Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը գրում է․

«Nothing personal, only business-Բրյուսելը և Անկարան՝ Երևանի հաշվին

Նիկոլ Փաշինյանի «միջանցքային» հոդվածը, որը շաղկապված էր նաև իրանական պետական հեռուստաընկերությանը տրված իր վերջին հարցազրույցի հետ, իհարկե, պատահական չէր։ Իրանի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձը զուգակցված էր ոչ այնքան Ալիևի, որքան նրա և Նիկոլի համատեղ պատրոնների աչքերի համար նախատեսված հոդվածով։

Այս իրադարձություններն արտահայտում են գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերը և փորձ են ուկրաինական հարթակի սրընթաց զարգացումներին զուգահեռ՝ գոնե Հարավային Կովկասում նախկին պրոցեսներն ավարտին հասցնել։
ԱՄՆ նոր վարչակազմի քայլերը ԵՄ-ի և Միացյալ Թագավորության առջև աննախադեպ ծանրության խնդիրներ առաջացրեցին ուկրաինական ճակատում, այնինչ կովկասյան ճակատ այս փոփոխությունները դեռ չեն հասել, և Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու օպերացիան, որի գլուխգործոցը պետք է դառնա «Զանգեզուրի միջանցքը», դեռ իրացվելու շանսեր ունի։

Ի հակառակ որոշ կանխատեսումների, որ Նիկոլը 180 աստիճանի շրջադարձ կկատարի դեպի Մոսկվա, դեռ իրացվում է իմ կանխատեսած սցենարը, որ նա ոչ թե Մոսկվա է թեքվելու, այլ փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ընթացող պրոցեսները։ Այդ պրոցեսները շարունակվելու են փաթեթավորվել 12 աստղերով կապույտ դրոշի մեջ, բայց դրա տակից պարզապես ցցվում է թուրքական կիսալուսնի սրածայրը։
Ու չխաբվեք ԱԺ-ի կողմից «եվրոպական» նախագծի հետաձգմամբ, Մատվիենկոյի սպասվող այցով կամ ՌԴ գործընկերների հետ բոլոր ուղղություններով կապերի ձևական ինտենսիվացման մասին Փաշինյանի հանձնարարականով։ Այդ ամենը տվյալ փուլում Մոսկվային ֆռռացնելու նոր փորձեր են:
Իսկ իրական պրոցեսները շարունակվում են։

Մեկ ամսից, ապրիլի 3-4-ին Տաշքենդում կայանալու է ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի նախաձեռնումը և իրականացումն
օրգանական կապ ունեն Հարավային Կովկասի և, մասնավորապես, Սյունիքի հետ։ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներն էլ հետաքրքիր են ԵՄ-ի համար՝ ոչ միայն էներգակիրների, այլև՝ այլ օգտակար հանածոների առումով։ Եվրոպացիները փորձում են ազդեցության իրենց չափը մեծացնել Ռուսաստանի և Չինաստանի հաշվին, փաստացի սինխրոնիզացվելով Թուրքիայի հետ։

Այստեղ ուշադրություն։ ԵՄ-ն ոչ միայն Հարավային Կովկասում է խաղում Թուրքիայի հետ համատեղ, այլև Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և նույնիսկ Բալկաններում, որտեղ հնարավոր եվրաինտեգրման ճանապարհին ԵՄ ներկայիս ղեկավարությունը խոչընդոտներ է տեսնում ռուսական և չինական ազդեցության մեջ և համառորեն աչք է փակում Բոսնիայում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Կոսովոյում, Մոնտենեգրոյում և նույնիսկ՝ Սերբիայում աճող թուրքական ազդեցության վրա։
ԵՄ-ԿԱ գալիք գագաթնաժողովին քննարկվելու են նաև լոգիստիկ և տրանսպորտային նախագծերը՝ «Միջին միջանցք» տրամաբանության մեջ։ Հիշեցնեմ, որ այդ տրամաբանության մեջ ներկայումս գործող երթուղիներից երկուսն անցնում են Վրաստանով՝ Սևծովյան նավահանգիստներ և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։

Հիշենք նաև Չինաստանին վերապահված վրացական ամենախորը նավահանգստի՝ Անակլիայի կառուցումը։ Իրականում առկա հնարավորությունների թողունակությունը լիովին բավարարում է ապրանքաշրջանառության համար, մի բան էլ թերբեռնված են։ Սակայն ոչ Վրաստանով, ոչ Իրանով անցնող ուղիները թուրքական վերահսկողության տակ չեն, և այստեղ լիովին համադրվում են ԵՄ-ի՝ Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից իրենց լոգիստիկ կախվածությունը նվազեցնելու և Թուրքիայի՝ սեփական պանթուրանական պրոյեկտը կյանքի կոչելու գերակայությունները։

Ամփոփելով, կարող եմ արձանագրել, որ քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

Լրահոս

Իլոն Մասկի հայրը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
Ուկրաինան նախատեսում է մինչև տարեվերջ ստեղծել տիեզերական ուժեր
Մեծ Բրիտանիան Էստոնիայում կտեղակայի միջուկային զենքով ինքնաթիռներ
ՈւՂԻՂ․ Միքայել Սրբազանի վերջին ելույթը՝ դատարանում
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում 38 պաղեստինցի է զոհվել
Նորվեգիայում ձերբակալվել է անօդաչու թռչող սարք արձակելու մեջ կասկածվող երկու զբոսաշրջիկ
Լավրովը հայտարարել է, որ Կիևը նեոնացիզմը բարձրացրել է պետական ​​քաղաքականության մակարդակի
Չեխիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևի զինամթերքի մատակարարումը ՆԱՏՕ-ին կհանգեցնի լարվածության սրման
Նորվեգիան պնդում է, որ Ռուսաստանը երեք անգամ խախտել է իր օդային տարածքը
Սիյարտո. Հունգարիան չի հրաժարվի Ռուսաստանից նավթ գնելուց
El Digital de Albacete․ Ուկրաինայում սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի իսպանացի վարձկան
ՆԱՏՕ-ն խոստացել է վճռական արձագանք իր օդային սահմանի խախտման դեպքում
Գրոսսին ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու
Ով վատ բան ասի, «թուրքահպատակ շատ տղա է»․ Վարդան Ղուկասյան
Ճապոնիան կոչ է արել Ռուսաստանին. Ռուբիոն հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
Տնից տեղից կտրված դժվար թե արցախցիները արժանապատիվ ապրեն․ քաղաքացի
Նյու Յորքի ոստիկանությունը Մակրոնին ձերբակալել է փողոցում, երբ Թրամփի ավտոշարասյունն անցել է կողքով
Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր մահացել է 1700 բժշկական աշխատող
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկվում է Գազային ցուցաբերած աջակցության պատճառով
Պեսկովը պատասխանել է Պուտինի և Թրամփի միջև հնարավոր զրույցի վերաբերյալ հարցին

Լրացուցիչ նորություններ

...

ՈւՂԻՂ․ Միքայել Սրբազանի վերջին ելույթը՝ դատարանում

Տնից տեղից կտրված դժվար թե արցախցիները արժանապատիվ ապրեն․ քաղաքացի

ՏՊԼ–ին ո՞վ էր թույլ տվել ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս․ Փաշինյան

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ «Հետք»

Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու․ ՔՊ-ում ճամբարափոխների համար կանաչ լույս են վառել

Նույնիսկ էդքանից հետո կարող է չդառնանք ԵՄ անդամ․ Փաշինյան

Հեր, մեր, երեխա․ Հայաստանում ժողովրդավարության մի հսկայական մասը պարզ հայհոյախոսություն է․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում

ՈՒՂԻՂ․ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մասնակցում է պանելային քննարկման

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Եթե ուզում է բարեփոխել եկեղեցին, թող նախ հրաժարական տա. Սուրեն Սուրենյանց

Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու Յորք

Ծոծրակդ կտեսնես, քո չորրորդ հանրապետությունը չե՛ս տեսնի. Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը փորձում է մեջքից հարվածե՞լ նրանց, ովքեր ուզում են հեռացնել Նիկոլին (տեսանյութ)

Բայրամովն ու Կալասը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Աբաջյանի կեղծ պապուց՝ մինչև ՀՀ 4-րդ հանրապետություն․ ՔՊ-ի մանիպուլյացիաներն՝ ըստ սահմանադրագետի (տեսանյութ)

Օկուպացված Արցախի Առաջաձոր գյուղի եկեղեցիները ոչնչացված են

Գերեվարված Մանուկյանը և Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Տիգրան Ավինյանն ու Կախա Կալաձեն քննարկել են Երևան-Թբիլիսի գործակցության հեռանկարները

Եկե՛ք բոլորս Էվերեստի նկարը «խփենք» անձնագրերում. մեր երեխեքին ասում ենք՝ Անին տեսնենք, նոր մեռնենք (տեսանյութ)