Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է «ՀայաՔվեն» այդպես «ցավեցրել» քպականներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին քպականներն սկսել են տեղեկատվական հարձակում գործել «ՀայաՔվե» նախաձեռնության և, ի մասնավորի, վերջինիս համակարգող Ավետիք Չալաբյանի ուղղությամբ: Այնպես չէ, որ սրանից առաջ «ՀայաՔվեն», այսպես ասած, ՔՊ-ի աչքի լույսն էր:

Չմոռանանք, որ նախաձեռնությունը ստորագրահավաք էր նախաձեռնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու համար, իսկ Արցախը հանձնած ու Հայոց ցեղասպանությունը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չհամարող քաղաքական ուժը սրերով էր ընդունել ստորագրահավաքն, իսկ ԱԺում անտեսեց ավելի քան 58 հազար քաղաքացու ստորագրությունը:

Այս անգամ պատճառը «ՀայաՔվեի»՝ անկախ դիտորդի կարգավիճակով Գյումրու և Փարաքարի ընտրություններին հետևելու որոշումն էր: Ավելին, նախաձեռնության դիտորդները մի շարք լուրջ խախտումներ են արձանագրել իշխող ուժի կողմից:

Եվ ահա, տարբեր տրամաչափի մի շարք քպականներ հարձակվել են «ՀայաՔվեի» վրա: Իսկ ինչո՞ւմ են մեղադրում վերջինիս: Պարզվում է՝ «ՀայաՔվեն» «համարձակվել» է 180-ից ավելի դիտորդ գրանցել: Ստացվում է՝ մեծաքանակ ներկայությամբ լրջորեն «ցավեցրել» են ՔՊ-ին՝ փաստացի խանգարելով ավելի շատ խախտումներ անել:

Նշենք, որ բաժին է հասել նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» դիտորդական նախաձեռնությանն ու, ի մասնավորի, Հայկ Մարությանին:

Ավելին, քպականները, ամենայն հավանականությամբ, կոնկրետ հրահանգով նույնիսկ առաջարկում են օրենսդրական փոփոխություններ անել 2026 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի քաղաքականությամբ զբաղվողները, կուսակցությունների անդամները չգրանցվեն որպես դիտորդ:

Մասնագետներն, իհարկե, իրենց կարծիքը կհայտնեն նման չլսված-չտեսնված առաջարկի հետ կապված, իսկ մինչ այդ մի քանի հարց է հետաքրքրում. նախ՝ եթե տվյալ քաղաքական ուժը չի մասնակցում ընտրություններին, ինչո՞ւ նրա որևէ անդամ չի կարող դիտորդ լինել, երկրորդ՝ ի՞նչ են հասկանում քպականները «քաղաքականությամբ զբաղվել» ասելով, ի՞նչ է քաղաքականությունն ընդհանրապես նրանց պատկերացմամբ:

Ի դեպ, եթե վերջինիս հետ կապված խեղաթյուրված պատկերացումներ ունեն, կարող են մեկ-մեկ կարդալ կամ հարցնել քաղաքագետներին, դա գոնե թույլ կտա անհեթեթություններ դուրս չտալ:

Մի խոսքով, ինչպես երևում է, քպականները սկսել են «լուրջ դասեր քաղել» Գյումրու և Փարաքարի ընտրություններում տապալումից և, անհանգստացած 2026 թվականի սպասվելիք «կրախից», որոշել են դիմել ամենածայրահեղ քայլերի՝ թքած ունենալով իրավունքի, օրենքի, օրինականության ու ժողովրդավարության վրա: Դե, ինչպես միշտ:

Լրահոս

Ղրիմում դեպի ծով տանող ճանապարհի վերակառուցման համար 3,5 մլրդ ռուբլի կհատկացվի
Մեր հեղափոխության առաջնորդը շուտով կզրկվի իրա «շիշ բռնողից». Սուրեն Սուրենյանց
Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը
Իրանը կոչ է անում դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԳԱՏԷ-ին
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն ու Ռուբեն Ռուբինյանը քննարկել են հայ-չեխական համագործակցությունը
Կուզեի՝ Ադրբեջանում մի հատ Նիկոլ լիներ, որ լիքը հողեր ունենայինք. քաղաքացին՝ Տիգրանաշենի հարցի մասին
«Իրական Հայաստանը»՝ դպրոցներում.102-րդ ռազմաբազայի հարցը՝ օրակարգում. Հնդկաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
Ջավախահայ գործիչները Փաշինյանից պահանջում են պարզաբանել Սփյուռքի մասին խոսքերն ու ներողություն խնդրել ԱԺ բարձր ամբիոնից
Ես հաջորդ վարչապետն եմ լինելու, Նիկոլ Փաշինյանը ծափահարելու է. Սամվել Կարապետյան
Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը
Եթե Ադրբեջանից բենզին չգար, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար․ Պապոյան
«Ընտրությունների գիշերը WhatsApp-ով Փաշինյանից ստացված նամակում ի՞նչ էր գրված», «Կեղծիք է»
«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը
Դուք չպետք է լինեք ԿԸՀ նախագահ. Կարապետյանը` Հովակիմյանին
60 հազար ձայնի վրա խաչ քաշեցիք, ի՞նչ մաթեմատիկական հնարքով հաջողվեց. Խամոյան
Մետեորա․ ժայռերի գագաթներին ապրող վանքերը
ԱԺ-ի թեժ ելույթներն ու Փաշինյանի կոշտ արձագանքները․ ՆԱՏՕ-ի 4 ինքնաթիռ հասել է ՌԴ-ի սահմանների մոտ
Պուտին–Փաշինյան հանդիպումը մոտենում է․ ռազմաբազա, գազ ու ԵՄ՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին
Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով
Մեզ ոչ ոք չի կարող ասել՝ ԵՄ գնա՞ն, թե՞ ԵԱՏՄ, դա մենք են որոշում․ Արուսյակ Մանավազյան

Լրացուցիչ նորություններ

...

Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել

ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»

Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»

Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»

Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»

Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»

Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»

Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»

Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ»

25 եվրո Փաշինյանին՝ Խաղաղության մրցանակի հետ միասին․ Խաղացողների թիվն աճե՞լ է

«Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը

Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է

ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»