Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մայրաքաղաք Դամասկոսում ընդունել է թուրքական բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալինը, այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Սիրիական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շեյբանին, պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Խատաբը:
Պաշտոնական բանակցություններ անցկացնելու նպատակով Դամասկոս ժամանած թուրքական պատվիրակությունը նախագահ աշ-Շարաայի հետ շուրջ երեք ժամ քննարկել են թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա զարգացումները։