Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ վերջին 5-6 տարին Հայաստանում հետևողականորեն ապականվում է նաև գործարար կյանքը, ներդրումային միջավայրն էլ՝ վերադիր, բանիմացների համար գաղտնիք չէ: Ավելին, այս մասին պարբերաբար բարձրաձայնում են տարբեր տնտեսագետներ, այլ մասնագետներ: Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի իշխանության գալուց անմիջապես հետո առաջին քայլերից մեկը, կհիշեք, գործնականում «բանկային գաղտնիք» ասվածի չեղարկումն էր: Սա արդեն իսկ «դեղին քարտ» էր պոտենցիալ ներդրողների համար: Մենք այստեղ առանձնապես չենք ծավալվի առ այն, թե ինչ կաթնառատ գետեր ու կիսելային ափեր էր խոստանում Նիկոլ Փաշինյանը թե՛ իշխանության գալուց հետո, թե՛ մանավանդ «ընդդիմադիր աշխատելու» տարիներին, առավել ևս՝ «թավշյա, ոչ բռնի» և այլն «հեղափոխության» օրերին:Գործարարները նման ոտանավորների սիրահարներ չեն, այլ անհամեմատ «հողին կպած» են և առաջնորդվում են, որպես կանոն, չոր հաշվարկներով և կոնկրետ իրողություններով: Առավել ևս՝ խոշոր ու առանձնապես խոշոր սեփականատերերը, ներդրողները, մեծ ընկերությունները: Իսկ նրանց համար «բանկային գաղտնիքը» պայմանական մի բանի վերածելը «ստոպի» ազդանշան է: Բայց միայն դա չէ խնդիրը: Փաշինյանական իշխանությունները, հասկանալի է, իրենց վարչապետի ուղիղ կարգադրություններով, անմիջապես նետվեցին «գործարար աշխարհին», այսպես ասած, փետրահան անելուն: Եթե հակիրճ, ապա արագորեն անցան այնպիսի գործողությունների, որոնք հենց իրենք ժամանակին սաստիկ քննադատում էին: Սա և՛ բիզնեսի ներկայացուցիչների վրա «նալոգ դնելն» է՝ զանազան «հիմնադրամների» մուծվելու հետ կապված, և՛ փաշինյանական օլիգարխներին արտոնություններ տալը, և՛ «յուրայիններին» պետպատվերներով ապահովելը, ըստ որում, ինչ մրցույթ-բան, միանգամից՝ «մեկ անձից գնումով», և՛ գործարարների վրա «նայեզդները» (կներեք, փաշինյանական բառամթերքից օգտվելու համար): Այդ և ոչ միայն այդ երևույթներին դեռ կվերադառնանք:Քավ լիցի, օրինակների ու փաստերի պակաս չկա ամենևին: Սակայն նախ՝ համեմատաբար «թարմ» տեղեկությունների մասին: Վերջին շրջանում, ու ոչ միայն զրուցատաղավարներում կամ մամուլի էջերում, այլև՝ իշխանության միջանցքներում ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում, այսպես ասենք, ՀԷՑ-ը խլելու թեմայով: Խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից «խլելու» մասին է: Կամ առնվազն որոշ մասը: Ճիշտ է, օրերս Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հերքեց դա՝ հայտարարելով, որ իշխանությունները ոչ մի նման բան չեն անում, բայց, դե, մախաթը պարկում դժվար է թաքցնել, իսկ ծուխն էլ անկրակ չի լինում: Բանն այն է, որ Երևանի ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի, ԲԷՑ-ի վթարների ու, դրանցով պայմանավորված, էներգամատակարարման պարբերական ընդհատումների խորապատկերում մամուլում մի շարք հրապարակումներ եղան առ այն, որ փաշինյանական իշխանությունները հող են նախապատրաստում առկա դժգոհություններն օգտագործելու և ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխելու նպատակով: Առաջիկայում, կարծում ենք, այս հարցում որոշակիություն կլինի:Հաշվի առնելով Փաշինյանի իշխանության գործելակերպը՝ չի կարելի բացառել, որ նրանք պարզապես «փայ մտնեն» ՀԷՑ-ում: Հնարավոր է՝ ի դեմս կառավարության: Դրա փորձը նրանք ունեն: Հիմա ոմանք կասեն, թե՝ բայց չէ՞ որ այդ եկամուտները պետությանն են գնում: Բայց նախ՝ կարելի է հանգիստ հակադարձել այդպես ասողներին, թե՝ իսկ դուք ի՞նչ գիտեք, ինչո՞ւ եք այդքան վստահ: Այդ ե՞րբ է Փաշինյանի իշխանությունը որևէ հարցով, առավել ևս՝ ֆինանսատնտեսական բնույթի հարցով հաշվետվություններ ներկայացրել: Խոսում ենք մի կառավարության մասին, որ անվարան մտավ «Հայաստան» հիմնադրամի գրպանն ու միանգամից 100 միլիոն դոլարի չափ գումար վերցրեց... պարգևավճարներ բաժանելու համար: Երբևէ հաշվետու եղա՞ն: Մի իշխանության մասին ենք խոսում, որ անգամ պատերազմում զոհվածների անունները պաշտոնապես չհրապարակեց՝ գաղտնի պահելով զոհվածների իրական թվերը:Եվ հետո, անկախ այն բանից, թե ինչն ուր է գնում, պետական իշխանության կողմից, այն էլ՝ «ռեյդերական զավթումների» եղանակով բիզնեսներում «փայ մտնելը» արդեն երկրորդ «դեղին քարտն» է պոտենցիալ ներդրողների համար: Իսկ երկու դեղին քարն, ինչպես հայտնի է, դառնում է կարմիր քարտ: Այսինքն, ցանկացած խելամիտ ներդրող, տեղեկանալով այդ երևույթներին ու փաստերին, ամենևին չի ցանկանա գործ ունենալ նման երկրի հետ: Բայց վատն այն է, որ հարցերը միայն նշված հոռի երևույթները չեն: Թվարկենք ևս մի քանիսը:Նախ՝ Փաշինյանի իշխանությունը չունի տևականության ու հուսալիության բաղադրիչ՝ տնտեսական «խաղի կանոնների» կայունության առումով: Ասենք, չունի ոչ միայն տնտեսականի պահով, այլև առհասարակ: Սա մի իշխանություն է, որը ցանկացած պահի կարող է փոխել «խաղի կանոնները», քնել ու վեր կենալ, և հո՛պ, նոր օրենքներ են գործում: Դա առնվազն անլուրջ է: Իսկ բիզնեսի և ներդրողների համար՝ վանող: Ավելին, վերջին շրջանում փաշինյանական իշխանության խորխորատներում մշակվում են օրինագծեր, որոնք նախատեսված են եղած գործարարներին ավելի սաստիկ մամլիչի տակ դնելու համար: Խոսքը, կռահեցիք, այն «նիկոլական» օրինագծի մասին է, որով նախատեսվում է հարկային ինչ-ինչ խախտման դեպքում (հարկեր թաքցնելու) գործարարին ոչ միայն տուգանել, ոչ միայն նրանից վնասի փոխհատուցում ստանալ, այլև շարունակել պահել անազատության մեջ:Պարզ է, չէ՞, թե սրա նպատակը որն է: Նպատակը, մեծ հաշվով, գործարարներին բռի մեջ պահելն է, որ հանկարծ քաղաքական «խաղեր չտան», «խելոք» լինեն՝ մի խոսքով: Թե չէ խախտում կարելի է «գտնել» բոլորի մոտ: Առավել ևս, որ քիչ չեն օրինակները, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարները կամ ընդդիմադիր գործիչների ընտանիքի անդամ գործարարները ենթարկվել ու ենթարկվում են քրեական հետապնդման, ընդհուպ բացարձակ չհիմնավորված կալանավորման: Նման գործելակերպը, որ դրսևորում է փաշինյանական իշխանությունը, Հայաստանից վանում է գործարարներին ու ներդրողներին: Եղածները մտածում են հեռանալու, կապիտալը դուրս հանելու, գործը սառեցնելու կամ փակելու մասին, իսկ նորերն էլ ոչ մի ցանկություն չունեն մեր երկիր մտնելու: Իսկ դա նշանակում է, որ իրական տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, եղածներն էլ կտրուկ նվազում են, իսկ դա նշանակում է, որ եկամուտներն ու բարեկեցությունն անկում են ապրում, իսկ դա նշանակում է, որ երկիրը նաև տնտեսապես է դառնում անպաշտպան: Իսկ թե երբ «այլևս այսպես չի կարելի» մոտեցում կդառնա գործարարների համար, դա էլ երևի իրենք կիմանան:

Լրահոս

Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը
Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը
Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ
«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ)
Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ)
Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ)
Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան
Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ)
Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով
Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում
Պատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ
Հաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ
Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի
Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա
Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ)
Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Լրացուցիչ նորություններ

...

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է

Հաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքները

Պատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասին

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն