Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տնօրեն առ տնօրեն նշանակվելու են՝ թքելով օրենսդրության, համակարգերի, երկրի վրա․ Անուշ Պողոսյան


«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը,այնուհետ կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը բացման ենթակա չէր։ Դրա հետևանքով նույնիսկ Առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝փոխնախարարը և ԾԻԳ-ի պետը։ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ևս ազատվեց աշխատանքից, սակայն 1-2 ժամ հետո նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ահա մարտի 3-ին , 1 տավա մեջ 4-րդ անգամ կայացավ Մարտունու ԲԿ- ի մրցույթը։Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով չթողեց մասնակցել մրցույթին , քանի որ չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ։

Սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Ի դեպ ես դիմել էի ՊՎԾ, այդ նշանակման օրինականությունը պարզելու համար, սակայն առ այսօր պատասխան չկա։ Վերջի մրցույթի ժամանակ ՀՀ ԱՆ կողմից գործուղված հանձնաժողովի անդամները նորից փաստեցին, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կազմը անսասան էր, և 3 դեմ 4 կողմ ձայներով Անդրանիկը մասնակցեց մրցույթին և չհաղթահարեց այն։ Անդրանիկ Հարությունյանը, որը անգամ չգիտեր, թէ ինչ է բժշկական կենտրոնի զարգացման ծրագիրը և էլեկտրոէնցեֆալոգրաֆիան չէր համարում բժշկական ծառայություն, համարեց, որ ՀՀ ԱՆ պաշտոնյաները իրեն հանդեպ արդար չեն վերաբերվել և բողոքարկեց հանձնաժողովի որոշումը։ ԵՎ ահա այսօր Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկին նշանակեց տնօրեն՝ անտեսելով ՀՀ ԱՆ մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի և տեղեկանքների առկայությունը։

Կարծում եմ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՊՎԾ-ն, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ, ՀՀ ԱՆ ԽԻՍՏ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆ՝ուսումնասիրելու Անդրանիկի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը , գոնե մարզպետին մի հարց տան՝ ինչու՞ է թքում պետական համակարգի վրա։

Հ․ Գ․Ակամայից հիշեցի Հռոմեական կայսր Կալիգուլային, որն իր ձիուն վերաբերվում էր առանձնահատուկ շքեղությամբ. պատմիչները նշում են, որ նա Ինկիտատուսին պահում էր մարմարե ախոռում, տալիս էր ոսկե ամաններից ուտելիք, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նա նույնիսկ պլանավորում էր ձիուն սենատոր կարգել»։

Լրահոս

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
ԱՄՆ ծովային հետևակի ուժերը ժամանել են Մերձավոր Արևելք
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Telegraph. ԱՄՆ-ն կարող է հրաժարվել դաշնակիցներին պաշտպանելուց՝ նրանց պաշտպանական ծախսերի պատճառով
Եվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ
Երևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել (տեսանյութ)
Ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ
Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին կանխել իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները
Շտապ
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ
Հայտնի է Հայաստան-Բելառուս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Դաղստանում վատ եղանակի պատճառով ավելի քան 320,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Թրամփը հայտարարել է, թե որ երկիրն է լինելու ԱՄՆ-ի հաջորդ թիրախը
Թրամփը անսպասելի հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկիի մասին
Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան
Դուբայի հյուրանոցները կրճատում են աշխատակիցներին Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով
Կարևոր
Երևանում՝ գրական ու մշակութային հանդիպում․ «Պատերազմի ընդերքում» գրքի շնորհանդեսը

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին