Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չկա արտաքին քաղաքականություն»: Այսպես է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն արձագանքում մեր այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: «Երեսուն տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում Հայաստանն անդամակցել է տարբեր կառույցների, հիմա էլ դրանց շրջանակներում այցեր են իրականացնում, մասնակցում հանդիպումների ու քննարկումների, իրենց պատկերացմամբ, փորձում ինչ-որ բան անել: Մնացածը, կարծես թե, որոշվել է Նյու Յորքում, երբ գնացել են Թուրքիայի տարածք և ստացել հրահանգները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:Նրա խոսքով, օտարների աչքում Հայաստանն այլևս որպես պետություն կամ սուբյեկտ չի ընկալվում: «Երբ ԱՄՆ պետքարտուղարին հարցրել են, թե ի՞նչ են միջազգային հարաբերությունները, նա արձագանքել է՝ դա կարծես երեկոյան ընթրիք լինի, կա՛մ դու սեղանի վրա ճաշատեսակ ես, կա՛մ էլ սեղանի շուրջ նստած մասնակից: Հայաստանը սեղանի վրայի ճաշատեսակ է: Այսօրվա դրությամբ խնդիրը Հայաստանը չէ, Հայաստանում մնացած ընդամենը մեկ հետաքրքրության կետ կա՝ ո՞վ է վերահսկելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Դա միակ հարցն է, որը քննարկվում է: Ադրբեջանը դրա պատճառով որևէ թուղթ չի ստորագրում, Թուրքիային և Իրանին միայն այդ հարցն է հետաքրքրում: Ռուսական կողմը ևս, կարծես, դրա մասին է անընդհատ ակնարկում: Քննարկման խնդիրն այն չէ՝ միջանցքը կլինի՞, թե՞ ոչ, միջազգային խաղացողներն ունեն այդ կոնսենսուսը, որ դա տեղի է ունենալու: Հայաստանն էլ դա լավ գիտի, դրա համար էլ խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Գիտեն, որ միջանցքը գործարկվելու է: Ամբողջ հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու այդ միջանցքը: Հիմա վերահսկման պայքար է: Հայաստանին չեն հարցնելու՝ այսպես կանե՞ս, թե՞ այնպես: Իրար մեջ ում ատամը ոնց կտրեց, այդպես էլ անելու են: Որպեսզի քեզանից ինչ-որ բան ներկայացնես, պետք է ատամ ցույց տաս: Իսկ մենք ո՞ւմ ենք ատամ ցույց տալիս: Կա՞ երկիր, որին կարողանում ենք ատամ ցույց տալ: Ոչ: Եթե ատամ ցույց չես տալիս, չկա դիմադրողականության խնդիր, չկա նաև հարաբերությունների կարգավորման խնդիր: Ի՞նչը քեզ հետ քննարկեն, քեզ կարող են միայն իրազեկել: Ինչպես Էրդողանը ասաց, որ մեկ տարի առաջ իրազեկել էին սեպտեմբերյան դեպքերի մասին»,- նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ վտանգներ կունենա այդ միջանցքի հնարավոր գործարկումը:Շատ է խոսվում Իրանի և Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու և Հայաստանի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ոտնատակ» հայտնվելու մասին: «Սյունիք չենք ունենալու, դրանից ավելի մեծ վտա՞նգ: Եթե Վրաստանում ընտրություններից հետո, ինչպես վրացի փորձագետներն են կանխատեսում, լինեն խժդժություններ, հետընտրական գործընթացներ, մարդիկ կան՝ նույնիսկ քաղաքացիական պատերազմի վտանգների մասին են խոսում, եթե Իսրայելի ու Իրանի հարաբերությունները հանգեն ռազմական գործողությունների, «ոտնատակ» չենք ընկնելո՞ւ»,-արձագանքում է Պողոսյանը:Իսկ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են սթափ ու ադեկվատ արձագանքում բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Իրանի՝ հնարավոր պատերազմին ներգրավվելու հնարավորության մասին ահազանգը լրահոսում առաջիններից է: «Իրենք ադեկվատության խնդիր չունեն: Ասում են՝ եկեք թուղթ ստորագրենք, չնայած վստահ ենք, որ այդ թուղթը ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանի իշխանությունը հաջորդ օրը կարող է հարձակվել: Ադրբեջանն այլևս չգիտի, թե ինչպես ասի, որ չի ստորագրելու որևէ փաստաթուղթ: Վերջին հայտարարությամբ էլ ասել են, որ կիսատ մշակված որևէ փաստաթուղթ անընդունելի է իրենց ստորագրության համար: Այս պարագայում որևէ երկիր որևէ սպասում չունի Հայաստանից:Յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, որը փորձում է լուծել: Իրանը պե՞տք է սպասեր առաջարկների ու լուծումների: Նա առճակատվում էր և ասում՝ սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է: Այդ հայտարարությունները պետք է հայկական կողմից հնչեին: Իրանն էլ ասեր՝ այո, ողջունում ենք Հայաստանի այդ դիրքորոշումը: Իրանը չի էլ սպասում, թե հայկական կողմն ինչ կասի, նա առաջինն է իր դիրքորոշումը հայտնում: Կամ՝ շատերն ուրախացել են, թե ինչ լավ է, որ միայն մեր սահմանապահներն են վերահսկելու հայ-իրանական սահմանի խնդիրները և այլն: Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում, որ Ռուսաստանը նոր գյուղեր է ազատագրում Կուրսկում էլ, այլ հատվածներում էլ, բոլորը հասկանում են՝ իրենց մոտ առաջընթաց է: Եվրոպայից հնչում են հայտարարություններ, որ պետք է Ռուսաստանի հետ գտնել համագործակցության ուղիներ և այլն: Որևէ մեկը չի ընկալում, որ Ռուսաստանին հնարավոր է լինելու մինչև վերջ ջախջախել:Ռուսաստանն ամեն ինչ անում է իր շահի համար, այսօր ասում է՝ չես ուզում իմ սահմանապահները կանգնեն քո սահմաններին, դուրս կբերեմ, չես ուզում Զվարթնոցում լինեն, չեն լինի: Դա նշանակում է, որ նա մշակում է կամ ունի գաղափար, թե ինչպես է իր շահերն առաջ տանելու: Դա չի նշանակում, որ Ռուսաստանն իր շահերից հետ է կանգնել և պատրաստ է կորուստների գնալ: Իրեն որևէ պարագայում պարտված չի զգում, հաղթածի նման է: Իսկ մենք հասկանո՞ւմ ենք, թե Ռուսաստանը ինչ սցենարներ է մշակել, գուցե այդ պարագայում ավելի շատ կորուստներ ունենանք կամ առերեսվենք բարդ իրավիճակների հետ: Գնացին, սուրճ խմեցին, ծիծաղեցին, Ռուսաստանն էլ ասաց՝ ուզում ես, սահմանապահներին կհանեմ: Միջազգային հարաբերություններում այդպես չի լինում: Սա պետք է դիտարկենք հաշվարկելու, հասկանալու, սցենարային պլանավորում անելու համար:«Ի՞նչ անել իշխանությունը մեկ օր ավելի պահելու համար» նպատակի իմաստով շատ ադեկվատ քաղաքականութուն են վարում: Բայց այսօր իշխանությո՞ւն, թե՞ Հայաստան պահելու ու վերականգնելու խնդիր ունենք: Ուստի, ցանկացածս մեր առջև դրված նպատակներից է սկսում գնահատել տեղի ունեցող գործընթացները»,-ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:Նպատակը սեփական իշխանությունը երկարաձգելն ու ընկած վարկանիշը վերականգնելն է, գուցե դրան են ուղղվա՞ծ նաև դատախազության՝ մեկը մյուսի հետևից դատարաններ ներկայացվող հայցերն ապօրինի գույքի բռնագանձման նպատակով: «Գործեր սկսել դեռ չի նշանակում դրանք ավարտել: Խոսում ենք, որ ժողովրդավար երկիր ենք: Ժողովրդավարության արժեքների համակարգի մեջ կա անմեղության կանխավարկածը: Հույս ունենանք, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ ազնիվ կքննեն, դրանից հետո դատական մարմիններն արդար վճիռներ կկայացնեն: Սրանք հույսեր են: Եթե մարդիկ սխալներ, ապօրինություններ են թույլ տվել, կանխամտածված գողություններ են կատարել, թող պատժվեն, ո՞վ կարող է դրան դեմ լինել: Բայց պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ ո՞րն է այս ամենի իրական նպատակը: Մանիպուլյատի՞վ է այս ամենը, թե՞ իրականություն:Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ: Եթե այս ամենի մեջ մանիպուլ յացիաների դաշտ է դրված, ինչի՞ վրա հիմնվեմ, որ այս անգամ բոլոր գործերն ազնիվ են քննվելու, այս անգամ դրանք ազնիվ նպատակի համար են, առավել ևս, որ բոլորը մեկտեղվեցին նույն ժամանակահատվածում: Կհետևենք դատական գործընթացներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն մարդ ինքն է դիտարկում, թե ինչպիսին է դատավորի, մեղադրողի, պաշտպանի վարքագիծը: Եթե դատավորը քնի դատական նիստի ժամանակ, ուշադիր չլինի, հարգալից չխոսի, կարգ ու կանոնը չպահի, մարդկանց մոտ վերաբերմունք է ձևավորվելու, և կապ չունի, թե այդ մարդը որ կողմում է: Նույն կերպ Սրբազան շարժման ժամանակ ազնվության մասին քարոզները, ելույթներն ազդում են մարդկանց վրա, որքան էլ փորձեին մանիպուլացնել դա: Երբ մարդը մնում է ինքն իր հետ մենակ, շատ հարցերի տրանսֆորմացիա է տեղի ունենում:Գուցե մեզ պետք է այս ժամանակահատվածը, որ գիտակցենք, վերափոխվենք, դուրս գանք բարոյահոգեբանական ճգնաժամից, որով հիմա անցնում ենք: Սա ամենացավալի երևույթն է ցանկացած պետության համար: Պետք է պարտված վիճակից դուրս գանք, իսկ դրա համար պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություններ, դա մեզ անընդհատ պահպանելու է պարտվածի հոգեվիճակում: Պարտված իշխանությունը պետք է ինքնակամ հեռանա»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Լրահոս

Մեդվեդև․ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը խորհրդարանն է
Թրամփը հետաձգել է բնակարանաշինության մասին օրենքի ստորագրումը
Էնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky News
Ռուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքը
Ռուս ռազմական փորձագետը կոչ է արել ամբողջությամբ անջատել Կիևի էլեկտրամատակարարումը
Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է. դեսպան
Աշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. Մեդվեդև
Ուրախացողներին ասեմ՝ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատեղ փակվում է (տեսանյութ)
Թուրքիան հարթակ կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների համար․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի (տեսանյութ)
Պակիստանի ԱԳՆ․ ամերիկացի և իրանցի փորձագետները կվերսկսեն բանակցությունները հաջորդ շաբաթ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո
Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային
Կատարի վարչապետը բացատրոել է, թե ինչու է անհրաժեշտ ԱՄՆ-Իրան թեժ գիծը
Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ
Որքան էլ մեզ բռնեն, մեր հոգիներն ավելի են ամրանում. Իշխանյանը՝ Չալաբյանի և ռեպրեսիաների մասին
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին. Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Հայցերից հրաժարվելը նշանակում է նաև հրաժարվել այս խախտումներից․ խաղաղության օրակարգը երկար չի տևի
Այս դատական ակտը կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող միֆը. եղել են անմարդկային խոշտանգումներ
Տան բակում թմրամիջոց է աճեցրել․ Անօդաչու թռչող սարքով արգելված իրերի փոխանցման փորձ՝«Արմավիր» ՔԿՀ-ում
Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները․ եղել են անդամահատման, գլխատման դեպքեր

Լրացուցիչ նորություններ

...

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»