Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հարված՝ տնտեսական աճի թիկունքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնցից առաջնայինը ներկայում տնտեսական ակտիվության՝ արտաքին գործոններից ու աշխարհաքաղաքական գործընթացներից չափից ավելի մեծ կախվածությունն է։

2022 թվականին Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայաստանի համար վերարտահանման կազմակերպման ու աճ արձանագրելու ուղղությամբ։ Սակայն այդ կափույրները քիչ-քիչ փակվում են։

Եվ եթե 2022 թվականի տնտեսական տարին Հայաստանը փակեց 12,6 տոկոս տնտեսական աճով, ապա 2024 թվականին այդ տեմպն արդեն հասել է 5,9 տոկոսի։ Անցյալ տարվա կտրվածքով արտաքին գործոնների դրական ազդեցությունների չեզոքացման միտումն արդեն կտրուկ նկատելի դարձավ։

Օրինակ՝ եթե 2024 թվականի սկզբին տնտեսական աճն ավելի բարձր էր՝ առաջին եռամսյակին արձանագրելով 7,9 %, ապա արդեն չորրորդ եռամսյակում ցուցանիշն իջավ ընդամենը 3,7 %-ի։ Իսկ նոյեմբերին արձանագրեց վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2 %: Փորձագետների գնահատմամբ, կտրուկ անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների նվազմամբ, որոնց մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2024 թվականի տարեսկզբի 75 %-ից շեշտակի նվազել է:

Ինչ վերաբերում է արդեն 2025 թվականի տնտեսական ցուցանիշներին, ապա տնտեսական ակտիվության նվազման միտումն ավելի տեսանելի կդառնա։ Մյուս կողմից էլ՝ տարվա ընթացքում Հայաստանի համար կարող են ի հայտ գալ բացասական արտաքին գործոններ, քանի որ Հայաստանն այդպես էլ չի հենվում իր ներքին ներուժի վրա։

Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարեցվել, ինչին էլ կարող է հետևել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներն աստիճանաբար հանելը։

Այս պայմաններում Հայաստանի առաջ կփակվեն վերաարտահանման գրեթե բոլոր հնարավորությունները, երկրի տնտեսությունը կվերադառնա իր նախկին վիճակին, որ հազիվ էր սողում։ Չհաշված, որ հնարավոր է նաև Հայաստանից արտահանմանը խոչընդոտող նոր հանգամանքներ ևս ի հայտ գան։

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախանշում էր, որ իրենց նպատակադրումը տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է։ Ճիշտ է, նա երեկ հերթական մանիպուլյացիան էր անում, թե 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7 % սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, սակայն հարցն այն է, որ նա խոսում է միջին արդյունքի մասին:

Այնինչ, փաստը մնում է փաստ, որ անցյալ տարվանից սկսած այդ նպատակադրումն իրականություն չի դառնում: Եվ սա այն պայմաններում, երբ արտակարգ իրադրություն չկա, ինչպես, ասենք, կորոնավիրուսի համավարակի ժամանակ էր։Ավելին՝ եթե անգամ հնարավոր լինի տարին փակել գոնե 5 տոկոսով, այն Հայաստանի համար կհամարվի բավական բարձր ցուցանիշ։

Բայց հատկանշական է, որ հունվարին արդեն իսկ մտահոգիչ միտումները նկատելի են։ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։ Վերլուծության մեջ վեր են հանվում հիմնական բացասական միտումները։ Տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվարին 2024 թ. հունվարի համեմատ աճել է 7,1 %-ով, որը 3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա հունվարի աճից։

Ընդ որում, արձանագրվել են բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների մասով, ինչը բավական մտահոգիչ է։ Եթե այս երկու ոլորտներում նվազման միտումները սկսվել են անցյալ տարի, ապա այս տարի ավելի են խորանում։2025 թվականի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,377.3 մլն դոլար։

2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 40 %-ով: Ըստ հրապարակված տվյալների՝ հունվար ամսին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 412,9 մլն դոլարով, ինչը խոր միտում է, որը ցույց է տալիս մեր տնտեսության կախվածությունն արտաքին աշխարհից։

Միևնույն ժամանակ 2025 թվականի հունվարին ներմուծումը ևս նվազել է 33,5 %-ով՝ հատկապես պայմանավորված ոսկու վերաարտահանման նախորդ տարվա համեմատ ավելի փոքր ծավալներով։ Այսինքն, ոսկին ու թանկարժեք այլ մետաղները նախ պետք է ներմուծվեին, որ հետո վերաարտահանվեին։

Իսկ արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 49,2 %-ով։Արդյունաբերության ոլորտը, որը մի ժամանակ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն էր, արդեն երեք ամիս է, ինչ անկում է արձանագրում։ Արդյունաբերության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ 2025 թվականի հունվարին նվազել է 10,4 %-ով:

Կանխատեսվում է, որ արդյունաբերության ոլորտում նկատվող անկումային տրամադրությունները դեռ շարունակվելու են։ Իսկ անցյալ տարի ոսկու վերաարտահանմամբ պայմանավորված գործոնները հանգեցրել են արդյունաբերության ոլորտում որոշակի «դեֆորմացիոն» գործընթացների:

Ստացվում է՝ ինչո՞ւ զարկ տալ արդյունաբերությանը, եթե կարելի է շատ հեշտ կերպով հումքը բերել, ապա վերաարտահանել։ Բայց միայն այսպիսի բացասական միտումները բավական են, որ Հայաստանի տնտեսական աճը թիկունքից հարված ստանա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ֆուտբոլի ԱԱ-ն համատեղ հյուրընկալելու գաղափարը
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել
Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Bloomberg․ ԱՄՆ-ն կարող է հետաձգել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների կիրառումը մինչև նոյեմբեր
Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից
Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է
Առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ
KP․ Նեպալում ջրհեղեղից 9 օր անց ՀԷԿ-ի թունելից երկու մարդու են փրկել

Լրացուցիչ նորություններ

...

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ