Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ տոն ախր, գերության մեջ տոներ չեն լինում. Նազենի Հովհաննիսյան


«Արդեն մարտի 8- ն է: Ասում են՝ կանանց տոնն է: Տոն...Տո՞ն... Ի՞նչ տոն ախր»,-սոցցանցերի իր էջերում գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

Դերասանուհին շարունակում է.

«Աշխատանքների, չդադարող սարսափելի լուրերի ու առօրյա հոգսերի հորձանուտների ճեղքերում՝ քամու բերած հողուփոշու նման անսպասելի բան է երեք տառանոց էդ «տոնը»...իր ճեղքի փոշու մեջ պատահական ու անարմատ թույլ կանաչներով... որոնք քամու գերին են... ամեն օր՝ մի նոր փոթորկի սպասումով...

Տոն...

Չգիտեմ՝ ով ինչ նվեր ու ծաղիկ է պատրաստել իր կնոջը, քրոջը, Մորը կամ ընկերների համար, բայց շատ կուզեի, որ մի՛ նվեր տան մեզ..., որ հետ ԳԱ ...Արժանապատվությունը:

Կուզեի, որ տոնը ՏՈՆԵԼՈւ գոնե մի՝ արժանապատիվ պատճառ ունենային հայ կանայք՝ տեսնելով իրենց տղամարդու ամենափոքր, թեկուզ առօրեական սխրանքը՝ մարդ մնալու:

Կուզեի, որ Սևակի ասած.«Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:

Ու ես հասկանում եմ,

Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...» տողերը լինեին ժամանակվրեպ, անգո, անիրական... ու չորանան ԿԱՆԱՆՑ ԹԱՑ ԱՉՔԵՐԸ:
Կուզեի, որ բաքվի բանտերում խոշտանգվող մեր Հայրենակիցների՜ Մայրերին, քույրերին, տիկնանց ու դուստրերին էլ հիշեն, հիշեն, որ ՆՐԱՆՔ էլ կին են, մայր են, քույր են ու դուստր, որ այդ հայուհիների տղամարդիկ՝ ամեն օր մնում են ՄԱՐԴ, ու ամեն օր մահ են ապրում:

ՄԱՀՆ ԷԼ ԵՆ ԱՊՐՈւՄ՝ պարզվում է:

Երբ Մեծամասնությունը չի սովորում ապրել, մեռնում են Անհատները:
Ամեն օր են մեռնում:
Ասում են էսօր տոն է, ու սկսվում է ինչ-որ միամսյակ... ինչ-որ կանանց:

Տո՞ն...

ես երազում եմ, որ լինի վերջապես ԿՅԱՆՔԻ ու արժանապատվության ամիս, շաբաթ, գոնե ՕՐ:
Տո յուրայինից չխոցված ու թշնամուց չկքած արժանապտվության մի վայրկյանն անգամ նվեր է ու ՏՈՆ:
ապրելու՜ տոն եմ ուզում վերջապես, ձեզ պահեք մարտիութերը:

Իմ իսկ երկրում Գերեվարված գիտակցություների , զնդանված Երկրիս ու իմ եղբայրների ազատագրումն եմ ուզում:
անարմատ ծաղիկներ պետք չեն

ինչպես որ՝ անատամ «վրեժներ» ու դատարկ խոսքեր...

Տոնը խոշտանգված սրտով, սեղմակներով ճզմած ուղեղով ու մեր ցավն անգամ անարգող հանրույթով՝ դժոխքի նման չպիտի լինի... այլ զայրույթով փոթորկած ՄԱՔՐՈՂ ու ինքնամաքրվող որոշումով:
Էդքանը

Հ.Գ. մեր գարունները չեն գալիս

Գերության մեջ՝ տոներ չեն լինում»։

Լրահոս

Զախարովան՝ Փաշինյանի թեմայով․ ցինիզմն էլ սահմաններ ունի
Մասիսում տուն է հրդեհվել, կա 2 զոհ. վրաերթի ենթարկված 6-ամյա աղջիկը հիվանդանոցում է
Ռուբիո. ԱՄՆ-ն թույլ չի տա Բոլիվիայում հակասահմանադրական իշխանափոխություն
ՌԴ-ում լուրջ են տրամադրված ՀՀ-ի հարցով․ Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները
Թրամփն ասել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 14-րդ օրն է․ ՔՊ անդամները Արարատի մարզում են
Կարևոր
ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների hարվածի․ կան զnհեր (տեսանյութ)
Yonhap. Սի Ծինփինը պլանավորում է այցելել Հյուսիսային Կորեա
Global Times. Սի Ծինփինը և Պուտինը կայունության ազդանշան տվեցին աշխարհին
Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»
Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ»
Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»
Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»
Մակրոնի այցի օրերին «Վեոլիա Ջուր»-ի անարդյունավետ աշխատանքի հարցը չի քննարկվել. «Ժողովուրդ»
Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»
Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»
Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով
Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը