնյակ ընտանիքների իրավունքները, որոնք կարող են պետական այդ մեդալի հավակնորդը լինել և ստանալ նաև պետության ֆինանսական աջակցությունը:

Նրանց համար սահմանվում է ցմահ պատվովճար: 

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին