Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, Ալբանիայի ԱԳ նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Հակամարտության շուրջ երկխոսության այս համարձակ հանձնառությունը ճանապարհ է հարթում կայունության, համագործակցության և ընդհանուր բարգավաճման համար»,- ասված է հայտարարության մեջ: