Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ապագայում Թուրքիան և ՀՀ-ն կկարողանա՞ն համագործակցել 3-րդ երկրներում. վարչապետը պատասխանել է TRT World-ի հարցին


Թուրքական TRT World-ի ներկայացուցիչ Յուսուֆ Էրիմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած իր հարցադրմամբ, խոսել է Սփյուռքի, արտասահմանում բնակվող հայերի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

Դուք նշում էիք, որ Թուրքիան և Հայաստանը նախկինում հաղորդակցվում էին երրորդ կողմի միջնորդությամբ, սակայն հիմա դուք խոսում եք ուղիղ, առանց միջնորդի։ Ի՞նչ եք կարծում, արդյոք ապագայում Թուրքիան և Հայաստանը կկարողանա՞ն համագործակցել երրորդ երկրներում, մասնավորապես, քանի դեռ դուք սպասում եք, որ կարգավորումը տեղի ունենա, լինի դա սահմանի բացում, կամ այլ պայմանագրերի իրականացում, որպես վստահության ամրապնդման միջոց: Մասնավորապես, կցանկանայի հարցնել Սիրիայի մասին։ Սիրիայում շատ հայեր են ապրում, Թուրքիան մեծ ազդեցություն ունի Սիրիայում։ Արդյոք սա մի դաշտ է, որտեղ Դուք տեսնում եք Թուրքիայի հետ համագործակցելու հնարավորություն, որպեսզի կարողանաք Սիրիայում ապրող էթնիկ հայերին հասցնեք համապատասխան օգնություն, կամ Լիբանանը, մեկ այլ երկիր, որտեղ Թուրքիան ևս ազդեցություն ունի։ Կամ համագործակցեք միջազգային այլ հարցերի ուղղությամբ, քանի դեռ սպասում եք երկկողմ կարգավորման ֆորմալացմանը փաստաթղթի տեսքով։

Իրեն ուղղված հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Գիտեք, միջազգային ասպարեզում համագործակցության արդեն շատ կոնկրետ փաստեր ունենք: Եվ կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրինակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում մենք համագործակցության շատ կոնկրետ օրինակ ունեցանք: Եվ դա լավ օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ այն հարցը, որը Դուք բարձրացնում էիք կապված ապագայի հետ, այսօր արդեն իրողություն է։

Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, այդտեղ առանձնահատկությունն այն է, որ իհարկե այդ երրորդ երկրների ինքնիշխանությամբ մենք, բնականաբար, սահմանափակված ենք և երրորդ երկրների գործերին միջամտելու մասին բնականաբար չէ խոսքը և ենթադրում եմ նաև Ձեր հարցը։

Բայց, իհարկե, մենք հետաքրքրված ենք, թե նույն Սիրիայի հարցում, որտեղից ցավոք, որոշ անհանգստացնող լուրեր նորից սկսեցին գալ, ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Եվ նման խոսակցություն նույնպես կա Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ ծավալուն խոսակցություն չէ, բայց այնուամենայնիվ՝ այո, այդ օրակարգը կա, էլի եմ ասում, հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը: Այսինքն՝ մեր ընկալումներն այդպիսին են:

Եվ այո, ակնհայտորեն, Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք: Ցավոք, վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բերումով շատերը ստիպված եղան լքել Սիրիան: Բայց այսօր էլ հայ համայնք կա այնտեղ, և Լիբանանում էլ մենք հայ համայնք ունենք, և մենք ջանքեր գործադրում ենք, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար, այն, ինչ մեր հասանելիության տիրույթում է: Իսկ կոնկրետ դեպքում Թուրքիայի հետ այդ ուղղություններով աշխատելու՝ Սիրիայի հետ կապված, մենք ունեցել ենք կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, կունենանք նաև համագործակցության կոնկրետ դրսևորումներ»։

Լրահոս

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»
«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց
«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը
Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»
«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել
Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
Կարևոր
Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան
Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ

Լրացուցիչ նորություններ

...

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)

Փոխնախարարը հրաժարական է տվել

Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)

ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև

Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան

Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին (տեսանյութ)

Եթե այսօր չասենք՝ Քյարքի, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. Փաշինյան

Արդարության հաստատումը հետաձգել են փողով ու մաֆիոզ կապերով. Փաշինյան

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում

Բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ. Փաշինյան

Մի խեղճի բռնում, 20 տարի նստացնում են, իսկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են

Իրինա Յոլյանին չընտրեցին ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու

Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն

ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել

Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա