Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը


Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։


Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։


«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։


«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։


«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։


Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները:


«Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․


«Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։


Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։


«Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ», – նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։


EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։


Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։

Լրահոս

Վարդան Ղուկասյանը վտանգ է իշխանությունների համար, նրա դեմ ընթացողը քաղաքական հալածանք է. Համբարյան (տեսանյութ)
Կարևոր
Խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը․ Մանուկյան
Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է
Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներին․ Պուտինը չի ընդունի իր ամերիկացի գործընկեր Թրամփին (տեսանյութ)
ԱՄՆ-ում ինքնաթիռի դիմապակին ճաքել է՝ վիրավորելով օդաչուին
Քաղաքապետը կվերադառնա, մինչ այդ քաղաքը կկառավարենք մենք, Սարիկ Մինասյանը թող իր գործերով զբաղվի. Գյումրու փոխքաղաքապետ (տեսանյութ)
Արևմուտքում զգուշացրել են՝ Պուտինին կարող են թույլ չտալ մտնել Եվրոպա (տեսանյութ)
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Կոմիտեի Մոսկովյան փողոցի մասնաճյուղ (տեսանյութ)
Եթե դեմ էս այսօրվա ծախված իշխանությանը, ուրեմը պարտադիր պետք կրես կալանք. քաղաքացի (տեսանյութ)
Ղուկասյանին ձերբակալել են իր հայացքների պատճառով,դա առևանգում էր օրինապահ մարմինների կողմից.Մոսինյան (տեսանյութ)
Շտապօգնության բրիգադ է ժամանել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ Վարդան Ղուկասյանն է (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանը և իր ընտանիքը, բացի լավից, ուրիշ ի՞նչ են արել. Գյումրեցի (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. պաշտպան (տեսանյութ)
Գիտնականները բացահայտել են երկու մթերք, որոնք պայքարում են օրգանիզմում բորբոքման դեմ
Գիտնականները հայտնաբերել են երկու նյութերի համադրություն, որոնք կարող են երկարացնել կյանքը
ՈՒՂԻՂ. Վարդան Ղուկասյանը բերվեց Երևան
Ստոմատոլոգը բացատրել է, թե որ ըմպելիքներն են աննկատ վնասում էմալը
Հարությունյանն ու Բարսեղյանը աչքի են ընկել արդյունավետ գործողություններով (տեսանյութ)
«УАЗ»-ը որոշել է հրաժարվել անցյալ դարի էկոլոգիապես անբարենպաստ տեխնոլոգիաներից մեկից

Լրացուցիչ նորություններ

...

Վարդան Ղուկասյանը վտանգ է իշխանությունների համար, նրա դեմ ընթացողը քաղաքական հալածանք է. Համբարյան (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Քաղաքապետը կվերադառնա, մինչ այդ քաղաքը կկառավարենք մենք, Սարիկ Մինասյանը թող իր գործերով զբաղվի. Գյումրու փոխքաղաքապետ (տեսանյութ)

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Կոմիտեի Մոսկովյան փողոցի մասնաճյուղ (տեսանյութ)

Ղուկասյանին ձերբակալել են իր հայացքների պատճառով,դա առևանգում էր օրինապահ մարմինների կողմից.Մոսինյան (տեսանյութ)

Շտապօգնության բրիգադ է ժամանել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ Վարդան Ղուկասյանն է (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. պաշտպան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Վարդան Ղուկասյանը բերվեց Երևան

Սարիկ Մինասյանն արձագանքել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը

«Ամեն ինչ նորմալ կլինի». Վարդան Ղուկասյանը դուրս եկավ աշխատասենյակից՝ բախումներ իրավապահների հետ

Ահա, թե ինչպես ուժայինները տարան Վարդան Ղուկասյանին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետը ձերբակալվել են

Կանանց գետնին տապալելով բերման են ենթարկում իրավապահները

Գյումրիում լարված իրավիճակ՝ քաղաքացիները թույլ չեն տալիս ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց, նրան դուրս բերեցին քաղաքապետարանի այլ մուտքից

Նիկոլը Գյումրիում փորձում է փրկել Վաղարշապատում սպասվող պարտությունը․ Անդրանիկ Թևանյան

ՈւՂԻՂ. Իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ

Դատապարտելի է Գյումրու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի դեմ իշխանական հարձակումները․ Գրիշա Հարությունյան

Երևանի, Գյումրիի ու Փարաքարի ընտրություններում խայտառակ պարտությունից հետո՝ ՔՊ-ն իր ամբողջ «աստղաբույլով» անցել է նոր ապօրինությունների. Գեւորգ Ստեփանյան

Գործ ունենք արտադրական վտանգավոր օբյեկտների հետ․ Մկրտչյան