Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև իր միջնորդական ջանքերի շնորհիվ պատանդների նոր խմբի փոխանակման մասին, այս մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
Գործընթացի ընթացքում կողմերը փոխանակվել են յուրաքանչյուրը 175 ռազմագերիով։ Ընդհանուր առմամբ, փոխանակված ռազմագերիների թիվը կազմել է 350։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռազմագերիների փոխանակումը։
«Որպես բարի կամքի դրսևորում, Կիև են տեղափոխվել նաև շտապ բուժօգնության կարիք ունեցող 22 ծանր վիրավոր ռազմագերիներ», - հայտնել է գերատեսչությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս հաստատել է փոխանակումը` այն անվանելով «ամենամեծ փոխանակումներից մեկը» լայնամասշտաբ պատերազմի ընթացքում։