Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորի կոչը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ իր ելույթում մտահոգություն է հայտնել Բաքվում հայ գերիների նկատմամբ անցկացվող շինծու դատավարությունների և գերիների կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Միշել դը Մաեգդը, դիմելով Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի ռեժիմն ու բռնապետ Ալիևը անտեսում են միջազգային և մարդասիրական բոլոր իրավունքները։  

«Պատկերացրեք՝ մի օր Բելգիայում ներխուժում է լինում հարևան երկրի կողմից, որը ղեկավարվում է բռնապետի կողմից, որը, անտեսելով միջազգային և մարդասիրական իրավունքները, ստիպում է բոլոր բելգիացիներին փախչել այլ երկիր: Եվ այդ ընթացքում այդ բռնապետը առևանգում է ձեզ՝ որպես արտաքին գործերի նախարար, ամիսներ շարունակ պահում է բանտում, տանջում և դատում կեղծ դատավարության ընթացքում՝ մի լեզվով, որին դուք նույնիսկ չեք տիրապետում, մեղադրելով ձեզ աբսուրդ կանխակալության մեջ։
Անհավանական սցենար, սիրելի գործընկերներ, կասեք դուք: Բայց, պարոն նախարար, դա հենց այն է, ինչ հիմա տեղի է ունենում ձեր պաշտոնակցի հետ»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ Բաքվում ապօրինի դատավարություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ, որին Բաքուն բանտարկել է՝ սարսափելի պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղը բռնազավթելուց հետո։ 

Նա նշել է, որ այդ ագրեսիան դատապարտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ 

«Այսօր արդեն 470 օր է, ինչ Բաքուն բանտարկել է 23 գերիների, ձեր գործընկերներին, պաշտպանության նախարարին, պետական նախարարներին, ինչպես նաև ԼՂ երեք նախկին նախագահներին», - ասել է Միշել դը Մագդը և դրան ԵՄ-ի՝ մինչ օրս ցուցաբերած արձագանքը գնահատել չափազանց թույլ։ 

«Արձագանքը թույլ է, քանի որ նրան անհրաժեշտ է ադրբեջանական գազը։ Սա անվերջ կեղծավորություն է, քանի որ բոլորը գիտեն, որ այդ գազի մեծ մասը գալիս է Ռուսաստանից, որը պաշտոնապես գտնվում է էմբարգոյի տակ։ Եվ այս ամենի գագաթնակետն այն է, որ COP 29-ը կազմակերպվեց հենց Բաքվում՝ առանց որևէ ուշադրության այս ռազմագերիների ողբերգության նկատմամբ։ Նրանցից մեկը, սիրելի գործընկերներ, Ռուբեն Վարդանյանն է, խաղաղության մարդ, որն անցյալ տարի առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Նրա կյանքը վտանգված է։ Մեր աչքի առաջ 23 գերիների կյանքը հարցականի տակ է։», - հավելել է պատգամավորը։ 

Միշել դը Մագդը նշել է, որ բելգիացի խորհրդարանականներն արդեն ամիսներ շարունակ դադարեցրել են հարաբերությունները իրենց ադրբեջանցի գործընկերների հետ՝ Բելգիայի կառավարությանը կոչ անելով օգտագործել ձեռքի տակ եղած լծակները, հատկապես համոզել եվրոպացի գործընկերներին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։  

«Ես մտահոգված եմ, քանի որ վերջին ժամերին հանդիպել եմ տարածաշրջանի մի քանի դեսպանների և բազմաթիվ վերլուծաբանների հետ։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ։ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զենքերով բեռնված ինքնաթիռներ է բերում։ Հիմա այլևս ժամանակ չկա հապաղելու կամ «փափուկ» դիվանագիտություն վարելու։ Ես վստահ եմ, պարոն նախարար, որ դուք կգործեք։ Որովհետև, ինչպես Ուկրաինայում, այստեղ նույնպես խոսքը մեր արժեքների մասին է», - դիմելով Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ իր ելույթն ավարտել է Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մագդը։

Լրահոս

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին
Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության երթից մի քանի օր առաջ ձերբակալել են նրա քրոջը
Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել
Ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան
Երևանում 36-ամյա գործարարին մահացած են գտել
Կարևոր
Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը
21 ժամ անձրև․ Բաթումիում ռեկորդային տեղումներ են գրանցվել
Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում
21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Շտապ
Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում
Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Երևանում առաջինն է քվեարկել Պետդումայի ընտրություններում
Volkswagen-ի նոր էլեկտրամեքենան ստացել է լեգենդար Golf-ի բնավորությունը (Լուսանկարներ)
Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են
Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել
Կարևոր
Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության երթից մի քանի օր առաջ ձերբակալել են նրա քրոջը

Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել

21 ժամ անձրև․ Բաթումիում ռեկորդային տեղումներ են գրանցվել

Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել

Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են

Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph

Ռուսաստանը Ուկրաինայում ևս 5 գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատել

ԵՄ-ում բենզինի և դիզելի գները ռեկորդ են սահմանել

Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու (տեսանյութ)

ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել ներգաղթյալների արտաքսումը երրորդ երկրներ՝ առանց որոշումը բողոքարկելու հնարավորության

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվով

Սերգեյ Լավրով-Մարկո Ռուբիո հանդիպում է սպասվում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել

Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով

Ռուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը Արկտիկայում

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը

Կիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջ