Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվրասիա» ԻՀԿ-ն, համագործակցելով ՌԴ կրթության նախարարության հետ, նախաձեռնում է խթանել ռուսաց լեզվի տարածումն ու աջակցությունը հետխորհրդային տարածքում, ձևավորել ռուսաց լեզվի աջակցության միջազգային համայնքներ, ուժեղացնել բարիդրացիական հարաբերությունները՝ միավորելով մշակութային ընդհանուր կոդի միջոցով։

«Ռուսաց լեզուն բազմաթիվ ժողովուրդների հաղորդակցման լեզու է, ուստի ստեղծված ասոցիացիան կարևոր փուլ է բարեկամական երկրների հետ համագործակցության մեջ:

Կենտրոնների ստեղծումն ու նրանց համախմբումը կբացեն նոր հնարավորություններ Եվրասիայի միասնական կրթական տարածքի զարգացման համար»,- նշել է ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը։

Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական կենտրոնների և կաբինետների համար «Եվրասիա» ԻՀԿ-ն և ՌԴ կրթության նախարարությունը կկազմեն ռուսական դասական և ժամանակակից գրականության ցանկեր։

Կենտրոններում կբացվեն գրախանութներ դասական գրականությամբ և նոր պարբերական հրատարակություններով, ինչպես նաև կգործեն սրճարաններ՝ հանդիպումներ կազմակերպելու գրողների հետ։

«Ռուսաց լեզուն կարևոր գործոն է ոչ միայն հաղորդակցման, այլև միավորման, քանի որ սա ընդհանուր մշակութային կոդի պահպանման միջոց է», — ընդգծել է «Եվրասիա» ԻՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Իլան Շորը՝ շեշտելով, որ ծրագրերը նպաստում են լեզվական աջակցությանը և համագործակցությանը։

«Եվրասիա» ԻՀԿ-ն արդեն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ համագործակցելով ՌԴ Կրթության նախարարության հետ։ Դրանց թվում են «Ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական զարգացման դպրոցի» մեկնարկը, «Ընկերություն դասարանում» ծրագիրը, որը նպաստում է ԱՊՀ երկրների դպրոցականների միջև փոխանակմանը, ինչպես նաև ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադաների կազմակերպումը։

Կազմակերպությունն աջակցում է դպրոցներին՝ ապահովելով նրանց դասական և ժամանակակից ուսումնական և գեղարվեստական գրականությամբ։

«Եվրասիա» ԻՀԿ-ն կարևորում է ուսուցիչների մասնագիտական աճն ու փորձի փոխանակումը: Այս նպատակով ստեղծվել է «Եվրասիական մանկավարժական խորհուրդը», որը միավորում է մանկավարժներին տարբեր երկրներից:

Արդյունքում ավելի քան 150 մանկավարժ 10 երկրից մասնակցել է ժամանակակից ուսուցման տեխնոլոգիաների և ավանդական արժեքների պահպանման մեթոդներին նվիրված դասախոսություններին և սեմինարներին։«Եվրասիա» ԻՀԿ-ն նաև մեկնարկել է «Ընկերություն դասարանում» միջազգային նախագիծը, որտեղ դպրոցական դասարանները ուսումնասիրում են միմյանց լեզուներն ու մշակույթները, մասնակցում միջոցառումներին և վաստակում միավորներ նվաճումների համար։

Լավագույն թիմերը կմեկնեն եվրասիական երկրներից մեկը։Բացի այդ, «Խաղաղության լեզու» միջազգային արձակուրդային դպրոցը հավաքել է ավելի քան 120 ուսուցիչ 9 երկրից:

Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական զարգացմանը, այլև ամրապնդում է ուսուցիչների միջև միջազգային կապերը՝ ավանդական արժեքները պահպանելու նպատակով:

Նշենք, որ Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու տարբեր թեմաներ՝ սկսած ռոբոտատեխնիկայից և անիմացիայից մինչև ֆինանսական գրագիտություն:

Այս կենտրոնները խթանում են ռուսաց լեզվով ոչ միայն կրթական գործընթացները, այլև մշակութային փոխանակումները:

Լրահոս

Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից
Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ
Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը
Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է
Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով
ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել
Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան
Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն
Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում
Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան (տեսանյութ)
Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ
Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը
Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ
ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել
Կարևոր
Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր

Լրացուցիչ նորություններ

...

Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից

Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան

Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ

Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը

Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր

Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

Ալիեւից շատ է ուզում

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է